Երեխա Նեֆրոտիկ համախտանիշ (մանկական տարիքի)
Կլինիկալաբորատոր ախտանշակոմպլեքս է, որն արտահայտվում է զանգվածային սպիտամիզությամբ, սպիտակուցաճարպային և ջրաաղային փոխանակության խանգարումներով։
Էթիոլոգիան։ Համաձայն Մ.Պ. Մատվեևի առաջարկած դասակարգման (1968) առանձնացվում են հետևյալ տարատեսակները։ Տարբերում են`
- առաջնային նեֆրոտիկ համախտանիշ,
- երկրորդային նեֆրոտիկ համախտանիշ։
Առաջնային նեֆրոտիկ համախտանիշին են պատկանում՝
- բնածին նեֆրոտիկ համախտանիշը (երիկամների միկրոկիստոզ),
- գենուին (ինքնածին) լիպոիդանեֆրոտիկ համախտանիշը («մաքուր նեֆրոզ»),
- տարածուն գլոմերուլոնեֆրիտի նեֆրոտիկ համախտանիշը։
Երկրորդային նեֆրոտիկ համախտանիշը հանդիպում է՝
- միզարտադրության օրգանների հիվանդությունների ժամանակ (երիկամաքար, երիկամների պոլիկիստոզ, քրոնիկական պիելոնեֆրիտ, միայնակ երիկամ, երիկամային երակի թրոմբոզ, ստորին սիներակի սեղմում կամ թրոմբոզ),
- համակարգային հիվանդությունների ժամանակ (կարմիր գայլախտ, ռևմատիզմ, հեմոռագիկ վասկուլիտ) լիպոիդոզ՝ Նիմանի-Պիկի հիվանդություն, ցիստինոզ, գլիկոգենոզ՝ Գիրկեի հիվանդություն, շաքարային դիաբետ, միելոմային հիվանդություն, C ավիտամինոզ, Վիլմսի ուռուցք,
- վակցինաների, շիճուկների ներարկումների և ալերգոպաթիաների ժամանակ (շիճուկային հիվանդություն, խոտային տենդ, միջատների խայթումներ, սննդային, շնչական և մաշկային տիպի ալերգոպաթիա),
- ձգձգվող և քրոնիկական վարակների ժամանակ (սիֆիլիս, մալարիա, տուբերկուլոզ, ենթասուր սեպտիկ էնդոկարդիտ, դիզենտերիա և այլն),
- սրտանոթային համակարգի ախտահարումների ժամանակ (եռփեղկ փականի անբավարարություն, սրտի բնածին արատներ, սրտային քրոնիկական անբավարարություն),
- ծանր մետաղների աղերով թունավորումների և դեղորայքային թունավորումների ժամանակ (սնդիկ, ոսկի, սուլֆանիլամիդներ և այլն),
- ամիլոիդային հիվանդության ժամանակ (քրոնիկական վարակներ, թարախային պրոցեսներ, երկարատև նեֆրոպաթիաներ, ոչ սպեցիֆիկ վարակային պոլիարթրիտ, համակարգային կարմիր գայլախտ, պարբերական հիվանդություն)։
Պաթոգենեզը։ Հիվանդությունը ծագում է իմունային պատճառներից, այսինքն՝ օրգաններում և երիկամներում կոմպլեմենտի ֆրակցիաների, իմունոկոմպլեքսների կամ կծիկների hիմնային թաղանթի հակածնի դեմ հակամարմինների նստեցման հետևանքով՝ բջջային իմունիտետի ուղեկցող խանգարումներով։ Այտուցային համախտանիշի զարգացման մեխանիզմը պատկերացվում է հետևյալ ձևով։ Պրոտեինուրիան, որն ընթանում է մեզի միջոցով մեծ քանակությամբ ալբումինների հեռացումով, աստիճանաբար բերում է դժվար վերականգնվող հիպոպրոտեինեմիայի։ Հիպոալբումինեմիայի պայմաններում այտուցների առաջացման համար անհրաժեշտ է մի շարք մեխանիզմների հետևողական միակցումը։ Նրանց թվին են պատկանում, առաջին հերթին, անոթային հունում օնկոտիկ, այնուհետև օսմոտիկ ճնշման իջեցումը։ Մեծ նշանակություն ունեն շրջանառվող պլազմայի ծավալի փոքրացումը, անոթային թափանցելիության բարձրացումը, որն, իրեն հերթին, կապված է հակամիզամուղ հորմոնի արտադրման ակտիվացման հետ, որն ուղեկցվում է երիկամների ուղեղային շերտում հիալուրոնիդազայի ուժեղացած գոյացումով և մեզի հեռացման արգելակումով։ Այսպիսով, նեֆրոնի հեռադիր մասում տեղի է ունենում ջրի հետ ներծծման (ռեաբսորբցիայի) ակտիվացում։ Օսմոսընկալիչների գրգռումը մակերիկամներում վերջին հաշվով պայմանավորում է ալդոստերոնի գերարտադրումը, որն էլ նպաստում է նատրիումի իոնների արագացած հետներծծմանը մոտակա և հեռադիր խողովակներով։ Վերջինս բերում է «երկրորդային ալդոստերոնիզմի» համախտանիշի, որի արտահայտվածությունը տարբեր ծագում ունեցող նեֆրոտիկ այտուցների ժամանակ տարբեր է լինում (Ցու.Ե. Վելտիշչև):
Նեֆրոտիկ այտուցի պաթոգենեզում մեծ դեր է տրվում ռենին-անգիոտենզին-ալդոստերոն համակարգի ակտիվացմանը։ Ոչ պակաս կարևոր նշանակություն է տրվում նաև կալիկրեինային համակարգին։ Նեֆրոտիկ համախտանիշի ժամանակ արյան պլազմայում հայտնաբերվում է կալիկրեին։ Նեֆրոտիկ համախտանիշի զարգացման մեջ մասնակցություն ունի նաև պրոստոգլանդինային համակարգը։
Կլինիկան, բուժումը (տե'ս «Գլոմերուլոնեֆրիտ»)։
Կլինիկական մանկաբուժություն
Վ.Ա. Աստվածատրյան
Տեղեկատվություն. med-practic.com
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն