Երեխա Թրոմբոցիտոպաթիաներ (մանկական տարիքի)
Հիվանդություններ են, որոնց հիմքը թրոմբոցիտների բնածին կամ ձեռքբերովի որակական ոչ լիարժեքություններն են։
Գլանցմանի թրոմբասթենիա։ ժառանգական հիվանդություն է, որն արտահայտվում է թրոմբոցիտների միացքավորման (ագրեգացիայի) հատկությունների խանգարումով։
Արյունահոսական համախտանիշը երևան է գալիս երբեմն ծնվելուց անմիջապես հետո։ Կլինիկական պատկերը հիշեցնում է թրոմբոցիտոպենիկ ծիրանացանին։ Նկատվում են արյունահոսություններ քթի, լնդերի, ստամոքսի, աղիքների լորձաթաղանթից, լինում են ենթամաշկային արյունազեղումներ, արյունահոսություններ՝ վնասվածքներից և փոքր վիրաբուժական միջամտություններից հետո։ Արյունահոսությունների ծանրությունը կարող է լինել տարբեր՝ թեթևից մինչև արտահայտված, որոնք պատճառ են դառնում հետհեմոռագիկ սակավարյունության և նույնիսկ մահվան։ Հիվանդի հետազոտության ժամանակ հայտնաբերվում է արյունահոսության տևողության երկարում, դրական «էնդոթելային նմուշներ», արյան մակարդուկի կրճատման բացակայություն կամ իջեցում։ Թրոմբոցիտների քանակը և արյան մակարդելիության պլազմային գործոնների քանակը նորմալ է։
Վիլեբրանդի հիվանդություն։ Ժառանգական հիվանդություն է, որի հիմքում ընկած է Վիլեբրանդի գործոնի սինթեզման խանգարումը։ Վերջինս VIII գործոնի կոմպլեքսի բաղկացուցիչ մասն է, ուստի նրա բացակայությունն առաջ է բերում VIII գործոնի մակարդիչային ակտիվության նվազում։ Այս հիվանդության դեպքում արյունահոսությունները պայմանավորված են ինչպես թրոմբոցիտային արյունականգի (հեմոստազի), այնպես էլ արյան մակարդման խանգարումներով։
Հիվանդությունը հաճախ ի հայտ է գալիս վաղ մանկական տարիքում։ Նկատվում են արյունահոսություններ քթից, վերքերից, ենթամաշկային արյունազեղումներ։ Առատ, երկարատև արյունահոսություններ կարող են լինել վիրաբուժական փոքր միջամտություններից՝ ատամնահանում, նշիկազերծում։ Լաբորատոր հետազոտություններով հայտնաբերվում է արյունահոսության տևողության խիստ երկարում` պլազմայի թրոմբոցիտների նորմալ քանակների դեպքում, VIII գործոնի ակտիվության իջեցում, արյան մակարդակի նորմալ կրճատում։
Ախտորոշման համար անհրաժեշտ է հիշել, որ Վիլեբրանդի հիվանդությունը տարբերվում է թրոմբոցիտոպենիկ ծիրանացանից թրոմբոցիտների նորմալ քանակով, իսկ Գլանցմանի թրոմբասթենիայից՝ արյան մակարդուկի նորմալ կրճատումով։
Բուժումը։ Սնունդը պետք է լինի լիարժեք։ Դիետան պետք է լինի հարուստ վիտամիններով՝ մրգերի, բանջարեղենի, հատապտուղների հաշվին։ Ադրոքսանը և դիցինոնը իջեցնում են արյունահոսությունը, խթանում թրոմբոցիտների արյունականգային ֆունկցիան և բարելավում միկրոշրջանառության համակարգում կատարվող հեմոստազը։ Առաջարկվում է լիթիումի պատրաստուկների կիրառումը, որը բարձրացնում է թրոմբոցիտների զգայնությունը միացքավորման գործոնների նկատմամբ։ Թրոմբոցիտոպաթիաների ժամանակ պլազմայի ներարկումն արյունականգային ազդեցություն չի ցուցաբերում։ Նշանակվում են նաև սովորական անոթակազդուրիչ միջոցներ։ Արյունահոսությունների դեպքում կիրառվում է տեղային արյունականգային (հեմոստատիկ) թերապիա՝ արյունականգային սպունգի տամպոններ։
Կլինիկական մանկաբուժություն
Վ.Ա. Աստվածատրյան
Տեղեկատվություն. med-practic.com
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն