Պրոֆ. Ռ.Օ.Յոլյանի անվան ԱՐՅՈՒՆԱԲԱՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ. Արյունաբանական կենտրոնի կապերը և համագործակցությունը ՌԴ Մոսկվայի Արյունաբանական գիտական կենտրոնի հետ
Անդրեյ Իվանի Վորոբյով
ՌԳԱ, ՌԲԳԱ իսկական անդամ (ակադեմիկոս), բ.գ.դ., պրոֆեսոր, Մոսկվայի Արյունաբանական գիտական կենտրոնի տնօրեն Անդրեյ Իվանի Վորոբյովը ծնվել է 1928թ. Մոսկվայում, ավարտել է Մոսկվայի թ.1 բժշկական ինստիտուտը 1953թ.:
1971թ.-ից Ռուսական բժշկական ակադեմիայի հետդիպլոմային կրթության արյունաբանության և ինտենսիվ թերապիայի ամբիոնի վարիչն է, 1987թ.-ից համամիութենական արյունաբանական կենտրոնի տնօրեն, պաշտոնավարել է որպես ԽՍՀՄ/ՌԴ առողջապահության նախարար 1991-1992թթ.: Ա.Ի.Վորոբյովը ավելի, քան 300 գիտական աշխատությունների հեղինակ է, այդ թվում` 15 մոնոգրաֆիաների: Պարգևատրվել է Լենինի շքանշանով (Չեռնոբիլի ատոմակայանի վթարի հետևանքների վերացման աշխատանքների համար), ՙՀայրենիքի առջև ծառայությունների համար ՚ 2-րդ աստիճանի շքանշանով, ԽՍՀՄ պետական մրցանակի թեկնածու է:
Ա.Ի.Վորոբյովը ծնվել է 1928թ. Մոսկվայում, բժշկի ընտանիքում: Ավարտել է Մոսկվայի թ. 1 բժշկական ինստիտուտը (1947-1953): 1956թ. ընդունվել է Բժիշկների վերապատրաստման կենտրոնական ինստիտուտի թերապիայի ամբիոնի կլինիկական օրդինատուրան ակադեմիկոս Ի.Ա.Կասիրսկու ղեկավարությամբ, որն ավարտելուց հետո աշխատել է նույն ամբիոնում սկզբում որպես ասիստենտ, ապա դոցենտ: 1963թ. պաշտպանում է թեկնածուական ատենախոսությունը, նվիրված հեմոլիտիկ սակավարյունությունների ժամանակ էրիթրոցիտների կառուցվածքի ուսումնասիրությանը: 1966թ. Ա.Ի.Վորոբյովը նշանակվում է ԽՍՀՄ ԱՆ Կենսաֆիզիկայի ինստիտուտի կլինիկական բաժնի վարիչ: 1968թ. Ա.Ի.Վորոբյովը պաշտպանել է դոկտորական ատենախոսությունը, նվիրված լեյկոզների ուռուցքային պրոգրեսիայի խնդիրներին, իսկ 1969թ. նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում: 1984թ. Ա.Ի.Վորոբյովը ընտրվել է ԽՍՀՄ ԲԳԱ թղթակից, 1987թ.` իսկական անդամ, 2000թ.` ՌԳԱ-ի ակադեմիկոս:
1971թ. Ի,Ա,Կասիրսկու մահից հետո Ա.Ի.Վորոբյովը դառնում է Բժիշկների վերապատրաստման կենտրոնական ինստիտուտի արյունաբանության և ինտենսիվ թերապիայի ամբիոնի վարիչ: 1987թվականից մինչ օրս ՌԲԳԱ արյունաբանական գիտական կենտրոնի տնօրենն է: Գիտական կոլեկտիվը Ա.Ի.Վորոբյովի ղեկավարությամբ սկզբունքորեն նոր ներդրում կատարեց ժամանակակից արյունաբանության զարգացման գործում, ինչպես կլինիկա-ձևաբանական, այնպես էլ փորձարարական առումնրով: Նրա կողմից մշակվել է արյունաստեղծման սխեման, որն ընկած է լեյկոզոգենեզի վերաբերյալ բոլոր ժամանակակից աշխատանքների հիմքում: Մշակվել է լեյկոզների ուռուցքային պրոգրեսիայի առաջնային տեսությունը, որը հիմնվում է ուռուցքային բջիջների բարձրացած մուտացիայի ենթարկվելու, նախկինում մոնոկլոնալ ուռուցքում ենթակլոնների առաջացման երևույթի վրա: Ուռուցքային աճի նկատմամբ նախկինում տեղ գտած նկարագրական մոտեցման փոխարեն իրականացվել է չարորակ ուռուցքների զարգացման համընդհանուր օրինաչափությունների հայտնաբերումը, իմաստավորված են ուռուցքային աճի նախկինում միմյանց հետ չկապակցված ձևաբանական, ֆունկցիոնալ, ցիտոգենետիկ և կլինիկական հատկանիշները:
Ա.Ի.Վորոբյովի դպրոցի աշխատանքների հետ սերտ կապված է ռադիացիոն պաթոլոգիայի ուսումնասիրությունը: Ա.Ի.Վորոբյովի կողմից տրվել է ճառագայթային հիվանդության պաթոգենեզի նկարագրությունը, ստեղծվել է աշխարհում եզակի կենսաբանական դոզիմետրիայի համալիր համակարգ, որը ներառում է բջջային պոպուլյացիաների կինետիկայի, քրոմոսոմային վերակառուցումների և հյուսվածքների ձևաբանական փոփոխությունների վերլուծությունը: Դա հանգեցրել է պաթոգենետիկ ինտենսիվ թերապիայի տեսական հիմքերի մշակմանը ճառագայթային պաթոլոգիայում, արյունաբանությունում և այլ վիճակների ժամանակ, որոնք բնորոշվում են հյուսվածքների զանգվածային քայքայմամբ: Այդպիսի թերապիայի անփոխարինելիությունը զանգվածային ռադիացիոն ախտահարումների ժամանակ հաստատվեց Չեռնոբիլի ատոմակայանի վթարի հետևանքների վերացման ժամանակ:
Մարդու պաթոլոգիայի լայն սպեկտրի բազմակողմանի վերլութության հիման վրա, առաջին հերթին լեյկոգենեզի, առաջարկվել է ՙբջջային շերտերի՚ տեսությունը, որը հաստատում է , որ օրգանիզմի հետնատալ զարգացման մեջ տեղի է ունենում գործառույթներով ազգակից սկզբնաստեղծ բջջային տարրերի հերթափոխություն, որը մասնավորապես, բացատրում է միևնույն տարիքի ուռուցքների սկզբունքային տարբերությունը ձևաբանորեն նման այլ տարիքային շրջանի ուռուցքներից:
Ըստ տարիքային պրոֆիլի` լիզիսի կինետիկայի անալիզի օգնությամբ էրիթրոպոէզի տարբերակման ուսումնասիրմամբ ցույց է տրվել հավանական հարմարված (պահուստային կլոն) էրիթրոցիտների գոյությունը, որոնք արտադրվում են ոսկրածուծի կողմից լարված էրիթրոպոեզի պայմաններում: Նույն մեթոդային մոտեցման շնորհիվ ցույց է տրվել տարբեր տարիքայի խմբերի էրիթրոցիտների սկզբունքյին տարբերությունը (դրանց ձևաբանական նմանության դեպքում), որը ՙբջջային շերտերի՚ տեսության ևս մեկ հաստատում է:
Ա.Ի.Վորոբյովի ղեկավարած կոլեկտիվի աշխատանքները մեծ համբավ են վայելում ՌԴ-ում և արտասահմանում: Հատկապես նրանց է պատկանում հայրենական բժշկական պրակտիկայում սուր լեյկոզների ծրագրային թերապիայի ներդրման իրականացումը, որը հնարավորություն ընձեռեց սուր լեյկոզներն այլևս չդիատարկել որպես անբուժելի հիվանդություններ: 1987թ. Ա.Ի.Վորոբյովին և համահեղինակներին շնորհվել է ԽՍՀՄ Պետական մրցանակի թեկնածուի կոչում ՙԱրյան համակարգի հիվանդությունների ախտորոշման և ինտենսիվ թերապիայի նոր մեթոդները՚ աշխատանքների շարքի համար:
Ա.Ի.Վորոբյովի աշխատանքը անխզելիորեն կապված է դասախոսություններով ոչ միայն արյունաբանության, այլև սրտաբանության, փոխներարկաբանության, մորֆոլոգիայի, տարբերակիչ ախտորոշման և կլնիկական վիճակների ինտենսիվ թերապիայի ոլորտներին Բժիշկների վերապատրաստման կենտրոնական ինստիտուտի ամբիոնում:
Ա.Ի.Վորոբյովի ղեկավարությամբ 1972թ. սկսած անցկացվում են Ի.Ա.Կասիրսկու հիշատակին նվիրված ՙՆորը արյունաբանությունում և տրանսֆուզիոլոգիայում՚ տարեկան տասնօրյակներ:
Ա.Ի. Վորոբյովը ավելի քան 300 գիտական աշխատանքների հեղինակ է, այդ թվում 15 մոնոգրաֆիաների: Նրա ղեկավարության տակ պաշտպանվել են 12 դոկտորական և 40 թեկնածուական ատենախոսություններ, դրանց թվում
Ա.Ի.Վորոբյովը ՙԱրյունաբանություն և տրանսֆուզիոլոգիա՚ ամսագրի գլխավոր խմբագիրն է, նաև ՙԹերապևտիկ արխիվ՚ և ՙԱրյունաբանության և արյան փոխներարկման պրոբլեմները՚ ամսագրերի խմբագրական կոլեգիայի անդամ:
Ապրում և աշխատում է Մոսկվայում:
ՌԲԳԱ ԱԳԿ, ՌԳԱ և ՌԲԳԱ ակադեմիկոս Ա.Ի.Վորոբյովի անձնական նախաձեռնությամբ դեկտեմբերի 8-26-ը Հայաստան է ուղարկվում Մոսկվայի ԱԳԿ-ի 15 մասնագետ-բժիշկներից կազմված մի խումբ Սպիտակի աղետալի երկրաշարժից տուժածների շտապ բուժօգնություն ցուցաբերելու նպատակով: Ռազմական ԱՆ-22 ինքնաթիռով Հայաստան է ուղարկվում 200լ թարմ սառեցված պլազմա և բուժական պլազմաֆերեզ անցկացնելու համար նախատեսված սարքավորումներ: Երևանում նրանց կողմից կազմակերպվում է շարժական կայան, որտեղ շուրջօրյա իրականացվում էր բուժական պլազմաֆերեզ` օրական մինչև 20 մարդու: Այդ օրերին բուժօգնություն է ցուցաբերվել ավելի, քան 500 տուժածի և վիրահատվել է 192 մարդ: Ա.Ի.Վորոբյովը հանդիսանում է կրաշ-համախտանիշի ինտենսիվ թերապիայի ցուցաբերման կազմակերպիչը և նախաձեռնողը: Այդ ժամանակամիջոցում իրականացվեց այդպիսի հիվանդներին ցուցաբերվող փոխներարկումային օգնության նոր մոտեցումը: Շնորհիվ Ա.Ի.Վորոբյովի կողմից մշակված վաղ բուժական պլազմաֆերեզի բարձրարդյունավետ մեթոդի, համակցված թարմ սառեցված պլազմայի փոխներարկման հետ, փրկվեցին բազմաթիվ կյանքեր, առանց վերջույթների անդամահատման:
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն