Առաջին օգնություն Բրոնխիալ ասթմայի նոպա
Բրոնխիալ ասթման հիվանդություն է, որի դեպքում պարբերաբար առաջանում են շնչառական ուղիների մկանների կծկում, լորձաթաղանթի այտուց և առատ լորձարտադրություն, որի հետևանքով դժվարանում է տուժածի շնչառությունը, հատկապես արտաշնչումը (բրոնխիալ ասթմայի նոպա)։ Տուժածը չի կարողանում ազատ արտաշնչել, օդը մնում է թոքերում, և առաջանում է շնչահեղձություն։
Ասթմայի նոպայի զարգացմանը կարող են նպաստել տարբեր գործոններ, ինչպիսիք են՝
- եղանակի փոփոխությունները,
- ֆիզիկական ակտիվությունը,
- վարակները, հատկապես շնչառական ուղիների,
- ալերգիկ ռեակցիաները,
- զգացմունքային սթրեսը։
Սովորաբար ասթմայով հիվանդը գտնվում է բժշկի հսկողության տակ և ունի հստակ ցուցումներ, թե ինչպես գործել մինչև նոպայի սկսվելը և նոպայի դեպքում։ Այս ցուցումները օգնում են կանխել նոպան կամ նոպայի սկսվելու դեպքում մեղմել այն։ Սովորաբար ասթմայով տառապողները նոպան կարողանում են կառավարել դեղերի միջոցով։ Այդ դեղերը թուլացնում են շնչառական ուղիների մկանների կծկումը, լայնացնում են շնչուղիներն ու հեշտացնում շնչառությունը։
ՆՇԱՆՆԵՐԸ
- հազ (առանց խորխի),
- շնչաոության հաճախացում,
- շնչահեղձություն,
- դժվարացած արտաշնչում,
- խզզոցներ,
- հարկադրական դիրք՝ նստած, իրանն առաջ թեքած,
- ծարավի զգացում,
- սառը քրտինքով պատված, կապտավուն երանգով գունատ մաշկ,
- կրծքավանդակի և պարանոցի վրա անոթների գերարյունություն և արտահայտվածություն,
- անոթազարկի հաճախացում։
Նոպան ավարտվում է մածուցիկ, թափանցիկ, անգույն խորխի արտազատումով և շնչառության ու ընդհանուր վիճակի բարելավմամբ։
ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈԻԹՅՈԻՆԸ
- Նստեցրեք տուժածին՝ իրանը առաջ թեքած, արմունկներով սեղանին, աթոռի թիկնակին կամ ծնկներին հենված։ Այդ դիրքը կնպաստի շնչառության հեշտացմանը:
- Խորհուրդ տվեք տուժածին հնարավորինս քիչ շարժվել՝ այսպիսով նվազեցնելով մարմնում թթվածնի պահանջը։
- Օգնեք ընդունել բժշկի կողմից նշանակված դեղերը։
- Վերահսկեք տուժածի վիճակը, գրանցեք տվյալները և ցուցաբերեք համապատասխան առաջին օգնություն։
ԵՐԲ ԱՀԱԶԱՆԳԵԼ ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ
Եթե նոպան առաջին անգամ է, տուժածի վիճակը չի բարելավվում դեղորայքի ընդունումից կամ ավելի է վատանում, ապա անմիջապես ահազանգեք շտապ օգնություն: Վիճակի վատթարացման նշաններն են՝
- սովորականից ավելի դանդաղ շնչառություն, որը չի ուղեկցվում ինքնազգացողության բարելավումով,
- մաշկի և լորձաթաղանթների արտահայտված կապտություն,
- գրեթե անշարժ, լայնացած կրծքավանդակ,
- խոսելու ընդունակության կորուստ,
- սաստիկ թուլություն,
- գիտակցության խանգարումներ։
Շնչառության կանգի դեպքում անմիջապես սկսեք կատարել արհեստական շնչառություն, որի ժամանակ անհրաժեշտ է լրացուցիչ ուժ գործադրել (տե'ս "ՇՆՉԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՆԳ")։
Տե'ս նաև "ՇՆՉԱՌՈՒԹՅԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐ":
Առաջին օգնության հիմունքներ (Ինչպես գործել արտակարգ իրաիճակներում)
ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
Տեղեկատվություն. med-practic.com
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն