Ուրո-անդրոլոգիա
Շագանակագեղձի քաղցկեղի ախտորոշումն ու բուժումը. oncology.am
Քաղցկեղային հիվանդությունների կառուցվածքում, որոնք մեծամասամբ սեռային տարբերություններ չեն ճանաչում, գոյություն ունեն մի շարք հիվանդություններ, որոնք բնորոշ են միայն արական կամ իգական սեռին: Հասկանալի է, որ այդպիսի ուռուցքների մեծ մասն առաջանում են սեռական համակարգի օրգաններում՝, համապատասխանաբար` արական կամ իգական: Կնոջ օրգանիզմում խնդրահարույց շրջան են համարվում ձվարաններն ու արգանդը: Տղամարդկանց մոտ ռիսկի գոտին շագանակագեղձն է:
Ըստ հիվանդության տարածվածության շագանակագեղձի քաղցկեղը երրորդ հորիզոնականում է՝ զիջելով աղիքի և թոքի քաղցկեղին: Ընդ որում, քաղցկեղի այս ձևը զարգանում է ո՛չ միայն տարեցների մոտ. շագանակագեղձի քաղցկեղով հիվանդների շրջանում մեծ թիվ են կազմում միջին տարիքի և նույնիսկ երիտասարդ տղամարդիկ:
Շագանակագեղձի քաղցկեղի պատճառները
Ներկայում ընդունված է շագանակագեղձի քաղցկեղ առաջացնող երկու հիմնական պատճառ առանձնացնել: Առաջին պատճառը ժառանգական նախատրամադրվածությունն է՝ կապված գենի մուտացիայի հետ, որը մեծացնում է հիվանդության ռիսկը: Երկրորդ պատճառը հորմոնային ֆոնի առանձնահատկություններն են՝ կապված տեստոստերոն հորմոնի մակարդակի հետ: Հայտնի է, որ հորմոնի բարձր մակարդակը զգալիորեն մեծացնում է հիվանդության առաջացման ռիսկը: Ընդ որում, որքան տարիքով է տղամարդը և որքան ակտիվ է նրա օրգանիզմը տեստոստերոն արտադրում, այնքան բարձր է ուռուցքային հիվանդության առաջացման ռիսկը: Շագանակագեղձի քաղցկեղի առաջացման ուղղակի պատճառներից բացի գոյություն ունեն մի շարք ռիսկի գործոններ, որոնք մեծացնում են հիվանդության զարգացման հավանականությունը: Այդ գործոնների թվին են պատկանում շագանակագեղձի բորբոքումը և կանգային երևույթները գեղձի հյուսվածքում, վնասակար սովորությունները, շեքի վնասվածքները, արդյունաբերական վնասները, սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունները, ոչ ճիշտ սննդակարգը, ճարպակալումը և այլն:
Շագանակագեղձի քաղցկեղի ախտանիշները
Քանի որ հիվանդության վաղ շրջանում բոլոր փոփոխությունները տեղի են ունենում շագանակագեղձի հաստության մեջ, այդ փուլում հաճախ հիվանդությունն ընթանում է բացարձակապես անախտանիշ: Երբեմն հնարավոր է, այսպես կոչված, պարանեոպլաստիկ երևույթների առաջացում՝ հոդերում ցավի ձևով, մաշկային ցանի տեսքով և այլն, որոնք պայամանվորված են ուռուցքային գործընթացի զարգացման նկատմամբ իմունային համակարգի ռեակցիայով: Սակայն շատ հազվադեպ են բժիշկները այդ ախտանիշները կապում քաղցկեղի հետ, և այդ ուղղությամբ սկսվում են ակտիվ որոնումները:
Քաղցկեղային գործընթացով պայմանավորված շագանակագեղձի ծավալի մեծացումը բերում է միզապարկի վզիկի և միզուկի սկզբնական հատվածի ճնշման և ախտանիշների առաջացման: Հաճախ նկատվում են.
- միզարձակման դժվարացում,
- ընդհատվող կամ թույլ մեզի շիթ,
- ցավեր սերմնաժայթքման և միզարձակման ժամանակ,
- զուգարան գնալու հաճախակի կանչեր,
- միզարձակումից հետո լիքը միզապարկի զգացողության պահպանում,
- անմիզապահություն:
Ուռուցքի հետագա աճը բերում է շագանակագեղձի հյուսվածքների քայքայման և միզապարկի պատի մեջ ուռուցքի տարածման, ինչն արտահայտվում է մեզի և սերմնահեղուկի մեջ արյան խառնուրդի ի հայտ գալով: Հաճախ հենց այս փուլում շեքի շրջանում և որովայնի ստորին հատվածում առաջանում են ցավեր և էրեկցիայի հետ կապված խնդիրներ:
Շագանակագեղձի քաղցկեղը բավականին վտանգավոր ուռուցք է, քանի որ հաճախ հիվանդության զարգացումը մինչև ուշ շրջան տեղի է ունենում գրեթե առանց որևէ կլինիկական ախտանշի: Շագանակագեղձի լավ արյունամատակարարումը նպաստում է ուռուցքի վաղ մետաստազավորմանը, այսինքն, շագանակագեղձի առաջնային օջախի տարածմանը նրա սահմաններից դուրս` հեռավոր օրգաններում (ոսկրեր, լյարդ, թոքեր և այլն) նոր ուռուցքների առաջացմամբ: Արդյունքում, շագանակագեղձում նույնիսկ շատ փոքր ուռուցքի դեպքում կարող է ախտորոշվել քաղցկեղի բարձիթողի ձև: Մյուս կողմից, շագանակագեղձի քաղցկեղը հիմնականում առանձնանում է շատ դանդաղ աճով, այդ պատճառով ուրոլոգի մոտ կանոնավոր զննումներն ուռուցքի ժամանակին հայտնաբերման և արդյունավետ բուժման լավ շանսեր է ստեղծում:
Ուռուցքի մետաստազավորումը և հեռավոր օրգաններում երկրորդային օջախների առաջացումն արտահայտվում է ընդհանուր վիճակի վատթարացմամբ, մարմնի քաշի հարաճուն նվազմամբ, ախորժակի անկումով, արտահայտված հոգնածությամբ և աշխատունակության նվազմամբ:
Ոսկրերում մետաստազները հանգեցնում են ոսկրային ցավերի առաջացման (առավել հաճախ կոնքի ոսկրերում կամ ողնաշարի գոտկային հատվածում): Կոնքի ավշային հանգույցներում մետաստազները հաճախ խախտում են ավշի արտահոսքը և ստորին վերջույթներում կանգ է առաջացնում: Ողնուղեղի ճնշումը ուռուցքային զանգվածով կարող է բերել շարժողական խանգարումների և մկանային ուժի թուլացման՝ ընդհուպ մինչև վերջույթների լուծանք:
Շագանակագեղձի քաղցկեղի ախտորոշում
Շագանակագեղձի քաղցկեղի ախտանիշներով հիվանդի (կամ այդպիսի քաղցկեղի առաջացման ռիսկի խմբից հիվանդի) հետազոտման նպատակը ուռուցքի հայտնաբերումն է, նրա տեղային տարածման աստիճանի որոշումը և հեռակա մետաստազների հայտնաբերումը: Հետազոտությունը պետք է իրականացնի որակավորված բժիշկը՝ ուրոլոգը կամ (հազվադեպ) վիրաբույժը: Շագանակագեղձի քաղցկեղի հայտնաբերման նպատակով իրականացվող հետազոտությունը սկսվում է զրույցից, որը բժշկին հնարավորություն է տալիս ընդհանուր տեղեկատվություն հավաքել կյանքի և հիվանդության զարգացման պատմության, ընտանեկան անամնեզի մասին, հայտնաբերել ռիսկի գործոնները, գնահատել գանգատների բնույթը և, ընդհանուր առմամբ, պատկերացում կազմել հիվանդի և հիվանդությունների հնարավոր ցանկի մասին: Հիվանդի հետ զրույցից հետո բժիշկը իրականացնում է մանրամասն զննում: Ուրոլոգը չի սահմանափակվում միայն խնդրահարույց շրջանի զննմամբ, իրավամբ լավ մասնագետը տղամարդուն ամբողջությամբ է զննում՝, և այդպիսի մոտեցումը հաճախ հնարավորություն է տալիս ախտորոշման համար շատ կարևոր տեղեկատվություն ստանալ: Ընդհանուր զննումից հետո հատուկ զննում է իրականացվում նաև շագանակագեղձի շոշափում ուղիղ աղու պատի միջով: Այս եղանակը բավականին պարզ է և շատ տեղեկատվական, քանի որ ուղիղ աղին իր առաջային պատով հարակից է շագանակագեղձի հետին պատին: Գեղձի ուղիղաղիքային մատնային հետազոտությունն ունի շատ բարձր ախտորոշիչ արժեք, քանի որ հնարավորություն է տալիս գնահատել շագանակագեղձի դիրքը, ձևը, կոնսիստենցիան, հանգույցների առկայությունը և այլ բնութագրեր, ինչպես նաև որոշել շագանակագեղձի և մոտիկ տեղակայված օրգանների միջև փոխհարաբերությունները (օրինակ, դեպի ուղիղ աղի ուռուցքի տարածման նշանների առկայությունը): Եթե զննման արդյունքները կասկածելի են շագանակագեղձի ուռուցքի առումով, բժիշկը նշանակում է պրոստատ-սպեցիֆիկ անտիգենի (ՊՍԱ) որոշում արյան մեջ և շագանակագեղձի ԳՁՀ:
ՊՍԱ-ն սպիտակուց է, որը սինթեզվում է շագանակագեղձի բջիջների կողմից. նորմայում այդ սպիտակուցի մակարդակն արյան մեջ շատ բարձր չէ, սակայն շագանակագեղձի քաղցկեղի ժամանակ այս ցուցանիշը բազմակի անգամ աճում է, այդ պատճառով ՊՍԱ-ն կոչվում է նաև շագանակագեղձի քաղցկեղի օնկոմարկեր: ՊՍԱ մակարդակի գնահատումը շատ կարևոր ախտորոշիչ մեթոդ է, քանի որ այն հնարավորություն է տալիս ո՛չ միայն ախտորոշել ուռուցքը, այլ նաև հետագայում գնահատել շագանակագեղձի քաղցկեղի բուժման որակը և հայտնաբերել հիվանդության կրկնությունները: Այդ քննության համար քաղցած վիճակում (սնունդ ընդունելուց ոչ շուտ քան 8 ժամ հետո) վերցվում է ոչ մեծ քանակությամբ երակային արյուն: Անալիզից մեկ օր առաջ խորհուրդ է տրվում զերծ մնալ կծու, յուղոտ և տապակած սննդից, ալկոհոլից և ծխախոտից: Ճիշտ արդյունքներ ստանալու համար ցուցված չեն նաև ֆիզիկական ծանրաբեռնվածությունները (հատկապես արտահայտված ծանրաբեռնվածությունները և հեծանվով զբոսանքները ) և սեքսը: Բացի այդ, անհրաժեշտ է 6-7 օր միջակայք պահպանել ՊՍԱ անալիզի և շագանակագեղձի վրա ցանկացած բուժական կամ ախտորոշիչ միջամտության միջև (գեղձի մատնային հետազոտումը, մերսումը,ԳՁՀ-ն և բիոպսիան ներառյալ ):
Ընդհանուր ՊՍԱ-ի նորմալ արժեք է համարվում 2 նգ/մլ-ից ցածր մակարդակը: Նորմայի վերին սահմանը կարող է փոփոխվել` տղամարդու տարիքով պայմանավորված: ՊՍԱ-ի մակարդակի բարձրացումը մեծացնում է հետագայում շագանակագեղձի բիոպսիայի ժամանակ ուռուցքի հայտնաբերման հավանականությունը: Այսպես, ՊՍԱ-ի 2 նգ/մլ-ից ցածր մակարդակի դեպքում այդ ռիսկը կազմում է 7,1%, մակարդակի բարձրացումը մինչև 8 նգ/մլ ռիսկը մեծացնում է մինչև 30%, իսկ 10նգ/մլ-ից բարձր ՊՍԱ-ի դեպքում բիոպսիայի ժամանակ քաղցկեղային ուռուցք հայտնաբերելու հավանականությունը գերազանցում է 56%-ը:
Ընդհանուր ՊՍԱ-ի բարձր մակարդակի դեպքում ցուցանիշի ավելի խորը գնահատման նպատակով իրականացվում է սպիտակուցի ազատ ֆրակցիայի (սպիտակուցների հետ չկապված) որոշում և հաշվարկվում է ՛՛ազատ/ընդհանուր ՊՍԱ՛՛ ինդեքսը: Ինչպես նաև
Շագանակագեղձի ԳՁՀ-ի առանձնահատկությունը պատկերի ստացման եղանակն է . այդ նպատակով տվիչը տեղադրվում է ուղիղ աղու մեջ, որը հնարավորություն է տալիս օրգանը հետազոտել նրա հետ անմիջական շփման ժամանակ: Այդ պատճառով գերձայնային հետազոտության այս տեսակը կոչվում է նաև տրանսռեկտալ ԳՁՀ:
Շագանակագեղձի մատնային հետազոտումը, արյան մեջ ՊՍԱ-ի որոշումը և տրանսռեկտալ ԳՁՀ-ի տվյալները բժշկին ապահովում են շագանակագեղձի քաղցկեղի ախտորոշման համար անհրաժեշտ հիմնական տեղեկատվությամբ: Սակայն հաճախ լրացուցիչ անալիզներ և հետազոտություններ են նշանակում, օրինակ.
- շագանակագեղձի բիոպսիա՝ շագանակագեղձի հյուսվածքի կտորների հավաքում ուղիղ աղու կամ շեքի հյուսվածքների միջով անցկացված ասեղի օգնությամբ. գործողությունն իրականացվում է ԳՁՀ հսկողության տակ և տեղային անզգայացմամբ,
- ցիստոսկոպիա՝ միզապարկի պատերի էնդոսկոպիկ հետազոտում՝ ուսումնասիրության նպատակով նյութ վերցնելու հնարավորությամբ. իրականացվում է տեղային անզգայացմամբ կամ նարկոզով, գործիքը միզապարկ մտցվում է միզուկի միջով,
- կրծքավանդակի օրգանների և ոսկրերի ռենտգենագրաֆիա,
- որովայնի խոռոչի և փոքր կոնքի օրգանների ԳՁՀ ,
- ՀՏ կամ ՄՌՏ,
- արյան և մեզի տարբեր քննություններ:
Այս լրացուցիչ հետազոտությունների նպատակը քաղցկեղային ուռուցքների տեսակի գնահատումն է (հյուսվածքային կառուցվածքը), հեռավոր մետաստազների հայտնաբերումը՝ ուռուցքային պրոցեսի փուլի առավելագույնս ճշգրիտ որոշման նպատակով: Յուրաքանչյուր կոնկրետ հիվանդի համար նշանակված բուժումը և կանխատեսումը պետք է պայմանավորված լինեն այդ տվյալներով:
Կարդացեք նաև
Էսթրոգենը իգական հորմոն է, սակայն այս հորմոնը, ինչպես նաև` տեստոստերոնը, կարևոր դեր են խաղում տղամարդու սեռական աճի և զարգացման գործընթացում
Շագանակագեղձը կարևոր օրգան է, քանի որ այն առնչություն ունի տղամարդու բոլոր կարևոր օրգան-համակարգերի գործառույթների հետ...
Ամորձիների փոփոխությունները տղամարդկանց մոտ ծերացման գործընթացի բնական մասն են, և պայմանավորված են հորմոնալ փոփոխություններով: Այս փոփոխությունները անհատական են, սակայն, ընդհանուր առմամբ...
Երիկամների, միզուղիների և միզապարկի ուլտրաձայնային հետազոտություն (ՈՒՁՀ) նշանակվում է հետևյալ դեպքերում...
Հաճախամիզությունը կարող է կապված լինել մեզի ընդհանուր քանակի ավելացման, կամ միզարձակման դիսֆունկցիայի /որակական խախտում/հետ: Նորմայում օրվա ընթացքումօրգանիզմն արտազատում է մոտ...
Ի՞նչ գործունեություն, գործառույթներ է իրականացնում շագանակագեղձը:
Շագանակագեղձը տղամարդու միզասեռական համակարգի օրգաններից է։ Այն տեղակայված է կոնքում, մոտակա...
Շագանակագեղձի ՄՌՏ-ն շագանակագեղձի պաթոլոգիաների ախտորոշման ոչ ինվազիվ մեթոդ է:
«Հերացի» համալսարանական հիվանդանոցի Ռադիոլոգիայի կենտրոնի միջուկամագնիսառեզոնանսային...
Հիպերպլազիան շագանակագեղձի հյուսվածքի գերաճն է, որն աստիճանաբար ճնշելով միզուկն առաջացնում է միզարձակության խանգարումներ։ Շագանակագեղձի գերաճը կարող է լինել ինչպես բարորակ, այնպես էլ` չարորակ...
Շագանակագեղձի քարերը լինում են տարբեր չափի ու քանակի։ Շատ դեպքերում քարերի առկայությունն ընթանում է անախտանիշ և հայտնաբերվում են պատահական՝ բժշկական հետազոտությունների ժամանակ: Իսկ երբեմն քարերը կարող են...
Ջրիկ սերմնահեղուկի պատճառ կարող են լինել սերմնաբջիջների ցածր քանակը, վարիկոցելեն, ապրելակերպի գործոնները, սննդային անբավարարությունը և այլն...
Սնունդն ու ապրելակերպը մեծ դեր ունեն շագանակագեղձի հիվանդությունների կանխարգելման գործընթացում։
Ստորև ներկայացնում ենք այն սննդամթերքն ու ապրելակերպի մոդելը, որն օգնում է տղամարդկանց հաղթահարել...
Առնանդամի պրոթեզավորումը կատարվում է հիմնականում օրգանական էրեկտիլ դիսֆունկցիայի, ինչպես նաև սեռափոխության, առնանդամի փոքրության (micropenis), պեյրոնի հիվանդության (Peyronies’s disease)...
Ցավը կարող է ի հայտ գալ մեկ կամ երկու ամորձիներում, կամ նրանց շուրջ: Այդ շրջանը շատ զգայուն է, ուստի ցանկացած ցավ կարող է մեծ տհաճություն պատճառել...
Թույլ սերմնաժայթքման հիմնական պատճառը մկանների թուլությունն է, որի ընթացում նվազում է սերմնաժայթքման ուժն ու ծավալը։ Սերմնաժայթքման առաջին փուլի ընթացքում սերմնահեղուկը հավաքվում է միզուկի...
Տերատոզոոսպերմիան սպերմատոզոիդների ձևի փոփոխությունն է, որը հայտնաբերվում է սերմնահեղուկի հետազոտության ժամանակ: Այն հաճախ զուգակցվում է այլ անբարենպաստ համախտանիշների հետ և կարող է...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն