Հիվանդություններ Աուտիզմ
Աուտիզմը դիտվում է որպես անձի խանգարում, որի ամենաէական դրսևորումը շփման (հաղորդակցության) պահանջի անկումն է կամ բացակայությունը։ Աուտիզմով տառապող հիվանդներն աչքի են ընկնում հարաճուն բնույթի խոսքային և ոչ խոսքային շփումների թուլացմամբ կամ բացակայությամբ։ Այն արտահայտվում է՝
- խոսքի օրինաչափությունների խանգարումներով,
- լեզվի օրինաչափությունների խանգարումներով,
- ոչ խոսքային շփումների խանգարումներով։
1. Խոսքի խանգարումներն առաջին հերթին արտահայտվում են շփման նախաձեռնության կորստով։ Հիվանդը պասիվ է, պատասխանում է հակիրճ և կոնկրետ արտահայտություններով, անտարբեր, պարզ («այո» կամ «ոչ»), հաճախ պատասխանները «ժխտական» են՝ «չգիտեմ», «չեմ հիշում» և այլն։ Նման շփումը կոչվում է «ֆորմալ»։
Հիվանդներն արտաքինից ընկալվում են որպես քչախոս, «ուրբաբաթախոս», որպես մենակության ձգտող, մեկուսացած։ Երբեմն նման հիվանդների մոտ դիտվում է շատախոսություն, սակայն նրանց զրույցն ավելի նման է մենախոսության, խոսքն ուղղված անորոշ ուղղությամբ, հիվանդները բացարձակապես հետաքրքրված չեն իրենց խոսքի ընկալման, հասկանալու մեջ և պատասխաններ ամենևին չեն ակնկալում։ Նման շփումը կոչվում է «դիմազուրկ աուտիզմ»։
Աուտիզմով տառապող անձանց շրջանում գերիշխում է ներքին խոսքը։ Իրականությունն արտամղվում է նրանց գիտակցությունից՝ տեղը զիջելով աֆեկտիվ-հուզական պահանջմունքներին և ցանկություններին։ Ռացիոնալ-կոգնիտիվ հոգեկան գործունեությունը (հատկապես՝ մտածողությունը) իր տեղը զիջում է մտածողության աֆեկտիվ ձևերին, երևակայությանը, որոնք ցանկալին ներկայացնում են որպես իրականություն, հաճախ անադեկվատ, անհեթեթ ձևերով։ Առաջացող պատրանքները զրկում են հիվանդին ակտիվությունից, ապակողմնորոշում են նրան՝ ոչնչի պետք չէ ձգտել, ամեն ինչ «գրավված» է։ Հիվանդի մոտ տարալուծվում են ժամանակի և տարածության սահմանները՝ խառնվում են անցյալը, ներկան և ապագան, կորցնում են նաև ինտուիցիան՝ չեն կռահում ժեստերի լեզուն, ակնարկները, չեն հասկանում ենթատեքստը։
Հիվանդի խոսքն ամբողջովին պարալոգիկ բնույթ է կրում։ Նրանց դատողությունները, եզրահանգումները չեն արտահայտում բնության և հասարակության օրենքները, պատճառա-հետևանքային հարաբերություններն ու կապերը։ Դրանց հիմքում ընկած են հիվանդների աֆեկտիվ պահանջները, ցանկությունները, ինչպես նաև՝ հոգեախտաբանական մեխանիզմները։ Միակ տրամաբանությունը, որին հետևում են՝ ցանկությունների տրամաբանությունն է։
2. Լեզվի օրինաչափությունների խանգարումներն արտահայտվում են մի շարք երևույթներով, որոնցից են՝
- նեոլոգիզմ է կոչվում նոր բառեր, հասկացություններ, իմաստներ ստեղծելու հակումը, ընդ որում՝ միայն հիվանդների համար հասկանալի (նեոլոգիզմ է համարվում նաև հիվանդների կողմից հանրահայտ բառերին, հասկացություններին նոր իմաստներ շնորհելու հակումը),
- սիմվոլիզմը որոշ նշաններին, առարկաներին ոչ բնորոշ իմաստով և բովանդակությամբ օժտելու հակումն է,
- խոսքի ագլյուտինացիան բանավոր և գրավոր խոսքում ընդհատման բացակայությունն է, այլ կերպ ասած՝ խոսքի շարանը, որի արդյունքում բառերը չեն ընկալվում, քանի որ ներկայացվում են որպես անբաժան և անհասկանալի հոսք,
- լեզվի քերականական օրենքների խանգարումը միմյանց հետ չկապակցված բառերի արտասանում է (շիզոֆազիա)։
3. Ոչ խոսքային շփման խանգարումներն արտահայտվում են հետևյալ ախտանիշներով՝
- հիպո- և ամիմիա՝ դեմքի ոչինչ չասող արտահայտություն, հայացքն ուղղված է դեպի անորշություն՝ չկենտրոնանալով զրուցակցի վրա,
- ժեստիկուլյացիաների նվազում և բացակայություն՝ միանման, միապաղաղ և թորշոմած շարժումներ, դիրքեր, շարժումների ներդաշնակության խանգարումներ,
- խոսքի արտահայտչականության խանգարում՝ խոսքն աստիճանաբար դառնում է միապաղաղ, ցածրաձայն, հուզականությունից զուրկ,
- հիվանդները դառնում են անխնամ, փնթի, չհետևելով իրենց արտաքինին և վարքին,
- միապաղաղ, կրկնվող վարքագիծ, անհատականության կորուստ։
Աուտիզմը, հիմնականում, դիտվում է որպես շիզոֆրենիայի ախտանիշ, ընդ որում՝ որպես հիմնական կամ պարտադիր։ Այն կարող է դիտվել նաև անձի շիզոտիպիկ (շիզոիդ) խանգարումների ժամանակ։ Մանկական տարիքում առանձնացվում է որպես ինքուրույն խանգարում։
Հոգեբուժություն
Ս.Հ. Սուքիասյան, Ս.Պ. Մարգարյան
Տեղեկատվություն: med-practic.com
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն