Երեխա Դիսպիտուիտարիզմ պատանեկան
(ԲԱԶՈՖԻԼԻԶՄ)
Այս համախտանիշն արտահայտվում է երիտասարդների մոտ սեռական հասունացման շրջանում, հիպոֆիզի ադենոկորտիկոտրոպ աճի և գոնոդոտրոպ հորմոնների գերարտադրության, ինչպես նաև մակերիկամների կեղևի ֆունկցիայի գերխթանման հետևանքով։ Այս ամենը պատահական չէ, քանի որ սեռական հասունացման շրջանում ամենից շատ ակտիվություն են ցուցաբերում հիպոֆիզի բազոֆիլային բջիջները, որին կարող են նպաստել ճարպակալումը և քրոնիկական վարակները։
12-16 տարեկան թե՛ տղաների և թե՛ աղջիկների մոտ արտահայտվող այս հիվանդությանը բնորոշ են մեծ մասամբ ենթատեսաթմբային ձևի ճարպակալումը, կոնքային, ուսային գոտիների և որովայնի մաշկի կարմրամանուշակագույն զոլերը, ինչպես նաև մեջքի շրջանի հասարակ պզուկները, իսկ երբեմն նաև արյան ճնշման չափավոր բարձրացումը։ Աղջիկների մոտ կարող է նկատվել դեմքի աննշան մազակալում, տղաների մոտ՝ կրծքագեղձերի մեծացում։ Կարող են լինել նաև դիենցեֆալային հատվածի ախտահարման նշաններ, գլխացավ, ախորժակի լավացում, շատ ջուր խմելու պահանջ, դաշտանի խանգարումներ և այլն։ Այս երևույթները կարճատև են լինում և մեծ մասամբ անցնում են 1-2 տարի հետո, թողնելով միայն մաշկում սպիտակավուն զոլերի հետքեր։
Մեզում չափավոր կարող է ավելանալ 17-ԿՍ-ի, 17֊ՕԿՍ-ի քանակը։ Երեխայի ոսկրացման տարիքը մեծ է անձնագրայինից, սեռական հասունացումը նորմալ է։
Ի տարբերություն Իցենկո-Կուշինգի հիվանդության, այս դեպքում չի նկատվում հասակի աճման արգելակում, օստեոպորոզ, ճարպի կուշինգանման տեղաբաշխում, արյան մեջ կորտիզոլի և կորտիկոտրոպ հորմոնի նկատելի ավելացում։ Թրքական թամբի և ակնահատակի կողմից նկատվող փոփոխություններն ու հորմոնային ժամանակավոր դիսբալանսը անցողիկ են, նրանք երեխաների նորմալ ֆիզիկական, սեռական և մտավոր զարգացմանը չեն խանգարում։
Բուժումը։ Հիվանդներին պետք է վերցնել դիսպանսեր հաշվառման, հետևել նրանց սննդին, նշանակել ենթակալորիական դիետա, բուժական ֆիզկուլտուրա, լիպոտրոպ դեղամիջոցներ։ Եթե կան դիենցեֆալային ախտահարման նշաններ՝ բուժման միջոցառումներին պետք է ավելացնել նաև միզամուղներ։
Կլինիկական մանկաբուժություն
Վ.Ա. Աստվածատրյան
Տեղեկատվություն. med-practic.com
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն