Պրոֆ. Ռ.Օ.Յոլյանի անվան ԱՐՅՈՒՆԱԲԱՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ. Ա.Ա. Բաղդասարով
Տաղանդավոր գիտնական և հմուտ կազմակերպիչ, բժշկական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ, պրոֆեսոր Անդրեյ Արկադիի Բաղդասարովը գիտության նորարար էր: Իր ղեկավարած կենտրոնի գիտական հետազոտությունները վերաբերում են բժշկության առավել արդի ուղղությունների մշակմանը:
Ա.Ա.Բաղդասարովը ծնվել է 1897թ. Խարկովում: 1916թ. Ա.Բաղդասարովը ավարտում է Թիֆլիսի 4-րդ վարժարանը և ընդունվում Սարատովի համալսարանի բժշկական ֆակուլտետը: 1922թ. մեկնում է Մոսկվա ուսումը շարունակելու, սկզբում որպես Մոսկվայի 2-րդ պետական համալսարանի բժշկական ֆակուլտետի ուսանող, ապա ասպիրանտ, ասիստենտ և պրիվատ -դոցենտ, միաժամանակ շարունակելով նաև կուսակցական աշխատանքը: Մոսկվայի 2-րդ պետական համալսարանի թերապևտիկ կլինիկայում նա հասավ պրոֆեսորից մինչև ամբիոնի վարիչ: 1931թ. Առողջապահության ժողկոմիսարիատի կողմից Ա.Բաղդասարովը նշանակվում է Արյունաբանության և արյան փոխներարկման ինստիտուտի տնօրեն և գլխավոր արյունաբան: Անգնահատելի է Ա.Ա. Բաղդասարովի դերը ֆիննական և Հայրենական պատերազմների ժամանակ տրանսֆուզիոն բուժօգնության կազմակերպման գործում:
Ա.Բաղդասարովի եռանդուն գործունեությանը մեծապես նպաստեց երկրում արյան ծառայության հաստատությունների ճյուղավորված ցանցի ստեղծումն ու զարգացումը: Այն ներառում էր կենտրոնական ինստիտուտի մասնաճյուղերը, հենակետերը և արյան փոխներարկման կայանները: Շատ կարճ ժամանակահատվածում` 1931-1936թթ. երկրում բացվեցին կենտրոնական ինստիտուտի 50-ից ավելի մասնաճյուղեր` Խարկովում, Լենինգրադում, Բելոռուսում, Կիևում, Թիֆլիսում, Երևանում և այլն, որոնք ունեին ավելի, քան 600 հենակետեր:
Արյան պահածոյացման, արյան շիճուկի և արյան պատրաստուկների ստացման համար Ա.Ա.Բաղդասարովին երկու անգամ շնորհվել է Պետական մրցանակ (1946 և 1952), նա նաև պարգևատրվել է Լենինի շքանշանով: Արյունաբանության և արյան փոխներարկման կենտրոնական ինստիտուտի աշխատանքները բարձր գնահատականների են արժանացել Արյունաբանների միջազգային համաժողովներում` Իտալիայում, Ֆրանսիայում, Լեհաստանում, Գերմանիայում և այլ երկրներում: Բազմիցս այդ խոշոր ֆորումներում խորհրդային բժշկությունն է ներակայացրել Արյունաբանության և արյան փոխներարկման միջազգային և եվրոպական միությունների կառավարման անդամ Անդրեյ Արկադիի Բաղդասարովը:
Ա.Բաղդասարովի գիտակազմակերպչական աշխատանքը նպաստել է Խորհրդային Միության տարբեր հանրապետություններում արյունաբանական բաժանմունքների ստեղծմանը: Անփոխարինելի է նրա վաստակը Խորհրդային Միությունում ՙԱրյունաբանության և արյան փոխներարկման հիմնախնդիրները՚ առաջին ամսագրի ստեղծման գործում, որի անփոփոխ խմբագիրն էր երկար տարիներ:
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն