Պրոֆ. Ռ.Օ.Յոլյանի անվան ԱՐՅՈՒՆԱԲԱՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ. Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր բարեգործական հիմնադրամ
Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր բարեգործական հիմնադրամը ստղծվել և հիմնադրվել է Հայաստանում 1999թ. հունիսին, ի պատասխան լեյկեմիայով և արյան այլ հիվանդություններով տառապող երեխաների կյանքի փրկության և բուժման համար ստեղծված խիստ անհրաժեշտության: Կազմակերպությունը գրանցվել է Հայաստանում որպես շահույթ չհետապնդող հասարակական կազմակերպություն: Հիմնադրամի նախագահն է մասնագիտությամբ կենսաքիմիկոս Ֆրիդա Ջորդանը, ով 12 տարի աշխատել է Լոնդոնի Էնթոնի Նոլան Ռեեստրում, գլխավորել է Լոս Անջելեսի Սեդար Սինայի բժշկական կենտրոնի իմունագենետիկական լաբորատորիան: Ներկայումս ղեկավարում է ՙՖաունդեյշն՚ լաբորատորիայի մոլեկուլային կենսաբանության բաժանմունքը: Հիմնադիր գործադիր տնօրենն է բժիշկ Սևակ Ավագյանը:
2000թ. դեկտեմբերի 28-ին Երևանում բացվեց ռեեստրի լաբորատորիան: Ներկայումս այն իր տեսակի մեջ միակն է ոչ միայն Հայաստանում, այլև ողջ տարածաշրջանում; Այն հյուսվածքային տիպավորման լաբորատորիա է, որտեղ որոշվում են մարդկային անտիգենները: Ռեեստրում կատարվող հետազոտությունների մակարդակը լիովին համապատասխանում է միջազգային չափանիշներին, որի համար 2006թ. լաբորատորիային տրվել է հավատարմագիր Եվրոպական Իմունագենետիկայի Ֆեդերացիայի կողմից:
Ռեեստրը անդամագրված է Ոսկրածուծի դոնորների միջազգային կազմակերպությանը (BMDW), նաև հանդիսանում է Ոսկրածուծի դոնորների համաշխարհային ասոցիացիայի (WMDA) լիիրավ անդամ:
2001թ. հունվարից սկսվել է դոնորների կամավորագրումը և մինչ օրս այս անձնվեր գործին են անդամագրվել 14000 դոնորներ ոչ միայն Հայաստանից, այլև Սփյուռքից: Մինչև այժմ ռեեստրին են դիմել ավելի քան 839 հայ և այլազգի հիվանդներ, որոնցից 675-ի համար գտնվել են դոնորներ: Կատարվել է 5 փոխպատվաստում` Լեհաստանում, Կալիֆոռնիայում, Իտալիայում, Իրանում և երկուսը` Գերմանիայում:
Հիմնադրամի հիմնական նպատակն է 2000թ. դեկտեմբերի 28-ին Երևանում ստեղծված ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրի լաբորատորիայի միջոցով հայ հիվանդների համար գտնել ոսկրածուծի համապատասխան դոնոր և ապահովել փոխպատվաստման առավել արդյունավետություն լեյկեմիայով և արյան այլ հիվանդություններով տառապող հիվանդների համար:
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն