Հիվանդություններ Թուլամտություն. անոթային
Անոթային թուլամտություն հասկացությունը հավաքական բնույթ ունի և ընդգրկում է նախկինում ընդունված «աթերոսկլերոտիկ թուլամտությունը», «բազմաինֆարկտային թուլամտությունը», «սուբկորտիկալ անոթային թուլամտությունը», «կորտիկալ անոթային թուլամտությունը» (F01)։ ՀՄԴ-10-ում նախապատվությունը տրվում է «անոթային թուլամտություն» տերմինին, այն դեպքում, երբ ամերիկյան դասակարգումները գերադասում են խոսել «մուլտիինֆարկտային թուլամտության» մասին։ Երկու դասակարգումներն էլ նշում են, որ այս թուլամտությունները զարգանում եմ կրկնվող ինսուլտների (ուղեղի ինֆարկտների) արդյունքում՝ գլխուղեղի անոթների էմբոլիաների հետևանքով։
Տիպիկ դեպքերում թուլամտությունը ձևավորվում է անցողիկ իշեմիկ դրվագներից հետո, որոնք ընթանում են գիտակցության կարճատև կորստով, տեսողության խանգարումներով կամ պարեզներով։ Թուլամտությունը կարող է նաև ձևավորվել եզակի տարածված ինսուլտից հետո։
Այս թուլամտությունը, ի տարբերություն Ալցհեյմերի հիվանդության, բնորոշվում է ուղեղի նյութի (պարենխիմայի) կակղումով, այլ ոչ թե ծերունական վահանիկներով կամ արգենտոֆիլ հյուսվածքով։
Այս հիվանդությունը ավելի հաճախ հանդիպում է տղամարդկանց շրջանում, եզակի դեպքերում այն կարող է սկսվել մինչև 50 տարեկանը, հիմնականում, սկսվում է կյանքի 7-8-րդ տասնամյակում։ Սկիզբն ավելի սուր է, հիվանդության առաջին դրսևորումներն են հուզականության և անձնային փոփոխությունները՝ թուլահոգություն, տրամադրության անկում, դյուրագրգռություն, ինչպես նաև՝ ապաթիա։ Անոթային հիվանդները կորցնում են ճկունությունը տարբեր կենցաղային, անձնական, մասնագիտական խնդիրներ լուծելիս։ Այս փոփոխությունները պայմանավորված են նախ և առաջ տարածված աթերոսկլերոզով, ոչ թե իշեմիկ դրվագով։
Հիվանդների վիճակն անկայուն է, նրանք հակված են թերագնահատել իրենց հնարավորությունները, չափազանցնել սեփական տկարությունը։ Սրան հաջոդում են հիշողության և ինտելեկտի խանգարումները։ Սակայն, դատողություններն ու քննադատությունը կարող են հարաբերականորեն պահպանվել։ Ի տարբերություն Ալցհեյմերի և այլ դեգեներատիվ թուլամտությունների, անոթային թուլամտությամբ հիվանդների անձնային հատկանիշները, համեմատաբար, ավելի քիչ են ախտահարվում։
Թուլամտությունն ընթանում է անհամաչափ՝ սրացման շրջանները ընդմիջվում են վիճակի մասնակի բարելավումներով։
Հիվանդության ախտորոշումը կատարվում է, երբ թուլամտությունը ձևավորվում է անոթային հիվանդության ֆոնի վրա՝ ինսուլտներից հետո։ Մարմնական հետազոտությունները հիվանդների շրջանում հայտնաբերում են հիպերտոնիա, աթերոսկլերոզ։
Թուլամտությունն ախտորոշելուց հետո հիվանդների կյանքի տևողությունը միջինը կազմում է 4-5 տարի, սակայն հնարավոր են տատանումներ։
Գլխուղեղի օրգանական ախտահարումը արտահայտվում է տարածված և տեղային բնույթի ատրոֆիայով, փորոքների լայնացումով, ինֆարկտի օջախներով և մեծ (խոշոր) անոթների աթերոսկլերոզով։
ՀՄԴ-10-ը առանձնացնում է անոթային թուլամտության մի քանի ենթատիպ, իրենց առանձնահատկությունների հիման վրա։ Սուր սկզբով անոթային թուլամտությունն ինսուլտներից, իշեմիաներից հետո արագ է զարգանում։ Բազմաինֆարկտային թուլամտությունն ունի աստիճանական սկիզբ։ Թուլամտությունը հաջորդում է մանր օջախային մի քանի ինսուլտներին, որոնք աստիճանաբար կուտակվում են ուղեղում։ Ենթակեղևային անոթային թուլամտությունը ձևավորվում է հիպերտոնիայով հիվանդների շրջանում, մեծ կիսագնդերի նյութում իշեմիկ օջախների արդյունքում. գլխուղեղի կեղևը, սովորաբար, պահպանված է։
Հոգեբուժություն
Ս.Հ. Սուքիասյան, Ս.Պ. Մարգարյան
Տեղեկատվություն: med-practic.com
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն