Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Պրոֆ. Ռ.Օ.Յոլյանի անվան ԱՐՅՈՒՆԱԲԱՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ. Ռ.Հ. Յոլյան

 

 

 

Ռ.Հ. Յոլյանը ծնվել է 1894թ. Գորիս քաղաքում: Սովորել է Սանկտ-Պետերբուրգի Ռազմա-բժշկական ակադեմիայում, այնուհետև` Կիևի համալսարանի բժշկական ֆակուլտետում, որն ավարտել է 1919թ.: Հայրենիք վերադառնալով, մինչև 1924թ. աշխատել է որպես զինվորական բժիշկ: 1924թ.-ից սկսած աշխատել է Գորիսում, ապա Երևանի բժշկական ինստիտուտի հոսպիտալ վիրաբուժության ամբիոնում: 1937թ. Ռ. Յոլյանը հաջողությամբ պաշտպանել է դոկտորական ատենախոսությունը ՙՍտորին վերջույթների խոցային պրոցեսների հետազոտության նյութերը՚ թեմայով: Հայրենական մեծ պատերազմի տարիներին Ռ. Յոլյանը մեծ աշխատանք է կատարել էվակոհոսպիտալների կազմակերպման ուղղությամբ, հանդիսանալով հանրապետության առաջատար վիրաբույժներից մեկը:


1947թ. Ռ.Հ.Յոլյանը նշանակվում է Արյունաբանության և արյան փոխներարկման նորաստեղծ ինստիտուտի տնօրեն: Պրոֆ. Ռ. Յոլյանը կազմակերպել և զարգացրել է դոնորական շարժումը Հայաստանում, այդ շարքերում ներգրավելով հանրապետության համապատասխան մեծահասակ կոնտինգենտին: Պատերազմից հետո Ռ. Յոլյանն ընտրվել է ԽՍՀՄ ԲԳԱ թղթակից անդամ: Նրան շնորհվել է գիտության վաստակավոր գործչի կոչում: Հիմնական աշխատանքին զուգահեռ, պրոֆ. Ռ. Յոլյանն իրականացրել է նաև մեծ հասարակական աշխատանք, հանդես գալով որպես ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի պատգամավոր:


Ռ.Հ.Յոլյանը 50-ից ավելի գիտական աշխատությունների և տասնյակ մենագրությունների հեղինակ է: Նրա մեծ հեղինակությունը նպաստեց, որ այն ժամանակների բազմաթիվ անվանի բժիշկներ ներգրավվեցին փոխներարկաբանության հարցերի ուսումնասիրության ու մշակման գործընթացին` Հ. Քեչեկը, Ս. Շարիմանյանը, Լ. Հովհաննիսյանը, Ա. Մելիք-Ադամյանը, Ռ. Պարոնյանը, Ռ. Գյանջեցյանը և ուրիշներ: Ռ. Յոլյանը մեծ դեր է խաղացել արյունաբանության և փոխներարկաբանության ոլորտի գիտական առաջընթացի հարցում: Նա առաջիններից մեկն է բացատրել արյան փոխներարկման, որպես օրգանիզմի իմունակենսաբանական ակտիվության գործոնի, ազդեցության մեխանիզմներն օրգանիզմի վրա: Միաժամանակ նրա կողմից իրականացվել են կլինիկական և փորձարարական հետազոտական աշխատանքներ: Պրոֆ. Ռ.Հ. Յոլյանը կազմակերպել և իրականացրել է նաև փոխներարկաբանության ոլորտի մասնագետների պատրաստումը և ուսուցումը:

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ