Ուրո-անդրոլոգիա
Ֆիտոթերապիայի կիրառումը շագանակագեղձի բուժման մեջ. urolog.am
Շագանակագեղձի բարորակ հիպերպլազիան տարածված հիվանդություն է տարեց մարդկանց շրջանում: Հատկապես հանդիպում է 40 տարեկանից հետո, այսպես՝ 60 տարեկան տղամարդկանց 50%-ից ավելին ունեն շագանակագեղձի ադենոմա, իսկ 90 տարեկանից բարձր՝ 85%: Ախտանշաններն են՝ հաճախամիզությունը, գիշերամիզությունը, դժվարամիզությունը, միզարձակման շիթի նվազումը, երբեմն անմիզապահությունը։
Այս հիվանդության դեղորայքային բուժման հիմնական խմբերն են՝ ալֆա պաշարիչները, 5 ալֆա ռեդուկտազայի պաշարիչները և Ֆոսֆոդիէստերազայի պաշարիչները։ Այս դեղորայքները ունեն տարբեր ազդեցություններ՝ միզապարկի վզիկի և շագանակագեղձի հարթ մկանաթելերը թուլացնող, տեստոստերոնի դիհիդրոտեստոստերոնի կազմափոխումը կանխարգելող ևայլն։ Նրանց հիմնական կողմնակի ազդեցություններն են՝ արյան զարկերակային ճնշման իջեցումը, սերմնաժայթքման խանգարումները, լիբիդոյի իջեցումը ևայլն։
Շագանակագեղձի ադենոմայի բուժման համար կիրառվում են նաև տարբեր բուսական դեղամիջոցներ։ Ֆիտոթերապիան տարածված է շատ երկրներում (Իտալիա, Գերմանիա, Ավստրիա, ԱՄՆ ևայն) և այն որոշ երկրներում նույնիսկ գերազանցում է ադենոմայի բուժման համար օգտագործվող հայտնի դեղամիջոցներին։ Շագանակագեղձի գերաճի համար կիրառվող բուսական դեղամիջոցներից են՝ Saw palmetto, Pygeum, Selenium, Lycopene, β-Sitosterol, Pumpkin ևայլն։
Դդմի սերմերը (Pumpkin) պարունակում է Δ7և Δ5 ստերոլներ, ճարպային յուղեր, լինոլենաթթու, օլեաթթու, վիտամին E, ցինկ, եւ այլն: Δ7-սերոլները համարվում են նրա ակտիվ բաղադրիչը, որը շագանակագեղձի ադենոմայով հիվանդների մոտ բերում է DHT քանակի նվազմանը: Դդմի կորիզները նույնպես ազդում են միզապարկի վրա, ավելացնելով միզապարկի մարմնի կծկողունակությունը և թուլացնելով միզապարկի վզիկի մկանները: Որոշ կլինիկական հետազոտություններ փաստում են, որ դդմի կորիզները կամ նրանց մզվածքը բարելավում է միայն շագանակագեղձի գերաճի ախտանշանները: Իսկ որոշ ուսումնասիրություններ վկայում են այն մասին, որ շնորհիվ դդմի կորիզներում առկա ցինկի բարձր պարունակության շնորհիվ այն կարող է նաև փոքրացնել շագանակագեղձի չափերը: Այս բուսական դեղամիջոցը չունի կողմնակի ազդեցություններ:
Saw palmetto պարունակում է ճարպաթթուներ և ստերոլներ, որոնք արգելակում են տեստոստերոնի վերածումը դիհիդրոտեստոստերոնի։ Իսկ վերջինս հանդիսանում է շագանակագեղձի աճի հիմնական խթանիչը։ Այս բույսը ունի նաև էստրոգենային ընկալիչների ակտիվությունը արգելակող, հակաբորբոքային և սպազմոլիտիկ ազդեցություն: Հետազոտությունները վկայում են, որ այս դեղամիջոցը ունի միզարձակամն ֆունկցիան բարելավող և շագանակագեղձի չափերը փոքրացնող ազդեցություն:
Pygeum africanum բույսը պարունակում է ֆիտոստերոլներ, ստերոլներ, ստերոիդներ, պենտացիկլիկ թթուներ, ճարպաթթուներ ևայլն: Այս բույսը կանխում է բջիջների պրոլեֆերացիան, արգելակում է 5 ալֆա ռեդուկտազայի ակտիվությունը, իջեցնում պրոլակտինի քանակը և արգելակում խոլեստերոլի կուտակումը շագանակագեղձում:
Ամենահայտնի դեղամիջոցներից է Prostamed-ը, որը պարունակում է դդմի կորիզներ, դդմի գլոբուլին, ոսկեշիվի և ասպենի չոր էքստրակտներ: Դդմի գլոբուլինում հայտնաբերված 15 ամինաթթուներից առանձնահատուկ կարեւորվում է գլյուտամինաթթուն: Օքսիդատիվ դեամինացման արդյունքում գլյուտամինաթթուն նվազեցնում է շագանակագեղձի հյուսվածքում ազատ ամինաթթուների բարձր մակարդակը: Արդյունքում, նվազում է սպիտակուցների բիոսինթեզի եւ շագանակագեղձի պրոլիֆերացիայի համար օգտագործվող ամինաթթուների քանակը: Դդմի սերմերը պարունակում են նաև cucurbitin, ֆիտոստերոլներ, վիտամին Ե, սելենիում և այլն:
Կարդացեք նաև
Էսթրոգենը իգական հորմոն է, սակայն այս հորմոնը, ինչպես նաև` տեստոստերոնը, կարևոր դեր են խաղում տղամարդու սեռական աճի և զարգացման գործընթացում
Շագանակագեղձը կարևոր օրգան է, քանի որ այն առնչություն ունի տղամարդու բոլոր կարևոր օրգան-համակարգերի գործառույթների հետ...
Ամորձիների փոփոխությունները տղամարդկանց մոտ ծերացման գործընթացի բնական մասն են, և պայմանավորված են հորմոնալ փոփոխություններով: Այս փոփոխությունները անհատական են, սակայն, ընդհանուր առմամբ...
Երիկամների, միզուղիների և միզապարկի ուլտրաձայնային հետազոտություն (ՈՒՁՀ) նշանակվում է հետևյալ դեպքերում...
Հաճախամիզությունը կարող է կապված լինել մեզի ընդհանուր քանակի ավելացման, կամ միզարձակման դիսֆունկցիայի /որակական խախտում/հետ: Նորմայում օրվա ընթացքումօրգանիզմն արտազատում է մոտ...
Ի՞նչ գործունեություն, գործառույթներ է իրականացնում շագանակագեղձը:
Շագանակագեղձը տղամարդու միզասեռական համակարգի օրգաններից է։ Այն տեղակայված է կոնքում, մոտակա...
Շագանակագեղձի ՄՌՏ-ն շագանակագեղձի պաթոլոգիաների ախտորոշման ոչ ինվազիվ մեթոդ է:
«Հերացի» համալսարանական հիվանդանոցի Ռադիոլոգիայի կենտրոնի միջուկամագնիսառեզոնանսային...
Հիպերպլազիան շագանակագեղձի հյուսվածքի գերաճն է, որն աստիճանաբար ճնշելով միզուկն առաջացնում է միզարձակության խանգարումներ։ Շագանակագեղձի գերաճը կարող է լինել ինչպես բարորակ, այնպես էլ` չարորակ...
Շագանակագեղձի քարերը լինում են տարբեր չափի ու քանակի։ Շատ դեպքերում քարերի առկայությունն ընթանում է անախտանիշ և հայտնաբերվում են պատահական՝ բժշկական հետազոտությունների ժամանակ: Իսկ երբեմն քարերը կարող են...
Ջրիկ սերմնահեղուկի պատճառ կարող են լինել սերմնաբջիջների ցածր քանակը, վարիկոցելեն, ապրելակերպի գործոնները, սննդային անբավարարությունը և այլն...
Սնունդն ու ապրելակերպը մեծ դեր ունեն շագանակագեղձի հիվանդությունների կանխարգելման գործընթացում։
Ստորև ներկայացնում ենք այն սննդամթերքն ու ապրելակերպի մոդելը, որն օգնում է տղամարդկանց հաղթահարել...
Առնանդամի պրոթեզավորումը կատարվում է հիմնականում օրգանական էրեկտիլ դիսֆունկցիայի, ինչպես նաև սեռափոխության, առնանդամի փոքրության (micropenis), պեյրոնի հիվանդության (Peyronies’s disease)...
Ցավը կարող է ի հայտ գալ մեկ կամ երկու ամորձիներում, կամ նրանց շուրջ: Այդ շրջանը շատ զգայուն է, ուստի ցանկացած ցավ կարող է մեծ տհաճություն պատճառել...
Թույլ սերմնաժայթքման հիմնական պատճառը մկանների թուլությունն է, որի ընթացում նվազում է սերմնաժայթքման ուժն ու ծավալը։ Սերմնաժայթքման առաջին փուլի ընթացքում սերմնահեղուկը հավաքվում է միզուկի...
Տերատոզոոսպերմիան սպերմատոզոիդների ձևի փոփոխությունն է, որը հայտնաբերվում է սերմնահեղուկի հետազոտության ժամանակ: Այն հաճախ զուգակցվում է այլ անբարենպաստ համախտանիշների հետ և կարող է...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն