Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտ. ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ. բ.գ.դ. պրոֆեսոր Ռ.Ա. Աբրահամյան
Ռազմիկ Աբրահամյանը 1967 թվականին ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի (ԵՊԲԻ) բուժական ֆակուլտետը գերազանցության դիպլոմով:
1971-73 թթ. նա սովորել է Մանկաբարձության և գինեկոլոգիայի համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի կլինիկական օրդինատուրայում,պաշտպանել թեկնածուական թեզը, որից հետո շարունակել է գիտագործական աշխատանքը նույն ինստիտուտում` մինչև 1975:
1975թ. նշանակվել է հանրապետական կլինիկական հիվանդանոցի նոր բացված օպերատիվ գինեկոլոգիայի բաժանմունքի վարիչ, այնուհետև`1988թ. իր կողմից վերոհիշյալ բաժանմունքի° բազայի վրա հիմնադրած հանրապետական կլինիկական ծննդատան գլխավոր բժիշկ, միաժամանակ համակարգելով հանրապետության շրջաններին մասնագիտական ծառայության տրամադրումը:Միևնույն ժամանակ զբաղվում է գիտամանկավարժական գործունեությամբ` աշխատելով բժշկական ինստիտուտի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնում,որպես ասիստենտ,ապա դոցենտ:
1990թ. մրցութային կարգով նա ընտրվում է ԵՊԲԻ նորաստեղծ մանկաբարձության և գինեկոլոգիայի թիվ2 ամբիոնի վարիչ:
Նույն թվին նա պաշտպանել է դոկտորական թեզը Ռուսաստանի Դաշնության ԲԳԱ Մանկաբարձության, գինեկոլոգիայի և պերինատոլոգիայի գիտահետազոտական կենտրոնում և ստացել է ԵՊԲԻ-ի պրոֆեսորի կոչում:
1992թ. հիմնադրել է Հայաստանի Հանրապետության (ՀՀ) առողջապահության նախարարության (ԱՆ) մանկաբարձագինեկոլոգիական ուսումնագիտաբուժական համալիրը,ապա 1993թ. ՀՀ ԱՆ Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի կենտրոնը, միաժամանակ ղեկավարելով Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի մանկաբարձության և գինեկոլոգիայի թիվ 2 ամբիոնը,որտեղ սովորում և մասնագիտանում են տեղաբնակ և արտասահմանցի ուսանողներ:
2002թ. նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական`ծննդօգնության գծով և 1997թ.` ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ: Ունի շուրջ 360 գիտական աշխատանք, որոնցից 90-ը տպագրվել են արտասահմանյան գիտական հանդեսներում, 5 դասագիրք, 9 ձեռնարկ, 3 մենագրություն, 8 գյուտ և հայտնագործություն: Ղեկավարել է 9 դոկտորական և 19 թեկնածուական ատենախոսություն: Նրա ջանքերով ստեղծվել են մի շարք գործնական և գիտական ծրագրեր արտասահմանյան գործընկերների հետ : Անդամ է բժշկական համալսարանի գիտական,ինչպես նաև ատենախոսությունների պաշտպանության մասնագիտացված և մի շարք ամսագրերի խորհուրդների, արտերկրյա գիտությունների ակադեմիաների ակադեմիկոս է, ինչպես նաև մանկաբարձ-գինեկոլոգների և նեոնատոլոգների հանրապետական ասոցիացիայի նախագահն է:
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն