ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ. Լյարդի վիրաբուժության և հեպատոլոգիայի բաժանմունք
Բաժանմունքում իրականացվում է լյարդի և լեղուղիների, ենթաստամոքսային գեղձի հիվանդությունների, հեպատիտների (լյարդաբորբ), լյարդի ցիրոզի և դրանց բարդությունների, ախտորոշում և բուժում:
Վիրահատական միջամտությունների ծավալը.
- Լյարդի սեգմենտար և բլթային մասնահատում` լյարդի բարորակ և չարորակ ուռուցքների ժամանակ:
- Լյարդի նվազագույն–ինվազիվ մասնահատում, ուռուցքի մաշկային և վիրահատական ալկոհոլացում, ուռուցքի ռադիոհաճախականությամբ աբլացիա (չարորակ ուռուցքի մետաստազների և կրկնման կանխարգելման վիրահատական սկզբունք)` լյարդի մետաստատիկ ուռուցքների ժամանակ:
- Ներօրգանային և ընդհանուր քիմիոթերապիայի անցկացման համար հատուկ կաթետերների (ձողախողովակ) տեղադրում:
- Լեղուղիների վերականգնողական վիրահատություններ լեղածորանների սպիական և այլ տարաբնույթ նեղացումների, մեխանիկական դեղնուկի ժամանակ:
- Ենթաստամոքսային գեղձի արմատական մասնահատում և պալիատիվ վիրահատություններ ենթաստամոքսային գեղձի ուռուցքների և բշտերի (կիստաների) ժամանակ:
- Դռներակային հիպերտենզիայի տարբեր ձևերի ժամանակ լյարդի անոթների էնդովասկուլյար հետազոտություններ և վիրահատություններ:
- Լյարդի բիոպսիայի կատարում` տարաբնույթ լյարդաբորբերի (հեպատիտների) և լյարդի ցիրոզի ախտորոշման նպատակով:
Իրականացվում է նաև քրոնիկ վիրուսային լյարդաբորբերի (հեպատիտների) և լյարդի ցիրոզի պահպանողական բուժում:
Բաժանմունքի վարիչ` Սերգեյ Հարությունի Հակոբյան
Ս.Հ. Հակոբյանը կատարելագործվել և վերապատրաստվել է ՌԴ և Ֆրանսիայի հեպատոբիլիար վիրաբուժության գծով կլինիկաներում:
Ս.Հ. Հակոբյանը անդամ է`
Հայաստանի վիրաբույժների միության,
Ռուսաստանի և ԱՊՀ երկրների վիրաբույժ-հեպատոլոգների միության,
Հայաստանի տրանսպլանտոլոգների (փոխպատվաստողների) միության,
Ֆրանսիայի հեպատոբիլիար վիրաբույժների և լյարդի փոխպատվաստման միության (АСНВТ),
Լյարդի հետազոտման Եվրոպական ընկերության (EASL),
Լյարդի հետազոտման Ֆրանսիական ընկերության (AFEF),
Հեպատոբիլիար վիրաբույժների միջազգային ընկերության (IHPBA),
Վիրաբույժների միջազգային դպրոցի (քոլեջի) (ICS):
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն