Երեխա Թիմիկոավշային վիճակ
Թիմոզինը էական դեր է խաղում 7 լիմֆոցիտների գոյացման, նրանց տարբերակման և բջջաթաղանթների ֆերմենտների ակտիվացման համար։ Պետք է նշել, որ մինչև օրս թիմոզինի դերը օրգանիզմի նյարդաէնդոկրին գործունեության պրոցեսներում դեռևս վերջնականապես պարզված չէ։
Մանկաբույժներին կարևոր է իմանալ ուրցագեղձի գերաճման հետևանքով զարգացող թիմիկոավշային վիճակը, որը բնածին կոնստիտուցիոնալ բնույթ ունի։ Պատճառը վերջնականապես պարզ չէ։ Ճշտված է միայն, որ այս վիճակում ընկնում է խոլինէսթերազա ֆերմենտի ակտիվությունը։ Վերջինիս հետևանքով դժվարանում է նորածինների ներշնչումը, ըստ որում ուրցագեղձի նկատելի գերաճման դեպքում երեխան կարող է նույնիսկ մահանալ։ Ուրցագեղձի չափավոր գերաճման ժամանակ զարգանում է ուրցա-ավշային վիճակի պատկեր։ Այս դեպքում երեխայի մաշկը գունատ է, մազերը փափուկ, թորշոմած, ենթամաշկային բջջանքը լավ զարգացած, դեմքը այտուցված, մկանների տոնուսը ընկած, վերջույթները ինչ-որ չափով երկարած։ Երեխաները շուտ են հոգնում, անգինաների, տրախեիտների, կոնյունկտիվիտների, մաշկախտության, կապտուկի կամ կոլապսի նկատմամբ ունեն հակում։ Արյան մեջ նորմայից ավելի են լիմֆոցիտները։ Ռենտգենյան քննությունը հաճախ տալիս է «կաթիլային սրտի» պատկեր։ Որոշակի տեղ է տրվում մակերիկամների կեղևի անբավարարությանը և մեծացած ուրցագեղձի կողմից շնչական օրգանների և թափառող նյարդի վրա գործադրած ճնշմանը։ Նորածինների մինչև 50%-ի մոտ նկատվող ուրցագեղձի մեծացումը որոշ մանկաբույժներ արտաքին աշխարհի նոր գործոնների նկատմամբ օրգանիզմի հարմարման արտահայտություն են համարում։
Ախտորոշումը կատարում են երեխաների արտաքին տեսքի և առանց որոշակի պատճառի առաջացող կոլապսային կամ կապտուկային վիճակների առաջացման հիման վրա։ Ախտածագման մեկնաբանումները խիստ հակասական են: Կրծոսկրի անրակային հատվածում բախելիս երբեմն կարելի է հայտնաբերել բթացում, առանձին դեպքերում բնածին կոկորդային ստրիդոր, թոքերի տարածված ատելեկտազներ։
Ոչ միշտ, բայց բնորոշ տվյալներ կարող է տալ ռենտգենյան նկարահանումը (առագաստաձև ստվեր)։
Բուժումը։ Նկատի ունենալով, որ նման հիվանդների վիճակը կարող է ծանրանալ սուր վարակային հիվանդությունների և վիրահատումների շրջանում, բժիշկն անպայման պետք է նշանակի կորտիկոստերոիդներ։ Մեխանիկական ճնշման երևույթների առկայության դեպքում կորտիկոստերոիդները տալիս են 2 շաբաթից ոչ ավելի։ Ռենտգենաբուժությունը հակացուցված է։ 2-3 տարեկաններին պետք է տալ քիչ ճարպեր, ավելի շատ՝ կաթ, կարտոֆիլ, գազար և վիտամիններ։ Անհրաժեշտ է սահմանել դիսպանսեր հսկողություն։ Ադենոիդները և նշիկները հեռացնելիս պետք է զգույշ լինել։
Կլինիկական մանկաբուժություն
Վ.Ա. Աստվածատրյան
Տեղեկատվություն. med-practic.com
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն