Ավանդական բժշկություն Սինդրիկ - Купена - Polygonatum Adans
Սինդրիկ - Купена - Polygonatum Adans
Հայկական տարանունները - կցմծուկ, սամնտրուկ, սանդրուկ, սնդրիկ, սնդրուկ, Սողոմոնի կնիք, քրմնցուկ
Դեղաբույսի նկարագրությունը: Ծնեբեկազգիների ընտանիքին պատկանող, 15-45 սմ բարձրության, բազմամյա խոտաբույս է, հաստ կոճղարմատով: Ունի հերթադիր, ձվանշտարաձև տերևներ, երկսեռ ծաղիկներ: Պտուղը սև կամ կապտավուն հատապտուղ է: Ծաղկում է մայիս-հունիս, պտղակալում` հունիս-օգոստոս ամիսներին: Մեր հանրապետությունում աճում են` օղակատերև, հարթ, բազմածաղկավոր և կովկասյան սինդրիկները: Այս տեսակները լայնորեն տարածված են խառն անտառներում, ալպյան և ենթալպյան գոտիներում, 1500-2200 մ բարձրության վրա, գլխավորապես Իջևանի, Դիլիջանի, Ստեփանավանի, Կիրովականի, Հրազդանի, Գորիսի, Մեղրու և այլ շրջաններում: Բոլոր տեսակներն էլ ունեն թե´ բուժական, և թե´ սննդային նշանակություն: Սինդրիկը բազմանում է սերմերով և կոճղարմատով` հաճախ տալով լայնատարած բուսուտներ: Ձմեռում է լավ, պտղակալում` ոչ ամեն տարի:
Քիմիական բաղադրությունը: Բույսի գրեթե բոլոր մասերում հայտնաբերված են ալկալոիդներ, սապոնիններ, հովտաշուշանի գլիկոզիդներից` կոնվալյարին, կոնվալյատոքսին, կոնվալյամարին, մինչև 330 մգ% C վիտամին, տանին, բուսական լորձ և օսլա:
Բուժական նշանակությունը: Բուժման նպատակով հիմնականում օգտագործում են բույսի կոճղարմատը, տերևները և դալար ցողունը: Վերջինս հիմնականում ուտելու նպատակով հավաքում են ապրիլ-մայիս ամիսներին, տերևները` ծաղկման ընթացքում, իսկ կոճղարմատն` աշնան ամիսներին: Հումքը պահում են չորացրած կամ կոնսերվացրած վիճակում: Սինդրիկը ժողովրդական բժշկության մեջ կիրառման բավականաչափ հին պատմություն ունի: Հնդկաստանում բույսի կոճղարմատը ճանաչել են որպես մածող, փափկացնող և տոնուսավորող միջոց: Տիբեթում կոճղարմատից պատրասում են դեղամիջոց` ծերունական զառամության և ավշահանգույցների բորբոքումների դեմ: Ռուսական ժողովրդական բժշկության մեջ դեղաբույսի բոլոր մասերն օգտագօրծում են ռևմատիզմի, ճողվածքների, թութքի և գոտկացավերի, իսկ Իտալիայում` պոլիարթրիտների ժամանակ: Ֆրանսիայում տրորված կոճղարմատը դնում են թարախապալարների և պոդագրայով ախտահարված հոդերի վրա, իսկ ներքին ընդունման ձևով տալիս են որպես մածող ու փսխեցնող միջոց: Գերմանիայում կոճղարմատի եփուկը թրջոցների ու լվացուmների ձևով օգտագործվում է սալջարդերի, արյունահոսող քերծվածքների և տարբեր բնույթի հոդային ախտահարումների ժամանակ: Եփուկի թրջոցներն ունեն սալջարդի հետևանքով առաջացած արյունազեղումները ներծծող հատկություն: Սիբիրում կոճղարմատի եփուկը պատրաստում են կաթով և օգտագործում բարձր ջերմության, ռևմատիզմի և կատաղած շների կծելու դեպքերում:
Հայկական ժողովրդական բժշկության մեջ տրորված կոճղարմատն ու տերևները դնում են թարախապալարների և բորբոքական ուռուցքների վրա:
Ամիրդովլաթը նշում է, որ դեղաբույսը («պոլուղունաթին» անվան տակ), մաքրում է մեզը և ստամոքսը: Արմատը` շաղախված շաքարի կամ մեղրի հետ, ուժեղացնում է արգանդի կծկումները: Իսկ Շահրիմանյանը նշում է, որ դեղաբույսը («սանդրուկ» անվան տակ) օգտագործվում է Հայաստանում որպես կերակուր, միաժամանակ այն շատ օգտակար է սատմոքսին և ներքին օրգաններին: Ըստ Ա.Ա. Գրոսգեյմի, կոճղարմատի հյութը դեմքին քսելիս կարմրեցնում և նրբացնում է դեմքի մաշկը, իսկ նրա թուրմն ունի դեմքն արևահարությունից պաշտպանելու հատկություն:
Սակայն բույսի սերմերը, մասամբ նաև մյուս մասերը, թունավոր են: Արածելու ընթացքում պատահմամբ ուտելով` անասունները թունավորվում են, որի հետևանքով առաջ է գալիս սրտի աշխատանքի թուլացում, շնչառության դանդաղում, հաճախամիզություն, փորլուծություն և այլն: Դեղաբույսն օժտված է հակամիկրոբային ակտիվությամբ:
Հաշվի առնելով սինդրիկի ախորժակ գրգռող հատկությունը` Կ.Ս. Մարջանյանի հետ համատեղ, մենք չորացրած ընձյուղների եփուկը` 4,0-200 մլ չափով` որպես փորձնական նախաճաշ` օգտագործել ենք առողջ և ստամոքսային հիվանդություններով (քրոնիկական գաստրիտներ և խոցային հիվանդություն) հիվանդների մոտ. ստացված տվյալները` համեմատության մեջ դնելով պրակտիկայում լայնորեն կիրառվող Էրմանի և Լեպորսկու նախաճաշերից և հիստամինային դրդումից ստացված ցուցանիշների հետ, պարզվել է, որ սինդրիկի եփուկն անհամեմատ ավելի ուժեղ է դրդում ստամոքսահյութի արտազատությունը, նրա կարևոր բաղադրատարրերը (աղաթթուն, պեպսինը, գաստրոմուկոպրոտեինները) և ստամոքսի որոշ այլ ֆունկցիաներ (էվակուատոր, էլիմինացիոն), քան էթիլսպիրտը կամ կաղամբահյութը և այս հատկությամբ մոտենում է հիստամինի ներգործությանը: Սինդրիկի ազդեցության տակ միաժամանակ գրանցել ենք ստամոքսի շարժիչ ֆունկցիան: Պարզվել է, որ ելքային թերսեկրետոր, հիպոկինետիկ պայմաններում, սինդրիկի ներգործության տակ, հյութի քանակի և նրա բաղադրատարրերի նորմալացման ֆոնի վրա հաճախ նկատվել է հիվանդների ստամոքսի շարժիչ ֆունկցիայի նորմալացում: Ըստ որում` խոցային հիվանդության և գերսեկրետոր գաստրիտների պայմաններում սինդրիկի ազդեցության տակ թեև նկատվել է շարժիչ ֆունկցիայի որոշակի արգելակում, սակայն սեկրեցիայի կողմից դեպի լավը ոչ մի փոփոխություն չի արձանագրվել: Մենք եզրահանգել ենք, որ սինդրիկն ունի ստամոքսի սեկրեցիան դրդող առավել ուժեղ ներգործություն, քան կաղամբահյութը կամ էթիլսպիրտը, ուստի այն լայնորեն կարելի է կիրառել փորձնական նախաճաշի ձևով` ստամոքսային հիվանդությունների ախտորոշման բնագավառում, քանի որ այն մատչելի է և բացարձակապես անվնաս օրգանիզմի համար: Միաժամանակ մենք առաջարկել ենք եփուկի ձևով սինդրիկն օգտագործել ստամոքսի թերֆունկցիոն բնույթի ախտահարումների ժամանակ` որպես սեկրեցիան և նրա կարևոր բաղադրատարրերը դրդող միջոց:
Կիրառման եղանակները: Կոճղարմատից ջրաթուրմ պատրաստելու համար 1 թեյի գդալ հումքը 30 րոպե թրմում են 1 բաժակ եռման ջրում, ապա ըմպում օրվա մեջ 3 անգամ: Կոճղարմատից եփուկ պատրաստելու համար 40-50 գ մանրացրած հումքը 30 րոպե եփում են 0,5 լ ջրում, ապա օգտագործում թրջոցների ձևով, կամ` 20 գ հումքը 30 րոպե եփում են 1 բաժակ ջրում, հովացնում, քամում, ապա ըմպում 1-ական ճաշի գդալ` օրը 3 անգամ: Չորացրած, դալար ընձյուղներից մեր եղանակով եփուկ պատրաստելու համար 4 գ հումքը 10 րոպե եռացնում են 200 մլ ջրում, հետո ավելացնում գոլորշիացման հետևանքով պակասած ջրի քանակը և օգտագործում միանվագ` որպես փորձնական նախաճաշ, կամ` թերսեկրետոր բնույթի քրոնիկական գաստրիտների ժամանակ բուժման նպատակով` 1-ական ճաշի գդալ, օրական 3 անգամ, ուտելուց անմիջապես առաջ, 2-3 շաբաթ տևողությամբ:
Այլ օգտակար հատկանիշները: Սինդրիկը բնակչությանը ծանոթ կերաբույս է: Մատղաշ ընձյուղները խաշում են ու օգտագործում քացախով, տապակում կամ պահածոացնում են ձմեռվա համար: Այն ունի հաճելի ախորժակաբեր համ ու հոտ: Կոճղարմատի փոշին` շնորհիվ լորձառատության, առաջարկվում է օգտագործել որպես սոսինձ: Բույսը նեկտարատու է և` շնորհիվ գեղեցիկ տեսքի, ունի նաև դեկորատիվ նշանակություն:
Հոդվածի հեղինակ` Ա. ԹՈՐՈՍՅԱՆ
«Հայաստանի դեղաբույսերը»
Տեղեկատվություն. med-practic.com
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն