Երեխա Ինսուլինոմա (մանկական տարիքի)
Երեխաների մոտ հազվադեպ հանդիպող այս հիվանդության պատճառը ենթաստամոքսային գեղձի ß ինսուլինաակտիվ բջիջներից գոյացող մեծ մասամբ բարորակ ուռուցքն է։ Բնորոշ է թերշաքարարյունային նոպաների առաջացումը քաղցած ժամանակ կամ ֆիզիկական աշխատանք կատարելիս, այդ ընթացքում շաքարի մակարդակի անկումը և հիվանդի վիճակի արագ բարելավումը գլյուկոզայի ներարկումից կամ քաղցրի օգտագործումից։ Նման վիճակներում հիվանդներին քննելիս աչքի է ընկնում քրտնարտադրությունը, հաճախասրտությունը, ձեռքերի մատների կամ ընդհանրապես ձեռքերի դողը և դեմքի գունատությունը։ Այդ երևույթներին հաջորդում են հոգեշարժ գրգռվածությունը, որոնք արտահայտվում են մկանակծկանքների ձևով, իսկ ապա՝ նաև արգելակված վիճակն ու գիտակցության կորուստը, որը կարող է զարգանալ նաև առանց վերոհիշյալ նախանշանների։
Երեխաների մոտ նման վիճակը կարող է արտահայտվել լյարդի որոշ հիվանդությունների (գալակտոզեմիա, գլիկոգենոզ), ենթատեսաթմբի ախտահարման, մակերիկամային և հիպոֆրզային անբավարարության դեպքերում, երբ սովորաբար ցածր է արյան շաքարը և բարձր է հիվանդների ինսուլինազգայնությունը։ Մյուսների մոտ կյանքի առաջին տարում պատճառը լինում է օրգանիզմի կողմից ֆրուկտոզայի չտանելը, երբ մեզում հայտնաբերվում է ֆրուկտոզա։ Ճիշտ ախտորոշման նպատակով կատարվում է ֆրուկտոզայով բեռնվածության փորձը, երբ կայուն կերպով ավելանում է ֆրուկտոզան, իսկ գլյուկոզան՝ նվազում։
Օրգանիզմի կողմից լեյցինի չտանելը կամ գերզգայնությունը նրա հանդեպ ժառանգական բնույթ ունի, որի դեպքում թերշաքարարյունությունից բացի լինում են նաև նյարդային համակարգի ախտահարումներ։ Ախտորոշիչ կարևոր փորձ է երեխային խմելու կամ ներերակային ձևով լեյցին տալը։ Եթե փորձից հետո առողջ երեխաների շաքարը չի իջնում, ապա հիվանդների մոտ նորմայի համեմատությամբ այն պակասում է 20-30%-ի չափով։
Պետք է մտածել այն մասին, որ երեխաների թերշաքարարյունությունը կարող է լինել գլիկոգենոլիզի համար անհրաժեշտ ֆերմենտների բնածին բացակայության կամ ենթաստամոքսային գեղձի aբջիջների, հետևապես և գլյուկագոնի պակասեցման կամ ենթաստամոքսային գեղձի հորմոնաակտիվ ուռուցքի հետևանք։
Ախտորոշման նպատակով կատարում են քաղցածության փորձը, ուտելուց հետո երեխային քաղցած են թողնում մինչև 72 ժամ, յուրաքանչյուր 3 ժամը մեկ որոշելով արյան շաքարը։ Միաժամանակ կարելի է որոշել նաև իմունառեակտիվ ինսուլինը քաղցած ժամանակ և նոպայի ընթացքում։ Եթե փորձի ընթացքում արյան շաքարի պարունակությունն ընկնում է 2,2 մմոլ/լ-ի, ապա հիմք կա մտածելու հիպերինսուլինիզմի մասին։ Կասկածելի դեպքերում կատարվում է ենթաստամոքսային գեղձի սփռագրություն (սկանոգրաֆիա) կամ սոնո- գրաֆիա։ Երեխաների թերշաքարարյունային վիճակները հաճախ ֆունկցիոնալ բնույթ ունեն; Բուժման նպատակով խորհուրդ է տրվում երեխային կերակրել հաճախ և այն էլ ածխաջրերով հարուստ սննդամթերքով։ Ինսուլոմայի բուժումը վիրահատական է։
Կլինիկական մանկաբուժություն
Վ.Ա. Աստվածատրյան
Տեղեկատվություն. med-practic.com
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն