Հիվանդություններ Թուլամտություն. Պիկի հիվանդություն
Նախածերունական թուլամտության տեսակ է: Հարաճուն թուլամտություն է, որը սկսվում է հիմնականում 50-60 տարեկանում, չնայած, նկարագրված են ավելի վաղ (մինչև 40 տարեկանը) սկսվող դեպքեր։ Կանայք 2 անգամ ավելի հաճախ են հիվանդանում, քան տղամարդիկ։ Այն նկարագրել է Պիկը 1892 թ.։ Ժառանգվում է, հավանաբար, աուտոսոմդոմինանտ ձևով։ Հիվանդության մորֆոլոգիական հիմք է հանդիսանում գլխուղեղի ճակատային և քունքային բլթերի ատրոֆիան։ Տեղի է ունենում նեյրոնների զանգվածային կորուստ, աստրոցիտների պրոլիֆերացիա, ֆիբրոզային գլիոզ։
Ալցհեյմերյան թուլամտությունից տարբերելու համար յուրահատուկ կլինիկական ախտանիշներ չկան, սակայն կան որոշ առանձնահատկություններ, որոնք թույլ են տալիս մտածել Պիկի հիվանդության մասին։ Չնայած անհրաժեշտ մեթոդների գոյությանը (կոմպյուտերային տոմոգրաֆիա, միջուկային մագնիսային ռեզոնանս), որոնք տեսանելի են դարձնում ուղեղային փոփոխությունները կենդանության օրոք, ախտորոշումը վերջնականապես հաստատվում է հետմահու։
Թուլամտությունը սկսվում է դանդաղ, աննկատ. աստիճանաբար փոխվում են բնավորությունն ու վարքը, այնուհետև ի հայտ են գալիս հիշողության և ինտելեկտի խանգարումներ։ Հենց բնավորության և սոցիալական վարքի փոփոխություններն են համարվում առանձնահատուկ և բնորոշ Պիկի հիվանդությանը։ Հիվանդները կորցնում են քննադատական վերաբերմունքը, խաթարվում է բանականությունը, դառնում են ապարգելակված, անզուսպ, արհամարում են սոցիալական նորմերը, պահանջները։ Թուլամտությունն ուղեկցվում է անտարբերությամբ (ապաթիա), Էյֆորիայով, հաճախ են հանդիպում նյարդաբանական խանգարումներ, մասնավորապես, էքստրապիրամիդալ երևույթներ, խոսքի խանգարումները դրսևորվում են ստերեոտիպիաներով։
Հիվանդությունը հարաճուն է, տևում է 2-10 տարի, բերում է համընդհանուր թուլամտության, հոգեկան և ֆիզիկական մարազմի և ավարտվում մահով։ Ավելի վաղ տարիքում սկսված դեպքերն ունեն ավելի չարորակ ընթացք։
Հոգեբուժություն
Ս.Հ. Սուքիասյան, Ս.Պ. Մարգարյան
Տեղեկատվություն: med-practic.com
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն