Ներզատաբանություն
Սեփական առողջության վերահսկում. վահանաձև գեղձի պլանային ՈւՁՀ. ultraimaging.am
Վահանաձև գեղձի ուլտրաձայնային հետազոտությունը (ՈւՁՀ) իրենից ներկայացնում է մասնագիտացված բժշկական գործողություն, որի ժամանակ վահանաձև գեղձի հյուսվածքում կարող են հայտնաբերվել բազմաբնույթ ախտաբանական գործընթացներ: Հարկ է նշել, որ այն մարդու օրգանիզմի կարևորագույն օրգաններից է: Վահանաձև գեղձի հիվանդությունների զարգացման պատճառ կարող են լինել բնածին արատները, թունավորումները, յոդի ցածր պարունակությամբ տարածաշրջաններում ապրելը:
Վահանաձև գեղձը ներզատական համակարգի օրգաններից մեկն է, արտադրում է կենսական կարևոր նշանակություն ունեցող եռյոդթիրոնին և թիրոքսին հորմոնները, որոնք կարգավորում են կենտրոնական նյարդային համակարգիի, սրտի և անոթների աշխատանքը, աղեստամոքսային ուղու, սեռական օրգանների գործունեությունը:
Հետևյալ ախտանիշները վկայում են այն մասին, որ անհրաժեշտ է ՈւՁՀ իրականացնել.
- կարճ ժամանակահատվածում քաշի կտրուկ անկում կամ` ավելացում, ախորժակի ուժեղացում կամ` լիովին բացակայություն,
- սուբֆեբրիլ ջերմություն, ծանրաբեռնվածության ժամանակ առատ քրտնարտադրություն,
- կոկորդում օտար մարմնի կամ գնդի առկայության զգացողություն, շնչահեղձության նոպաներ,
- մազերի և եղունգների չորություն, մաշկի թեփոտում,
- տրամադրության անկումներ, տագնապային վիճակներ, հաճախացած սրտխփոց:
Եթե առկա է վերը նշված ախտանիշներից գոնե մեկը, ապա հարկ է այցելել ներզատաբանի՝ վահանաձև գեղձի ուլտրաձայնային հետազոտություն իրականացնելու և օրգանիզմում որոշակի հորմոնների մակարդակը որոշելու համար:
Ինչու՞ է անհրաժեշտ իրականացնել ՈւՁՀ
Վահանաձև գեղձի ՈւՁՀ-ն օգնում է օպերատիվ կերպով վաղ շրջանում հայտնաբերել օրգանի ախտաբանությունները մինչև խպիպի զարգանալը: Ճիշտ իրականացված ախտորոշումը և ստացված արդյունքների համապատասխան մեկնաբանումն օգնում են հիվանդի համար ընտրել բուժման լավագույն համալիր՝ հիվանդության զարգացման կանխարգելման և առողջական վիճակի կայունացման նպատակով:
Վահանաձև գեղձի ֆունկցիայի խանգարումներն առաջ են բերում հետևյալ հիվանդությունները.
- Հիպերթիրեոզ: Պայմանավորված է օրգանի ներզատական ֆունկցիայի չափազանց ակտիվ աշխատանքով: Այն բերում է ներքին օրգաննների աշխատանքի լուրջ խանգարումների և օրգանիզմում տեղի ունեցող հիմնական նյութափոխանակության գործընթացների խանգարումների:
- Հիպոթիրեոզ: Վահանաձև գեղձի դիսֆունկցիա է, որը բերում է նյութափոխանակության դանդաղեցման և հիմնական հորմոնների անբավարարության:
- Թիրեոտոքսիկոզ: Ախտաբանություն, որը մարդու մոտ բերում է թունավոր խպիպի առաջացման:
- Վահանաձև գեղձի բորբոքում՝ թիրեոիդիտ:
Ընդհանրապես, դասակարգումն ընդգրկում է վահանաձև գեղձի բազմաթիվ հիվանդություններ: Փաստ է այն, որ դրանք բավականին վտանգավոր են առողջության և նորմալ կյանքի համար: Հիվանդը կարող է տառապել հանգուցավոր խպիպով կամ վահանաձև գեղձի տարածուն մեծացմամբ, սակայն վատ ինքնազգացողությունը պայմանավորվում է ճնշման բարձրացմամբ, մրսածությամբ կամ շատակերությամբ` քողարկելով լուրջ ախտաբանությունները, որոնք էլ վաղ շրջանում կարելի է հայտնաբերել վահանաձև գեղձի ՈւՁՀ միջոցով:
Ինչպե՞ս է իրականացվում հետազոտությունը
Հետազոտությունն իրականացվում է հատուկ սենյակում: Հիվանդը պառկում է մեջքի վրա, պարանոցի տակ բարձ է դրվում, որն օգնում է անշարժացնել գլուխը: Ապա մասնագետը պարանոցի շրջանում քսում է հատուկ բաղադրությամբ նյութ, որը հնարավորություն է տալիս լավացնել վահանաձև գեղձից դուրս եկող ուլտրաձայնային ազդանշանը: Ուլտրաձայնային հետազոտության ժամանակ մոնիտորին տեսանելի է օրգանի երկչափ պատկերը: Հետազոտության արդյունքները բժշկի կողմից վերլուծվում, ախտորոշում, ուրվագծվում է հիվանդության պատկերը:
Ներզատաբանները խորհուրդ են տալիս վահանաձև գեղձի ՈւՁՀ անցնել յուրաքանչյուր օրացույցային տարվա ընթացքում առնվազն մեկ անգամ, քանի որ այս հետազոտությունն օգնում է ապագայում խուսափել առողջական լուրջ խնդիրներից: Եթե խոսենք վնասակար ազդեցությունից, հարկ է նշել, որ ՈւՁՀ իրականացնելու դեպքում այն բացակայում է: Սա անցավ, կարճատև գործողություն է, որը հնարավորություն է տալիս ամբողջական պատկերացում կազմել վահանաձև գեղձի վիճակի մասին: Այն ցուցված է ինչպես մեծահասակներին, այնպես էլ` երեխաներին:
Կարդացեք նաև
Վահանաձև գեղձի հիվանդությունների մեծ մասը սթրեսի հետևանք են և շատ հաճախ ի հայտ են գալիս հենց նման իրավիճակից հետո...
Էնդոկրին համակարգի յուրաքանչյուր խանգարում (հորմոնի ավելցուկային կամ թերի արտադրություն), հորմոնների միջև հավասարակշռության ցանկացած խախտում կնոջ օրգանիզմում կարող է առաջացնել...
Հորմոնները կենսաբանական ակտիվ նյութեր են, որոնք ապահովում են ամբողջ օրգանիզմի բարդ կենսագործունեությունը: Նրանք արտադրվում են էնդոկրին գեղձերի և տարբեր օրգաններում ու հյուսվածքներում տեղակայված բջիջների կողմից...
Մակերիկամները էնոկրին գեղձեր են, որոնց արտադրած հորմոններն ազդում են օրգանիզմի գրեթե բոլոր օրգան-համակարգերի աշխատանքի վրա: Գեղձերը տեղակայված են երիկամների վրա և յուրաքանչյուրը կշռում է...
Մակերիկամները էնոկրին գեղձեր են, որոնց արտադրած հորմոններն ազդում են օրգանիզմի գրեթե բոլոր օրգան-համակարգերի աշխատանքի վրա: Գեղձերը տեղակայված են երիկամների վրա և յուրաքանչյուրը կշռում է...
Վահանագեղձը էնդոկրին համակարգի բարդ և կարևոր գեղձերից է: Այն գտնվում է կոկորդի շրջանում, պարանոցի առաջային մասում: Նրա ազդեցությունն օրգան-համակարգերի վրա շատ մեծ է...
Վահանաձև գեղձի հանգուցային նորագոյացությունները մոտ 95 տոկոս դեպքերում բարորակ նորագոյացություններ են: Միայն 5 տոկոս դեպքերում են հայտնաբերվում չարորակ փոփոխություններ...
Շաքարային դիաբետի ժամանակ որքա՞ն հաճախ է հանդիպում դիաբետիկ ոտնաթաթի համախտանիշը:
Շաքարային դիաբետն լուրջ սոցիալ-բժշկական խնդիր է: ԱՀԿ տվյալների համաձայն, 2025 թ. շաքարախտով...
«Նաիրի» ԲԿ-ում մեկ ամսում իրականացնում է վահանաձև գեղձի ավելի քան 300 պացիենտի մոտ հետազոտություն, Էնդոկրին վիրաբույժը կամ վիրաբույժ-ուռուցքաբանը կատարում է ավելի քան 100 վիրահատություն` մեկ տարվա ընթացքում...
Վահանագեղձի յոդադեֆիցիտային հիվանդություններից է թիրեոիդային ախտաբանությունը, որը զարգանում է յոդի պակասի արդյունքում...
Սերոտոնինը քիմիական նյութ է, որն ապահովում է նյարդային բջիջների միջև գրգիռների փոխանցումը: Այն առկա է գլխուղեղում, արյան բջիջներում (թրոմբոցիտներ) և աղիներում: Սերոտոնինը կարգավորում է հարթ մկանների շարժունակությունը...
ԱՀԿ տվյալների համաձայն, աշխարհում շաքարային դիաբետի բարդություններից ամեն տարի մահանում է 2 մլն մարդ: Շաքարային դիաբետը հաճախ զարգանում է ինսուլինակայունության ֆոնի վրա...
Ակրոմեգալիան հորմոնալ խանգարում է, որի ժամանակ մեծահասակի մոտ հիպոֆիզն արտադրում է մեծ քանակի աճի հորմոն: Բազմաթիվ հորմոններ ակտիվացնող հիպոֆիզը փոքրիկ գեղձ է, որը տեղակայված է գլխուղեղի հիմքում...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն