ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ: Նյարդավիրաբուժության բաժանմունք
Նեյրովիրաբուժության բաժանմունքը զբաղվում է կենտրոնական և ծայրամասային նյարդային համակարգի, ողնաշարի ոսկրերի և գանգի փափուկ հյուսվածքների ուռուցքային, անոթային, վնասվածքային, դեգեներատիվ և բորբոքային հիվանդությունների, զարգացման արատների բուժման հարցերով: Հիվանդների բուժումն իրականացվում է համաձայն ընդունված եվրոպական և ամերիկյան մեթոդների և չափանիշների:
Բաժանմունքում իրականացվում է հետևյալ հիվանդությունների վիրահատական բուժում.
- գլխուղեղի և ողնուղեղի ուռուցքներ,
- հիպոֆիզի (մակուղեղի) ուռուցքներ (նաև ներքթային ներթափանցում),
- ծայրամասային նյարդերի ուռուցքներ,
- գլխուղեղի և ողնուղեղի վնասվածքային ախտահարումներ,
- ծայրամասային նյարդերի վնասվածքային ախտահարումներ,
- գանգի ոսկրերի և ողնաշարի վնասվածքային ախտահարումներ,
- գլխուղեղի և ողնուղեղի անոթների անևրիզմաներ (զարկերակալայնանքներ), զարկերակաերակային թերձևավորումներ, քներակախոռոչային բերանակցումներ,
- գանգի և գլխուղեղի զարգացման բնածին արատներ,
- հիդրոցեֆալիա,
- գլխուղեղի և ողնուղեղի թարախային և մակաբուծային հիվանդություններ,
- միջողնային սկավառակների (աճառների) դեգեներատիվ ախտահարում,
- էպիլեպսիա,
- գլխուղեղի վիրահատություններ էնդոսկոպիկ եղանակով:
Բաժանմունքի բոլոր աշխատակիցները բազմիցս վերապատրաստվել են Եվրոպայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի առաջատար նյարդավիրաբուժական կլինիկաներում:
Նյարդավիրաբուժության բաժանմունքի վարիչ` բ.գ.թ Քալայջյան Անդրոնիկ Իշխանի
Ա.Ի. Քալայջյանը նյարդավիրաբույժների հայկական միության անդամ է,
ՀՀ վաստակավոր բժիշկ, «Դրաստամատ Կանայան» և «Ֆ. Նանսեն» շքանշանների ասպետ
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն