Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Պրոֆ. Ռ.Օ.Յոլյանի անվան ԱՐՅՈՒՆԱԲԱՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ. Մասնագիտական մեծ հաջողությունների հասած մեր հայրենակիցներն արտերկրում

 

 

Միքայել Ժիրայրի Ալեքսանյանը ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը 1983թ., ապա աշխատել է սկզբում որպես թերապևտ, ապա Հրազդանի Արյան փոխներարկման կայանի վարիչ: 1970թ ընդունվել է Կենտրոնական բժիշկների վերապատրաստման ինստիտուտի արյունաբանության ամբիոնի ասպիրանտուրան և 1990թ. պաշտպանել է թեկնածուական թեզը և ընդունվել աշխատանքի ՌԲԳԱ Արյունաբանական գիտական կենտրոնում որպես ավագ գիտաշխատող, 2002թ.-ից աշխատում է որպես գլխավոր մասնագետ:

 

Ներկայումս կենտրոնի փոխտնօրենն է բուժական գծով:  Հեղինակ է 18 գիտական աշխատանքների, որոնք նվիրված են արյունաստեղծ ցողունային բջիջների ստացման և աուտոփոխպատվաստման խնդիրներին, լիմֆատիկ ուռուցքների թերապիայի արտամարմնային մեթոդներին, երկարատև սեղմման համախտանիշի  ինտենսիվ թերապիային, արյան համակարգի հիվանդությունների քիմիաթերապևտիկ բուժման դեղատնտեսական վերլուծության հարցերին:

ՌԲԳԱ Մոսկվայի Արյունաբանական գիտական կենտրոնի առաջատար գիտաշխատող,  բ.գ.դ., Անահիտ Լևոնի Մելիքյանը գերազանցությամբ ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը, 1975-1977թթ. ավարտել է Երևանի Արյունաբանության և արյան փոխներարկման գիտահետազոտական ինստիտուտի կլինիկական օրդինատուրան: 1977-1981թթ. ղեկավարել է Լենինական քաղաքի ուռուցքաբանական դիսպանսերի արյունաբանության և քիմիաթերապիայի բաժանմունքը:

 

1981թ. ընդունվել է Մոսկվայի Կենտրոնական արյունաբանության և արյան փոխներարկման գիտահետազոտական ինստիտուտի ասպիրանտուրան, որտեղ 1984թ. պաշտպանել է թեկնածուական թեզը ՙԷրիթրոցիտաֆերեզը իսկական պոլիցիտեմիայի բուժման ժամանակ՚ թեմայով նշանավոր արյունաբան, բ.գ.դ. պրոֆ. Լ.Գ.Կովալյովայի ղեկավարությամբ: 1984թ.-ից ՌԲԳԱ Արյունաբանական գիտական կենտրոնի աշխատակից է: 2008թ. հաջողությամբ պաշտպանել է դոկտորական ատենախոսությունը ՙՈչուռուցքային լիմադենոպաթիաները՚ թեմայով ՌԳԱ, ՌԲԳԱ ակադեմիկոս, ՌԲԳԱ

 

Արյունաբանական գիտական կենտրոնի տնօրեն Ա.Ի.Վորոբյովի անմիջական ղեկավարությամբ: Ա.Լ.Մելիքյանը ավելի, քան 70 գիտական աշխատությունների հեղինակ է: Նա մշտապես պահպանում է կապը հարազատ Արյունաբանական կենտրոնի հետ, անհրաժեշտության դեպքում ցուցաբերելով գիտական և խորհրդատվական օգնություն:

Գայանե Սեպուհի Թումյանը ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը, աշխատել է Արյունաբանության և արյան փոխներարկման ինստիտուտի մեծահասակների արյունաբանական կլինիկայում, այնուհետև տեղափոխվել է Մոսկվա: Ներկայումս պաշտպանել է դոկտորական ատենախոսությունը և աշխատում է Մոսկվայի Բլոխինի անվան ուռուցքաբանական գիտական կենտրոնում:

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ