Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Պրոֆ. Ռ.Օ.Յոլյանի անվան ԱՐՅՈՒՆԱԲԱՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ. Սմբատ Սարգսի Դաղբաշյան

 

 

 

Ս. Ս. Դաղբաշյանը ծնվել է 1968թ. Նոյեմբերյանի շրջանի Բերդավան գյուղում: 1993թ. ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը, ապա 1994թ.` ինտերնատուրան, ստանալով թերապևտի մասնագիտություն: Նույն թվականից աշխատել է Երևանի բժշկական համալսարանի ներքին հիվանդությունների թ.3 ամբիոնի, իսկ 1998թ.-ից` ներքին հիվանդությունների թ.1 ամբիոնի ասիստենտ: Ս.Ս.Դաղբաշյանը 1996թ. ստեղծված Երիտասարդ բժիշկների միության հիմնադիրներից է և Հայաստանի Երիտասարդական ազգային խորհրդի վարչության անդամ: 1998թվականից նա աշխատում է որպես 8-րդ կլինիկական հիվանդանոցի գլխավոր բժշկի տեղակալ:

 

2000թ. Ս.Ս.Դաղբաշյանը պաշտպանում է թեկնածուական ատենախոսությունը ՙՍպելեոթերապիայի արդյունավետությունը ֆոսֆոլիպիդների մետաբոլիզմի կարգավորման մեջ բրոնխային ասթմայի ժամանակ՚ թեմայով: 2001թվականից մինչ օրս ղեկավարում է ՀՀ ԱՆ Արյունաբանական կենտրոնը:

 

Մեծ է Ս.Ս.Դաղբաշյանի դերը Արյունաբանական կենտրոնի վերականգնողական աշխատանքներում: Նրա պաշտոնավարության տարիներին Արյունաբանական կենտրոնում արյան և արյան բաղադրամասերի պաշարման բաժանմունքի վերակառուցման և վերազինման արդյունքում ստեղծվեց փոխներարկաբանության բնագավառում համաշխարհային չափորոշիչներին համապատասխան  Արյան Բանկը: Մշակվեցին և ՀՀ ԱՆ-ի կողմից հաստատվեցին փոխներարկումային բուժօգնության կազմակերպման չափորոշիչները, Ազգային Ժողովի քննարկմանը ներկայացնելու համար պատրաստվեց ՙՄարդու արյան և արյան բաղադրամասերի դոնորության և փոխներարկման մասին՚ օրենքի նախագիծը: Ձեռքբերվեցին լաբորատոր արդիական սարքավորումներ, որոնց շնորհիվ հնարավորություն ստեղծվեց բարձրացնել դոնորական արյան ինֆեկցիոն անվտանգության մակարդակը և որակը:

 

Ստեղծվեց Հեմոֆիլիայի կենտրոնը, որը համագործակցում է ԱՄՆ-ի  Մինեսոտա նահանգի Մինեապոլիսի Տրոմբոզների կենտրոնի, ՌԴ-ի և  արտերկրյա առաջատար  մասնագետների հետ: Ամրապնդվեցին կապերը ՌԴ-ի, Գերմանիայի, Ավստրիայի առաջադեմ արյունաբանական կլինիկաների հետ, որտեղ վերապատրաստում են անցնում ԱԿ-ի մասնագետները:

 

Կազմակերպվեց ցողունային բջիջների հավաքագրման, փոխպատվաստման հարցերով  զբաղվող երիտասարդ մասնագետների խումբ:

 

2004թ. Արյունաբանական կենտրոնի բազայի վրա ստեղծվեց Մ.Հերացու անվան ԵՊԲՀ-ի արյունաբանության և տրանսֆուզիոլոգիայի ամբիոնը Ս.Ս.Դաղբաշյանի գլխավորությամբ:

 

Վերակազմավորվեց կենտրոնի գիտական խորհուրդը, 2004թ.-ից ՀՀ ԲՈՀ-ի կողմից խորհրդին թույլատրվեց հաստատել թեկնածուական և դոկտորական ատենախոսությունների պլաններ, հիմնադրվեց ՙԱրյուն՚ գիտա-գործնական ամսագիրը, ստեղծվեց ԱԿ-ի ինտերնետային կայքը:


2007թ. Ս.Դաղբաշյանը պաշտպանեց դոկտորական ատենախոսությունը ՙԹոքային բարդությունների բնութագիրը լիմֆոպրոլիֆերատիվ հիվանդությունների ժամանակ (կլինիկա-համաճարակաբանական, իմունաբանական և կենսաքիմիական հետազոտություններ)՚ թեմայով:

 

Աշխատանքում բացահայտված են ՀՀ-ում արյան չարորակ հիվանդությունների և զարգացող բարդությունների կլինիկա-համաճարակաբանական, իմունաբանական, կենսաքիմիական մեխանիզմները, մշակված են լիմֆո-պրոլիֆերատիվ հիվանդությունների ախտորոշման և բուժման առավել արդյունավետ մեթոդներ:

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ