Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԲԵՌԼԻՆ-ԽԵՄԻ ընկերության Երևանի ներկայացուցչություն։ Դեղանյութերի մշակում, նոր ակտիվ նյութերի քիմիական և անալիտիկ մշակում

 

 

 

Դեղանյութերի  մշակում, դեղի ստեղծում ակտիվ նյութերի և հավելանյութերի համակցմամբ

 

"Գալենիկ" (անգլ. galenics) բառը ծագել է հունահռոմեացի բժիշկ Կլաուդիուս Գալենուսի անունից: Բժիշկ Մարկուս Աուրելիուսը մշակել է համակարգված, արդյունավետ դեղաչափեր` դրանով իսկ հիմք դնելով ժամանակակից բժշկության հիմնարար սկզբունքներին:

ԲԵՌԼԻՆ-ԽԵՄԻ ընկերության Գալենիկ բաժնի աշխատակիցները (անգլ.` Pharmaceutical Development Department - Դեղանյութերի մշակման բաժին) կատարում են բոլոր այն հետազոտությունները, որոնք առնչվում են պատրաստի դեղամիջոցների համար ակտիվ նյութերի հետագա մշակման գործընթացի հետ: Մասնավորապես,  մշակվում են հետևյալ դեղանյութերի պատրաստման տեխնոլոգիաներ.

 


Կարծր դեղաձևեր, ինչպիսիք են հաբերը և լիոֆիլիզատները

Կիսակարծր դեղաձևեր, ինչպիսիք են քսուքները և նրբաքսուքները

Հեղուկ պատրաստուկներ, ինչպիսիք են լուծույթները և ներարկման հեղուկները


Նոր մշակված դեղամիջոցներն այնուհետև անցնում են կայունության փորձարկում: Դեղանյութերի մշակման բաժինն արտադրում է կլինիկական հետազոտությունների համար անհրաժեշտ բոլոր կլինիկական նմուշները, որոնք այնուհետև անցնում են արդյունավետության և անվտանգության գնահատման փորձարկում:

Դեղանյութերի մշակման բաժինը ներկայումս աշխատում է ՄԵՆԱՐԻՆԻ Գրուպի 50-ից ավելի տարբեր գիտական հետազոտությունների և մշակումների ծրագրերի

շուրջ:

Այդ ծրագրերում ներգրավված  մեծ ոգևորություն ունեցող աշխատակիցների տրամադրության տակ են ժամանակակից լաբորատորիաներ և սենյակները մաքրող տեխնոլոգիաներ: Արտադրական և փաթեթավորման նոր սարքավորումները ընձեռում են հնարավորություններ արտադրելու ժամանակակից պահանջներին համապատասխանող կլինիկական նմուշներ:

Կլինիկական հետազոտություններ, նոր դեղերի փորձարկում մարդկանց վրա

ԲԵՌԼԻՆ-ԽԵՄԻ ընկերության Կլինիկական հետազոտությունների բաժինը կազմում է ՄԵՆԱՐԻՆԻ միջազգային հետազոտական խմբի մաս:

Այս բաժինն կատարում է կլինիկական մշակումների բոլոր փուլերը՝ սկսած մարդկանց վրա դեղերի առաջին փորձարկումից մինչև դեղի հաստատումը: Վերջին տարիներին ավելի քան 6000 հիվանդներ են ընդգրկվել միջազգային կլինիկական հետազոտություններում:

Կլինիկական հետազոտությունների բաժինն ունի խիստ մասնագիտացված գիտնականների թիմ, որոնք աշխատում են տարբեր ոլորտներում:

 

Քիմիական մշակումներ, նոր ակտիվ նյութերի քիմիական և անալիտիկ մշակում

Քիմիական մշակումների բաժինն իրականացնում է նորարարական ակտիվ նյութերի մշակման ծրագրեր: Այդ ծրագրերի մաս է կազմում  էտալոնային նյութերի և մետաբոլիտների սինթեզը, դրանց ֆիզիկա-քիմիական նկարագրի պատրաստումը և անվտանգությանը վերաբերող տվյալների սահմանումը:

Այսպիսի բազմազան պատասխանատվությունների շրջանակ ունեն Սինթեզների, նյութերի բնութագրման և կենսադեղագործական խմբերի մասնագետները:

Սինթեզների խումբը պատասխանատու է նախակլինիկական փորձարկումների համար անհրաժեշտ նյութերի նմուշների տրամադրման և օրգանական քիմիայի մեթոդների անալիտիկ մշակման և մաքրման ժամանակակից տեխնոլոգիաների համար:

Նյութերի բնութագրման խումբը, ամենաժամանակակից վերլուծական տեխնոլոգիաների կիրառմամբ, մշակում է նորարարական ակտիվ նյութերի գիտական նկարագիրը՝ կենտրոնանալով նյութի առանձնահատկության, մաքրության, բաղադրության և ֆիզիկա-քիմիական հատկությունների վրա:

Կենսադեղագործական խումբը պատասխանատու է կենսաբանական նյութերի անալիտիկ փորձարկման համար, ինչը կազմում է նորարարական ակտիվ նյութերի տոքսիկոլոգիական ուսումնասիրությունների մասը:

 

 

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ