Ճարպակալում
Ջոաննա Բադվիգի բուժիչ սննդակարգը . մեկ ամսում կորցնում ենք 10 կգ քաշ
Ջոաննա Բադվիգի կարծիքով մեր օրգանիզմն անպայման ապահովված պիտի լինի բարդ ածխաջրերով, հակաօքսիդանտներով, Օմեգա -3 դասի ճարպերով և բջջանյութով, գրում է 168ժամ-ը:
Ջոաննան բացահայտեց նաև այն բնական ճանապարհը, որը թույլ էր տալիս կենսական կարևոր թթուներով ապահովել այն հիվանդներին, ովքեր տառապում էին ոչ միայն ավելորդ քաշից, այլև արյան մեջ այդ թթուների պակասից: Ինչպես նշվեց, Ջոաննա Բադվիգի սննդակարգի հիմքում ընկած են 2 մթերք` էկոլոգիապես մաքուր, սառը մզման ենթարկված չզտված կտավատի ձեթ և անպայման տնական կաթնաշոռ:
Այս սննդակարգը, որն ամենից առաջ կարելի է անվանել բուժիչ, հրապարակումից հետո անհավատալի մասսայականություն վայելեց: Բանն այն է, որ սա միակ հակաքաղցկեղային դիետան է աշխարհում (տե՛ս նաև՝ Ջոաննա Բադվիգի հայտնագործությունը` քաղցկեղի դեմ): Եվս մեկ անգամ փաստենք, որ Բադվիգը կատեգորիկ արգելում է որևէ տեսակի արհեստական ճարպի ընդունումը:
Բացի վերը նշված մթերքներից նախաճաշին կարելի է օգտագործել նաև մյուսլի կամ վարսակի փաթիլներ (овсяные хлопья)` ավելացնելով քերած խնձոր: Օրվա հետագա ճաշացանկը դուք կարող եք կազմել ինքնուրույն` հենվելով վերը բերված օրինակի վրա:
Եվ այպես, սննդի պատրաստման ընթացքում արգելվում է ռաֆինացված ճարպերի օգտագործումը: Սննդակարգի ընդունման ընթացքում բացառե’ք տապակած մթերքը և յուղոտ կաթնամթերքը , ինչպես նաև խոզի միսը: Կերակուրը կարող եք համեմել սխտորով, աղով, պղպեղով և այլ համեմունքներով: Օրական հարկավոր է օգտագործել էկոլոգիապես մաքուր, սառը մզման ենթարկված չզտված կտավատի ձեթ և տնական պանիր (125 գր.): Բացառվում են նաև պահածոյացված մթերքները, ինչպես նաև իրենց բաղադրության մեջ քիմիական հավելումներ և համային ուժեղացուցիչներ պարունակող մթերքները:
Կազմելով դիետիկ սննդակարգը` օգտվե’ք առաջարկվող մթերքների ցանկից, որն իր մեջ ներառում է ծովային ձուկ, ջայլամի միս, օրական մեկ բաժակ թարմ քամած հյութ, մրգեր (3 -4 բաժին) կեֆիր և յոգուրտ, հատիկավոր հաց, անյուղ թռչնամիս, օրական 2 լիտր ջուր և մեղր:
Անհրաժեշտ է օգտագործել միայն թարմ մթերք:
Ստորև ներկայացնում ենք Բադվիգի դիետայի ընդլայնված ցանկը`
- թարմ ձուկ (իշխան ,սաղմոն , ձողաձուկ , թունա , форель, лосось, треска, тунец), օրական մինչև 200 գր.
- թարմ մրգեր (միջին մեծության , օրը 3-4 բաժին), բայց մրգերը խառնել խորհուրդ չի տրվում,
- բանջարեղեն, հատկապես բրոկկոլի, սովորական կաղամբ (белокочанная капуста), բրյուսելյան կաղամբ (брюссельская капуста), գազար,
- միայն թարմ քամված մրգահյութեր, առնվազն` օրը մեկ անգամ: Եթե գերադասում եք ցիտրուսային հյութեր, ապա դրանք կարելի է խմել միայն ձեթակաթնաշոռային խառնուրդի ընդունումից ամենաքիչը մի քանի ժամ անց,
- թթու կաթնային մթերքներ` բնական յոգուրտներ, կեֆիրներ,
- փաթիլների տեսքով հացաբույսեր (овсянка) և թխուկներ` պատրաստված միայն խոշոր աղացած ալյուրից,
- սննդային թթխմորներ (օգտագործելուց առաջ եփել),
- ջուր (ոչ հանքային). խորհուրդ է տրվում խմել օրը 2 լիտր ուտելուց առաջ,
- անյուղ միս, թռչնամիս (կենդանիները պետք է կերած չլինեն հորմոնալ, պեստիցիդային, հակամարմնային (антибиотики) սնունդ:
Արգելված սննդամթերքներն են շաքարը , շաքարին փոխարինիչները , սինթետիկ E վիտամինը:
Ջոաննա Բադվիգի մածուկի բաղադրատոմսը
5 րոպե հարիչով հարել 100 գր. տնական անյուղ կաթնաշոռը և էկոլոգիապես մաքուր, սառը մզման ենթարկված չզտված կտավատի ձեթը:
- հիվանդությունների կանխարգելման նպատակով օգտագործելու դեպքում է 100 գր. կաթնաշոռին ավելացնել 1 ճաշի գդալ էկոլոգիապես մաքուր, սառը մզման ենթարկված չզտված կտավատի ձեթ,
- թեթև տեսակների դեպքում` 2 ճ. գդալ,
- ծանր տեսակների դեպքում` 3-4 ճ. գդալ,
- կաթնաշոռի չափաբաժինը նույնն է,
- ձեթակաթնաշոռային մածուկը ուտել անմիջապես պատրաստելուց հետո
Այս մածուկը Բադվիգը խորհուրդ է տալիս ուտել առավոտյան հացաբույսային փաթիլների (овсяные хлопья), քերած տանձի կամ խնձորի, ինչպես նաև ընկուզեղենի բոլոր տեսակների (բացի գետնանուշից` арахис) հետ:
Այս մածուկը խորհուրդ է տրվում օգտագործել գրեթե բոլորին:
Կարդացեք նաև
Որովայնի ճարպակալում ասելով չենք հասկանում միայն ենթամաշկային շերտի ճարպը, այլև ընդերային և ներքին օրգանների ճարպը: Ընդերային ճարպը արտազատում է նյութեր, որոնք մեծացնում են ինսուլինի դիմադրությունը...
Ճարպակալումը նոր ժամանակների տարածված խնդիրներից է, որը, բացի կոսմետիկ անհարմարությունից, կարող է նպաստել նաև տարբեր հիվանդությունների առաջացմանը՝ ինֆարկտ, ինսուլտ, ուռուցքներ...
Ճարպակալումը միայն ավելորդ քաշը չէ, այլ լուրջ քրոնիկ հիվանդություն է, որը զարգանում է ֆիզիոլոգիական և գենետիկ գործոնների, ինչպես նաև շրջակա միջավայրի ազդեցությամբ: Ճարպակալման զարգացման ընթացքում...
Մաղադանոսն օգտագործվում է բազմաթիվ ճաշատեսակների պատրաստման ժամանակ: Այն առանձնանում է ո՛չ միայն համով, այլև օգտակար հատկություններով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ մաղադանոսը միզամուղ հատկություն ունի...
Բազմաթիվ ուսումնասիրությունների համաձայն` կորոնավիրուսային հիվանդություն հաստատված ամենածանր հիվանդներից շատերն ունեցել են ճարպակալում1: Համաշխարհային վերլուծությունը ցույց է տալիս, որ ճարպակալումը...
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների համաձայն՝ ավելցուկային քաշն ու ճարպակալումը մի շարք ոչ վարակիչ հիվանդությունների (ՈՎՀ) զարգացման ռիսկի գործոն են, ինչպիսիք են` սրտանոթային հիվանդությունները...
Ճարպակալումը խաթարում է շնչառական ֆունկցիան՝ առաջացնելով շնչառական խանգարումներ ինչպես արթուն, այնպես էլ քնած վիճակում: Արթուն վիճակում թոքերը չեն կարող լիարժեք գործել կրծքավանդակի ծանր լինելու պատճառով...
Ի՞նչ է հավելյալ քաշը և ի՞նչ է ճարպակալումը:
Ճարպակալումը համարվում է հիվանդագին վիճակ, որի ժամանակ լինում է մարմնի ավելցուկային ճարպ...
Ցելյուլիտը վերացնելու միակ միջոցը ճիշտ սնվելն է: Ճարպային բջիջները չեն վերանում ինքնըստինքյան: Superboss.info-ն ներկայացնում է ճիշտ սնվելու բաղադրատոմսեր նիհարելու համար: Ընտրեք 10 տարբերակներից...
Budetezdorovy.ru-ն գրում է, որ ավելորդ քաշը լուրջ սպառնալիք է առողջության, հատկապես՝ անոթների և սրտի համար։ Ավելորդ քաշից ազատվելու և քաշը պահպանելուն նպաստում է արագ նյութափոխանակությունը...
Ակտիվացված ածուխը կարող է արգելափակել ճարպերի և ածխաջրերի յուրացումը, նվազեցնել մթերքի կալորիականությունը, ինչի շնորհիվ տեղի է ունենում քաշի նվազում։ Fithacker.ru-ն ներկայացրել է ածուխի օգտագործման մի քանի եղանակ...
Արքայախնձորի օգտակար հատկությունները շատերին են հայտնի։ Այս միրգը խորհուրդ է տրվում նրանց, ովքեր ցանկանում են ազատվել ավելորդ կիլոգրամներից. այն հնարավորություն է տալիս մաքրել օրգանիզմը կուտակված տոքսիններից...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն