Ուրո-անդրոլոգիա
Մինչ օրս մեր հասարակության մեջ թյուրիմացաբար շարունակում են կանանց մեղադրել անպտղության հարցում
Եթե ամուսնանալուց հետո մի քանի ամիս անց կինը չի հղիանում, բոլորի մտքով նույն բանն է անցնում` «մեղավորը» կինն է. խնդիրներ ունի: Մարդիկ նման մտածելակերպ են ունեցել հազարամյակներ առաջ… շատ մարդիկ այսօր էլ նման կերպ են մտածում: Սակայն վիճակագրությունը այլ բան է վկայում. ինչքան կինն է «մեղավոր», այնքան էլ տղամարդը, ուղղակի հայ տղամարդը չի համակերպվում այն մտքին, որ ինքն էլ կարող է այնպիսի խնդիրներ ունենալ, որոնք կհանգեցնեն անպտղության: Շատ-շատ տղամարդիկ են կարծում, որ այդ հարցում իրենք «ամենազոր են», «պրոբլեմ չունեն» ու կանանց գցեում են դռնեդուռ` այս հիվանդանոցից այն հիվանդանոց, այս բժշկի մոտից մեկ այլ բժշկի մոտ: Սակայն տղամարդը կարող է ընդամենը մեկ անալիզ հանձնել ու ամեն ինչ պարզ կդառնա: Ինչո՞ւ չի դիմում հայ տղամարդը բժշկի: Ի՞նչ խնդիրներ կարող է ունենալ տղամարդը, որոնք բերում է են անպտղության: Այս և այլ հարցերի վերաբերյալ Panorama.am զրուցել է «Արմենիա» Հանրապետական բժշկական կենտրոնի բժիշկ-ուրոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Դավիթ Ֆանարջյանի հետ:
– Պարոն Ֆանարջյան, ինչ են փաստում վիճակագրական տվյալները` անպտղության դեպքերն ավելացե՞լ են: Երբ կարելի է զույգերին համարել անպտուղ: Ամուսնական զույգերի անպտղության պատճառների քանի՞ տոկոսն է տղամարդկանց, քանի՞ տոկոսը կանանց մոտ առկա առողջական խնդիրներով պայմանավորված:
– Զույգերին կարելի է անպտուղ համարել, երբ առանց հակաբեղմնավորիչների 1-2 տարի շարունակ կանոնավոր սեռական կյանքի ընթացքում կնոջ մոտ բացակայում է հղիությունը: Հիմնվելով մեր պրակտիկայի վրա` միանշանակ կարող եմ ասել, որ վերջին տարիներին Հայաստանում արձանագրվել է անպտղության դեպքերի նկատելի աճ, ինչը բավականին մտահոգիչ է:
Մինչ օրս մեր հասարակության մեջ թյուրիմացաբար շարունակում են կանանց մեղադրել անպտղության հարցում: Սակայն պետք է ասեմ, որ 40 տոկոս անպտղության պատճառները հենց տղամարդու մոտ են, 40 տոկոսը` կանանց: Մնացած 10-20 տոկոսն այն հիվանդություններ են, որոնք հանդիպում են և կանանց և տղամարդկանց մոտ զուգահեռ: Շատ դեպքերում հանդիպում ենք ամուսնալուծության եզրին կանգնած ընտանիքների, միայն այն պատճառով, որ տղամարդիկ չեն ուզում ընդունել, որ խնդիրը կարող է նաև իրենց մոտ լինել: Կամ գիտակցում են, բայց ամաչում են դիմել ուրոլոգներին:
– Հիմնականում մենա՞կ են գալիս տղամարդիկ Ձեզ մոտ, թե …: Ու գերակշիռը տարիքային ո՞ր խմբի տղամարդիկ են դիմում Ձեր օգնությունը:
– Գալիս են հիմնականում իրենց կանանց հետ: Հասկանալի է, որովհետև հենց նրանք են ստիպում, որ տղամարդիկ գան հետազոտման: Ընդհանրապես, մեր տղամարդկանց մոտ մի տեսակ բացակայում է առողջությանը, առողջ ապրելակերպին հետևելու սովորույթը: Այնինչ, տղամարդը պետք է տարին գոնե մեկ անգամ հետազոտվի, հանձնի սեռավարակներ, սերմի անալիզ թեկուզ, եթե ամուսնացած չէ` պարզելու համար, եթե ամուսնանա` կհղիացնի կնոջը: Նման առողջ սովորույթներ դեռ այնքան էլ զարգացած չեն: Պատճառը` կամ ամաչում են, կամ էլ վստահ են, որ իրենք չեն կարող առողջական խնդիրներ ունենալ: Ինչ վերաբերում է տարիքային խմբին, հիմնականում երիտասարդներն են մեր օգնությանը դիմում: Բայց շատ են լինում նաև ուշացած դեպքերը:
– Որո՞նք են տղամարդկանց անպտղության պատճառները:
– Անպտղության պատճառները բազմաթիվ են` սերմնաբջիջների ձևավորման պրոցեսի խանգարումները, ինֆեկցիաներ, սերմնաբջիջների շարժունակության արատները, դրանց կենսունակության ցածր մակարդակը, շագանակագեղձի սուր բորբոքումները, սերմնալարի երակների լայնացում և կրիպտորխիզմը: Կան նաև նպաստող հանգամանքներ, ինչպիսիք են, այսպես ասած վատ սովորույթները` մասնավորապես ծխելը, խմելը, ոչ ճիշտ սննդակարգը և այլն: Ալկոհոլն, ի դեպ, ազդում է սերմի քանակի, ամենակարևորը` շարժունակության վրա` բերելով անպտղության:
– Ի՞նչ եղանակներով են բուժվում տղամարդկանց անպտղությունը:
– Անպտղությունը կարելի է բուժել դեղորայքի օգնությամբ կամ վիրահատական ճանապարհով: Նախ հետազոտում ենք տղամարդուն` պարզելու համար` ունի սպերմատազոիդ, թե ոչ: Դեղորայքային բուժման ժամանակ նշանակում ենք հաբեր, որոնք ավելացնում են սպերմատազոիդի քանակը, բարձրացնում որակը:
Եթե ունենում է, բայց ֆիզիոլոգիական ճանապարհով չի կարողանում հղիացնել կնոջը, սպերմատազոիդը վերցվում է ու արհեստական բեղմնավորում արվում:
Եթե արտադրվում է սպերմատազորիդ, բայց դուրս չի գալիս, ապա սա կնշանակի, որ այդ ճանապարհին կա փակ հատված: Հետազոտում ենք, գտնում այդ հատվածը, հեռացնում այն միկրովիրաբուժական մեթոդներով: 80-90 տոկոս դեպքերում վիրահատությունից հետո սերմնահեղուկի մեջ գտնում ենք սպերմատազոիդներ, իսկ նրանցից 50 տոկոսի մոտ վիրահատությունը տալիս է ցանկալի արդյունքներ: Սա բավականին բարձր ցուցանիշ է: Գնային առումով, եթե համեմատենք արհեստական բեղմնավորման հետ` անհամեմատ ավելի էժան է: Այս վիրահատությունը վաղուց է արվում, պարզապես շատ-շատերը կամ տեղյակ չեն այս մեթոդի մասին, կամ էլ ուղղակի չեն պատկերացնում արդյունավետությունը որքան բարձր է:
– Ի՞նչ խորհուրդ կտաք «ամաչկոտ», նաև` ինքնավստահ հայ տղամարդկանց:
– «Здоровье нyжно беречь смолоду»: Երիտասարդները պետք է ավելի լուրջ հետևեն իրենց առողջությանը, ուշադիր լինեն, հնարավորիս առողջ ապրելակերպ վարեն:
Մեդ-Պրակտիկ
27.12.2015
Հարգելի Aram, բարև Ձեզ: Տղամարդկանց անպտղության պատճառները տարբեր են, հետազոտվելու համար առաջին հերթին կարող եք հանձնել սերմնահեղուկի անալիզ, դա կոչվում է սպերմոգրամմա, որի միջոցով կարելի է պարզել սերմնահեղուկը որակական և քանակական հատկանիշներով համապատասխանում է նորմայի սահմաններին, թե ոչ, բացի այդ հարկավոր է նաև սերմնահեղուկի բակտերիոլոգիական անալիզ, պարզելու համար կա ինֆեկցիա, թե ոչ:: Ստորև ներկայացնում ենք հղում, որտեղ մանրամասն ներկայացված է ինչպես պետք է հանձնել սերմնահեղուկի անալիզը.
http://medportal.ru/enc/analysis/man/
Aram
22.12.2015
Մեդ-Պրակտիկ
15.05.2015
Հարգելի Anna, բարև Ձեզ: Սերմնահեղուկում սպերմատոզոիդների քանակի նվազման պատճառները տարբեր են` հորմոնալ խանգարումներ, սեռական գեղձերի արյունամատակարարման խանգարումներ, թունավոր կամ ռադիոակտիվ նյութերի ազդեցություն, ինֆեկցիաներ, իմունիային համակարգի խանգարումներ և այլն: Հարկավոր է նախ պարզել պատճառը, կախված պատճառից պրոցեսը կարող է լինել դարձելի և ոչ դարձելի:
Anna
09.05.2015
Մեդ-Պրակտիկ
15.04.2015
Հարգելի MARIAM, բարև Ձեզ: Նման ախտորոշումը հաստատելու համար անհրաժեշտ են բազմաթիվ հետազոտություններ: Եթե այնուամենայնիվ ախտորոշումը հաստատվում է հարկավոր է փորձել գտնել պատճառը, որոնք կարող են լինեն բնածին և ձեռքբերովի: Որոշ դեպքերում հնարավոր է համապատասխան բուժումների միջոցով արդյունքի հասնել, իսկ որոշ դեպքերում, օրինակ բնածին արատների դեպքում ցավոք հնարավոր չի լինի վերականգնել սեռական օրգանների ֆունկցիան:
MARIAM
13.04.2015
Մեդ-Պրակտիկ
25.07.2014
Հարգելի Կարեն, Մեգասպերմին դեղամիջոցը ցուցված է օգտագործել 3-6 ամիս: Դեղամիջոցի ընդունման տևողությունը որոշում է բժիշկը:
Կարեն
23.07.2014
Կարդացեք նաև
Էսթրոգենը իգական հորմոն է, սակայն այս հորմոնը, ինչպես նաև` տեստոստերոնը, կարևոր դեր են խաղում տղամարդու սեռական աճի և զարգացման գործընթացում
Շագանակագեղձը կարևոր օրգան է, քանի որ այն առնչություն ունի տղամարդու բոլոր կարևոր օրգան-համակարգերի գործառույթների հետ...
Ամորձիների փոփոխությունները տղամարդկանց մոտ ծերացման գործընթացի բնական մասն են, և պայմանավորված են հորմոնալ փոփոխություններով: Այս փոփոխությունները անհատական են, սակայն, ընդհանուր առմամբ...
Երիկամների, միզուղիների և միզապարկի ուլտրաձայնային հետազոտություն (ՈՒՁՀ) նշանակվում է հետևյալ դեպքերում...
Հաճախամիզությունը կարող է կապված լինել մեզի ընդհանուր քանակի ավելացման, կամ միզարձակման դիսֆունկցիայի /որակական խախտում/հետ: Նորմայում օրվա ընթացքումօրգանիզմն արտազատում է մոտ...
Ի՞նչ գործունեություն, գործառույթներ է իրականացնում շագանակագեղձը:
Շագանակագեղձը տղամարդու միզասեռական համակարգի օրգաններից է։ Այն տեղակայված է կոնքում, մոտակա...
Շագանակագեղձի ՄՌՏ-ն շագանակագեղձի պաթոլոգիաների ախտորոշման ոչ ինվազիվ մեթոդ է:
«Հերացի» համալսարանական հիվանդանոցի Ռադիոլոգիայի կենտրոնի միջուկամագնիսառեզոնանսային...
Հիպերպլազիան շագանակագեղձի հյուսվածքի գերաճն է, որն աստիճանաբար ճնշելով միզուկն առաջացնում է միզարձակության խանգարումներ։ Շագանակագեղձի գերաճը կարող է լինել ինչպես բարորակ, այնպես էլ` չարորակ...
Շագանակագեղձի քարերը լինում են տարբեր չափի ու քանակի։ Շատ դեպքերում քարերի առկայությունն ընթանում է անախտանիշ և հայտնաբերվում են պատահական՝ բժշկական հետազոտությունների ժամանակ: Իսկ երբեմն քարերը կարող են...
Ջրիկ սերմնահեղուկի պատճառ կարող են լինել սերմնաբջիջների ցածր քանակը, վարիկոցելեն, ապրելակերպի գործոնները, սննդային անբավարարությունը և այլն...
Սնունդն ու ապրելակերպը մեծ դեր ունեն շագանակագեղձի հիվանդությունների կանխարգելման գործընթացում։
Ստորև ներկայացնում ենք այն սննդամթերքն ու ապրելակերպի մոդելը, որն օգնում է տղամարդկանց հաղթահարել...
Առնանդամի պրոթեզավորումը կատարվում է հիմնականում օրգանական էրեկտիլ դիսֆունկցիայի, ինչպես նաև սեռափոխության, առնանդամի փոքրության (micropenis), պեյրոնի հիվանդության (Peyronies’s disease)...
Ցավը կարող է ի հայտ գալ մեկ կամ երկու ամորձիներում, կամ նրանց շուրջ: Այդ շրջանը շատ զգայուն է, ուստի ցանկացած ցավ կարող է մեծ տհաճություն պատճառել...
Թույլ սերմնաժայթքման հիմնական պատճառը մկանների թուլությունն է, որի ընթացում նվազում է սերմնաժայթքման ուժն ու ծավալը։ Սերմնաժայթքման առաջին փուլի ընթացքում սերմնահեղուկը հավաքվում է միզուկի...
Տերատոզոոսպերմիան սպերմատոզոիդների ձևի փոփոխությունն է, որը հայտնաբերվում է սերմնահեղուկի հետազոտության ժամանակ: Այն հաճախ զուգակցվում է այլ անբարենպաստ համախտանիշների հետ և կարող է...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն