Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԱԿՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ Ս.Վ. Մալայանի անվան. OCULYZER II

Ս.Վ.Մալայանի անվ. Ակնաբուժական Կենտրոնի (ԱԿ) “Նորագույն ախտորոշման և լազերային բուժման” բաժանմունքի տեխնիկական սպառազինումը հերթական անգամ թարմացվեց արդի նորագույն սարքավորումներով “Վարդանյաններ” հիմնադրամի աջակցությամբ:


Նոր ձեռք բերումներից ամենանշանակալին ամեիկյան Ալկոն ընկերության արտադրության
‘’Allegro Oculyzer’’ աբերոմետրիկ վերլուծության եռաչափ համակարգն է:


Վերջինս եղջրենու տոպոգրաֆիայի հետազոտման ամենաժամանակակից սարքավորումն է, որը թույլ է տալիս իրագործել LASIK վիրահատությունը անհատականացված աբլյացիայի եղանակով :


Եռաչափ վերլուծության վրա հիմնված պտտվող չափիչ տեսախցիկի միջոցով ձևավորվում է աչքի կենտրոնի կետային  մոդելը (մատրիցան):Աչքի պատկերը ստացվում է մինչև 2 վրկ ժամանակահատվածում , ընդ որում աչքի ցանկացած ոչ կամային շարժումը ֆիկսվում է և շտկվում: ’Allegro Oculyzer’’-ը իրականացնում է չափումը և վերլուծությունը 25000-50000 կետերում, ինչը երաշխավորում է աչքի առաջային խցիկի եռաչափ մոդելի ճշգրիտ պատկերը:
‘’Allegro Oculyzer’’ը թույլ է տալիս իրականացնել.

 

 

 

  •  Աչքի առաջային խցիկի լայն շարք հիվանդությունների ախտորոշում
  • Եղջրենու տարբեր վնասվածքների և հիվանդությունների՝ այդ թվում և կերատո-կոնուսի (նրա պաթոլոգիկ   I շրջանի գրանցման աննախադեպ հնարավորություն,ինչը շատ կարևոր է, քանի որ կերատոկոնուսը աշխարհագրական ախտահարում է Հայաստանի համար) ախտորորշում և մոնիտորինգ
  • Եղջրենու վրա իրագործվող վիրահատությունների մինչվիրահատական ամբող-ջական հետազոտությունը (ռեֆրակցիոն վիրահատություն, անհատականացված աբլյացիա, վիրահատություններից հետո եղջրենու վիճակի հսկողություն)
  • Այնպիսի տարածված և վտանգավոր հիվանդության , ինչպիսին է գլաուկոման ախտորոշում և մոնիտորինգ
  • Կատարակտայի ախտորոշում և մոնիտորինգ
  • Ներակնային ճնշման տոնոմետրիկ արժեքների շտկում եղջրենու անհատական հատկություններց ելնելով
  • Ներակնային ոսպնյակների հաշվարկ LASIK տարած հիվանդների համար

 

 


Վեռոնշյալ ցանկը խոսում է սարքի բացառիկ բազմաբնույթ հնարավորությունների մասին:

 

WaveLight Oculyzer II սարքավորումը վիրաբույժին ընձեռում է նոր մակարդակի ախտորոշիչ տվյալներ:Այս կատարելագործված համակարգը նախատեսված է եղջրենու ամբողջական տոպոգրաֆիկ պատկերի ստացման (ինչպես առաջային այնպես էլ հետին մակերեսների), ողջ առաջային խցիկի երկրաչափական չափումների և վերլուծության  համար: Այն ավելի անվնաս է դարձնում ռեֆրակցիոն վիրահատությունը :


Բարձր թողունակության տեսախցիկը պտտվելով աչքի շուրջ  կատարում է չափում ավելի քան 25000 կետերում:Այդ տվյալների հիման վրա ստեղծվում է աչքի եռաչափ մոդել, որը պարունակում է ախտորոշիչ ինֆորմացիայի առավելագույն ծավալ:Այնուհետև այդ տվյալները փոխանցվում են WaveLight էքսիմեր լազերի համակարգ՝ տոպոգրաֆիկ տվյալների հիման վրա անհատականացված ռեֆրակցիոն շտկման համար: 

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ