Ճարպակալում
Ճարպակալում. հաճախ տրվող հարցերին պատասխանում է Լուսինե Մամիկոնյանը. armeniamedicalcenter.am
Ի՞նչ է հավելյալ քաշը և ի՞նչ է ճարպակալումը:
Ճարպակալումը համարվում է հիվանդագին վիճակ, որի ժամանակ լինում է մարմնի ավելցուկային ճարպ: Իսկ ճարպի կուտակումը միշտ ունենում է բացասական ազդեցություն օրգանիզմի վրա:
Ճարպակալման աստիճանները հիմնականում 4-5-ն են: Հաշվարկն արվում է մարմնի զանգվածի ինդեքսով: Ինդեքսը ստանալու համար՝ մարմնի քաշը բաժանվում է հասակի քառակուսու վրա:
Առաջին աստիճանի ժամանակ ինդեքսը ըստ հասակի և քաշի կազմում է 28-30, 30-35-ը երկրորդ աստիճանն է, 35-ից 40-ը՝ երրորդ աստիճանը, 40-ից բարձրը՝ չորրորդ աստիճանը:
Ի՞նչը կարող է բերել հավելյալ քաշի կամ ճարպակալման:
Հավելյալ քաշ առաջացնող պատճառները շատ են. առաջինը՝ սննդակարգի խախտումներն են, ոչ ճիշտ և անռեժիմ սնվելը: Նորմալ մարդը պետք է օրվա ընթացքում սնվի 3-4 և ավելի անգամ, և ճիշտ ապրելակերպով ապրի, որպեսզի նյութափոխանակությունն էլ արագանա և նորմալ ընթանա: Սակայն շատերը սովոր են անկանոն սննդի՝ սնվում են փողոցում արագ սննդով՝ պատրաստված երկրորդային ձեթերով, օգտագործում են մեծ քանակի ածխաջրատներ պարունակող և ճարպոտ կերակուրներ: Բացի դա վարում են նստակյաց ապրելակերպ, սպորտով չեն զբաղվում, չեն քայլում, դա կարելի է համարել օրգանիզմի նկատմամբ արհամարհական վերաբերմունք: Նախկինում այդ չկային ՛՛արագ սննդի՛՛ բազմաթիվ կետերը դրսում, սննդի բազմատեսակությունը, չկային հեռախոսներ, ինտերնետ, ոչ բոլորն էին երթևեկում մեքենայով, շատ էին քայլում:
Փաստորեն, քաղաքակրթությունն իր նորարարություններով պատճառ է դարձել սխալ ապրելակերպի և բազմաթիվ հիվանդությունների երիտասարդացմանն ու տարածմանը:
Ճարպակալումը համարվո՞ւմ է հիվանդություն:
Ավելորդ քաշը չի կարող հիվանդություն չհամարվել, որովհետև ճարպակալումն ազդում է ողջ օրգանիզմի առողջական վիճակի վրա:
Առաջին աստիճանի ճարպակալումը դեռ կարելի է այնքան էլ ծանր վիճակ չհամարել, բայց երկրորդ, երրորդ, չորրորդ աստիճանները բերում են լուրջ խնդիրների և հիվանդությունների առաջացման: Ճարպակալման ժամանակ վատանում է նաև անոթների վիճակը, զարգանում են երկրորդային լիմֆոստազ, ստորին վերջույթների այտուցներ: Կարող է լինել նաև կորտիզոնի, պրոլակտինի բարձրացում:
Ճարպակալման ի՞նչ տեսակներ կան:
Կա ալիմենտար ճարպակալում, որը կախված է սննդակարգի խախտման հետ և կա հիպոթալամիկ ճարպակալում, որը հիպոֆիզի խնդիրներից է առաջ գալիս:
Ալիմենտար ճարպակալումը կարգավորելը շատ դժվար չէ, եթե ապահովվի սննդի ճիշտ և կանոնավոր ընդունումը: Սակայն, սնունդը չկարգավորելու դեպքում այն հիվանդությունների պատճառ կարող է դառնալ:
Հիպոթալամիկն արդեն հորմոնալ խանգարում է և ավելի լուրջ հիվանդություն. հիվանդները դժվար են ավելորդ քաշից ազատվում: Այս դեպքում կարող են լինել պրոլակտինի բարձրացում և այլ խանգարումներ, որոնցից են՝ կայուն զարկերակային ճնշման բարձրացումը, դիաբետի, սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների ատաջացումը, կանանց մոտ դաշտանային ցիկլի խանգարումները:
Այս վիճակը շատ դժվարությամբ է կարգավորվում, բուժվում, եթե իհարկե բուժվում է:
Որո՞նք են ճարպակալման առողջության համար վտանգավոր ամենատարածված հետևանքները:
Ամենատարածված և վտանգավոր հիվանդությունները դրանք սիրտ-անոթային հիվանդությունները և շաքարային դիաբետն են:
Ի՞նչ հիվանդություններ կարող են զարգանալ ճարպակալման ժամանակ:
Շատ արտահայտված ճարպակալումը նպաստում է սիրտ-անոթային հիվանդությունների, շնչական և այլ օրգան համակարգերի խնդիրների: Առաջանում է շնչարգելություն, ճնշման բարձրացումը բերում է հիպերտոնիայի, մետաբոլիկ խանգարումների արդյունքում էլ շաքարային դիաբետ է զարգանում: Մեծ որովայնը նույնպես շատ մեծ կապ ունի դիաբետի հետ: Գրեթե միշտ մեծ որովայնը բերում է հիվանդագին խնդիրների:
Ինչո՞ւ է անհրաժեշտ բուժել ճարպակալումը:
Բուժումն անհրաժեշտ է բավական լուրջ հիվանդությունների կանխարգելման համար, որոնք տանում են հաշմանդամության, կրճատում են կյանքը՝ ի վերջո տանելով վաղաժամ մահվան, կյանքի որակն են վատացնում կախյալ դարձնելով դեղերից, ցավերից, անախորժ վիճակներից:
Տուժում է նաև էսթետիկ վիճակը՝ մարդը դժգոհ է լինում իր տեսքից և, իհարկե,հաճելի չէ նաև շրջապատի համար:
Բուժման ի՞նչ մեթոդներ կան և որքանո՞վ են արդյունավետ:
Դա կախված է ճարպակալման տեսակից և աստիճանից: Եթե դա մարդու անհարգալից վերաբերմունքի արդյունք է սեփական անձի նկատմամբ, բնականաբար, նա պետք է սկսի փոխել իր այդ վերաբերմունքը, պետք է սկսի ճիշտ սնվել, քայլել, զբաղվել մարմնամարզությամբ, հետևել գլյուկոզայի մակարդակին, հանձնել որոշակի անալիզներ, վերահսկել առողջական վիճակը: Այս բոլոր ցուցումները ճիշտ կատարելով, նա կարող է կարգավորել իր օրգանիզմի վիճակը, ազատվել ավելորդ քաշից և կանխել դրա հետևանքով առաջացող հիվանդությունները:
Իսկ էնդոկրին պատճառներից առաջացած ճարպակալման ժամանակ վիճակը կարգավորելը շատ դժվար է: Դարձյալ առաջին հերթին պետք է սննդակարգին հետևել, բայց արդեն նաև պետք է օգտագործել համապատասխան դեղորայք՝ համապատասխան մասնագետի նշանակմամբ:
Քիչ սնվել կարողանալու համար կան նաև այնպիսի պրեպարատներ, որոնք ազդում են սնունդ ընդունելու ուղեղային կենտրոնների վրա և նվազեցնում են ուտելու ցանկությունը, բայց դա բնավ էլ նպատակահարմար և անվտանգ չէ:
Որքանո՞վ է արդյունավետ ոչ դեղորայքային բուժումը:
Ես կողմնակից եմ ոչ դեղորայքային բուժմանը, եթե, իհարկե, չկան հորմոնալ հիվանդություններ: Պետք է ճիշտ սննդով փորձել կարգավորել քաշը:, ուտել հաճախ և քիչ չափով: Պարզապես մարդը պետք է գիտակցի իր վիճակը, կամք դրսևորի, հաստատուն լինի իր որոշումների մեջ՝ օրգանիզմը սթրեսի չենթարկելով՝ օրվա ընթացքում սնվի 5 անգամ, փոքր չափաբաժիններով /գտնում են, որ ամեն մարդ ամեն անգամ պետք է ընդունի իր բռունցքի չափ սնունդ/, մեծ ափսեի մեջ փոքր քանակություն լցնի՝ տեսողական խաբկանք ստեղծելու համար, հիմնականում սպիտակուցային սնունդ օգտագործի, որը հագեցնում է, իսկ միրգը, ածխաջրատային սնունդը՝ բերելով ինսուլինի արտանետման, առաջացնում են քաղցի առաջացում: Սնունդը պետք է լինի սպիտակուցով և բջջանքով հարուստ: Իսկ երեկոյան ժամը 19.00-ից հետո այլևս չպետք է սնվել:
Կարելի՞ է հավատալ ճարպակալման դեմ գովազդվող միջոցներին:
Գովազդվող միջոցները պարզ չէ, թե իրենցից ինչ են ներկայացնում և կարող են անգամ վտանգավոր լինել, նաև տվյալ մարդուն ոչ համապատասխան և ցուցված:
Կարևոր է հիվանդի հետազոտումը, ճարպակալման իրական պատճառը հասկանալը և ըստ դրա առաջնորդվելը՝ ճարպակալման դեմ մասնագետների նշանակած համապատասխան միջոցներ օգտագործելով:
Ճարպակալման ո՞ր տեսակներն են բուժում վիրաբույժները:
Վիրաբույժը բուժումը է արդեն ճարպակալման ուշ ստադիաները՝ 3-րդ, 4-րդ, երբ մարդն այլ միջոցներով և իր ուժերով չի կարողանում պայքարել դրա դեմ:
Վիրաբուժական բազմաթիվ մեթոդներ կան՝ արվում է ստամոքսի ռեզեկցիա, օղ են տեղադրում ստամոքսում, բայց դրանք ավելի հանգամանալից կարող են վիրաբույժները ներկայացնել:
Վիրահատությունը վերադարձելի՞ գործընթաց է:
Վիրաբուժական մեթոդները՝ լիպոսակցիա և այլն, շատ տրավմատիկ միջոցներ են և պատճառը բնավ էլ չեն վերացնում: Հեռացված ճարպը նախ բերում է մաշկի անհամատեղության մարմնի ծավալի հետ և մաշկը կախվում է որովայնի ու ճարպի հեռացման այլ շրջաններում: Անհրաժեշտություն է առաջանում նաև պլաստիկ վիրաբուժության:
Իսկ պատճառի չվերանալը բերում է նաև վիճակի կրկնության: Այսինքն, ճարպի կրկին կուտակման: Այնպես որ, կարևորը ճարպակալման պատճառը վերացնելն է, հետազոտելը, հիվանդի կամքի ուղղությամբ աշխատելը:
Պահպանվո՞ւմ է քաղցածության զգացումը վիրահատությունից հետո:
Քանի որ վիրահատության որոշ տեսակներ ընդամենը ճարպի մեխանիկական հեռացում են իրենցից ներկայացնում և ճարպակալման պատճառը մնում է, վիճակը գրեթե չի փոխվում. մարդը ունի ուտելու նույն չվերահսկված ցանկությունը և վիրահատությունից հետո նույն ախորժակով և ագահությամբ շարունակում է ուտել և գիրանալ:
Որո՞նք են վիրաբուժական բուժման ռիսկերը:
Եթե մարդ լուրջ ճարպակալում ունի և դիմում է վիրահատության, արդեն իսկ ունի ռիսկային ֆոն՝ սիրտ-անոթային և այլ համակարգերի ֆոն, որն արդեն վիրահատության համար ռիսկային է: Ռիսկերից է նաև թրոմբոէմբոլիայի վտանգը: Եվ ընդհանրապես առկա են վիրահատություններին հատուկ բոլոր ընդհանուր վտանգները:
Ճարպակալման բուժման ի՞նչ ցուցանիշներն են խոսում հաջող արդյունքի մասին:
Կամքի ուժը եթե վերականգնվում է, դա երևի թե ամենամեծ արդյունքն է:
Երբ ամեն բան ճիշտ է արվում, մարդն զգում է իր օր օրի փոխվելը՝ նիհարելը, կեցվածքի կարգավորվելը, գեղեցկանալը, նրբանալը: Որովհետև մեկ կգ ավելորդ քաշը մարդուն արտաքնապես 3 տարով մեծացնում է. և իհարկե, ոչ միայն արտաքնապես:
Հնարավո՞ր է հղիանալ և երեխա ունենալ ճարպակալման վիրաբուժական եղանակով բուժումից հետո:
Եթե հիվանդը հորմոնալ խնդիրներ չունի, որոնք հենց իրենք կարող են խնդիր լինել հղիության համար, իհարկե կարող է հղիանալ և երեխա ունենալ: Կարևոր է նաև վիրահատության տեսակը, եթե մեծ կտրվածք է արված, գուցե դա որոշ անհարմարություն առաջացնի հղիության համար:
Հարցերին պատասխանեց «Արմենիա» բժշկական կենտրոնի էնդոկրինոլոգիայի բաժնի վարիչ, ամբիոնի դոցենտ, բգթ Լուսինե Մամիկոնյանը
Կարդացեք նաև
Որովայնի ճարպակալում ասելով չենք հասկանում միայն ենթամաշկային շերտի ճարպը, այլև ընդերային և ներքին օրգանների ճարպը: Ընդերային ճարպը արտազատում է նյութեր, որոնք մեծացնում են ինսուլինի դիմադրությունը...
Ճարպակալումը նոր ժամանակների տարածված խնդիրներից է, որը, բացի կոսմետիկ անհարմարությունից, կարող է նպաստել նաև տարբեր հիվանդությունների առաջացմանը՝ ինֆարկտ, ինսուլտ, ուռուցքներ...
Ճարպակալումը միայն ավելորդ քաշը չէ, այլ լուրջ քրոնիկ հիվանդություն է, որը զարգանում է ֆիզիոլոգիական և գենետիկ գործոնների, ինչպես նաև շրջակա միջավայրի ազդեցությամբ: Ճարպակալման զարգացման ընթացքում...
Մաղադանոսն օգտագործվում է բազմաթիվ ճաշատեսակների պատրաստման ժամանակ: Այն առանձնանում է ո՛չ միայն համով, այլև օգտակար հատկություններով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ մաղադանոսը միզամուղ հատկություն ունի...
Բազմաթիվ ուսումնասիրությունների համաձայն` կորոնավիրուսային հիվանդություն հաստատված ամենածանր հիվանդներից շատերն ունեցել են ճարպակալում1: Համաշխարհային վերլուծությունը ցույց է տալիս, որ ճարպակալումը...
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների համաձայն՝ ավելցուկային քաշն ու ճարպակալումը մի շարք ոչ վարակիչ հիվանդությունների (ՈՎՀ) զարգացման ռիսկի գործոն են, ինչպիսիք են` սրտանոթային հիվանդությունները...
Ճարպակալումը խաթարում է շնչառական ֆունկցիան՝ առաջացնելով շնչառական խանգարումներ ինչպես արթուն, այնպես էլ քնած վիճակում: Արթուն վիճակում թոքերը չեն կարող լիարժեք գործել կրծքավանդակի ծանր լինելու պատճառով...
Ցելյուլիտը վերացնելու միակ միջոցը ճիշտ սնվելն է: Ճարպային բջիջները չեն վերանում ինքնըստինքյան: Superboss.info-ն ներկայացնում է ճիշտ սնվելու բաղադրատոմսեր նիհարելու համար: Ընտրեք 10 տարբերակներից...
Budetezdorovy.ru-ն գրում է, որ ավելորդ քաշը լուրջ սպառնալիք է առողջության, հատկապես՝ անոթների և սրտի համար։ Ավելորդ քաշից ազատվելու և քաշը պահպանելուն նպաստում է արագ նյութափոխանակությունը...
Ակտիվացված ածուխը կարող է արգելափակել ճարպերի և ածխաջրերի յուրացումը, նվազեցնել մթերքի կալորիականությունը, ինչի շնորհիվ տեղի է ունենում քաշի նվազում։ Fithacker.ru-ն ներկայացրել է ածուխի օգտագործման մի քանի եղանակ...
Արքայախնձորի օգտակար հատկությունները շատերին են հայտնի։ Այս միրգը խորհուրդ է տրվում նրանց, ովքեր ցանկանում են ազատվել ավելորդ կիլոգրամներից. այն հնարավորություն է տալիս մաքրել օրգանիզմը կուտակված տոքսիններից...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն