Առաջին օգնություն Գլխուղեղի ճնշում
Գլխուղեղի ճնշումը ներգանգային ճնշման բարձրացման հետևանքով գլխուղեղի հյուսվածքների սեղմումն է, ինչը բերում է գլխուղեղի նորմալ գործունեության խանգարման (նկ.18.4)։ Օրինակ՝ ներգանգային արյունահոսության հետևանքով կուտակված արյունը ճնշում է գլխուղեղը և խաթարում նրա գործունեությունը։ Գլխուղեղի ճնշման հիմնական պատճառները գլխի վնասվածքներն են, սակայն այդ վիճակը կարող է զարգանալ նաև կաթվածի, վարակի և ուռուցքի հետևանքով։ Շնչառական ու սրտի աշխատանքի կենտրոնների ճնշումը կարող է բերել նրանց գործունեության լուրջ խանգարումների և կյանքի համար վտանգավոր իրավիճակների։ Գլխուղեղի ճնշումը կարող է զարգանալ վնասվածքից անմիջապես հետո կամ մի քանի ժամվա ընթացքում։ Միշտ ուշադիր եղեք գլխի յուրաքանչյուր վնասվածքի նկատմամբ։
ՆՇԱՆՆԵՐԸ
- գիտակցության խանգարում,
- աղմկոտ կամ անկանոն շնչառություն,
- դանդաղ անոթազարկ,
- բբերի անհամաչափություն,
- դեմքի կարմրություն,
- սրտխառնոց, փսխում,
- գլխացավ, գլխապտույտ,
- ցնցումներ։
ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ
- Գիտակցության առկայության դեպքում օգնեք տուժածին մնալ հարմար դիրքում։ Պառկեցրեք տուժածին՝ գլուխը և ուսերը բարձր դիրքով (նկ.18.5)։
- Տեղադրեք սառը թրջոցներ վնասված հատվածին։ Ժամանակ առ ժամանակ փոխեք թրջոցները։
- Ահազանգեք շտապ օգնություն։ Նույնիսկ եթե տուժածի գիտակցությունը վերականգնվել է, ահազանգեք շտապ օգնություն, որովհետև այս դեպքում միշտ պահանջվում է շտապ բժշկական միջամտություն։
- Վերահսկեք տուժածի վիճակը, գրանցեք տվյալները և ցուցաբերեք համապատասխան առաջին օգնություն:
Տե'ս նաև " ԳԼԽԻ ԵՎ ՈՂՆԱՇԱՐԻ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐ":
Առաջին օգնության հիմունքներ (Ինչպես գործել արտակարգ իրաիճակներում)
ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
Տեղեկատվություն. med-practic.com
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն