Երեխա Խպիպ էնդեմիկ (մանկական տարիքի)
Հանդիպում է որոշակի աշխարհագրական շրջաններում և արտահայտվում վահանագեղձի մեծացումով։ Ախտածագման գլխավոր գործոնը բնության մեջ և սննդամթերքում, հետևաբար և օրգանիզմում յոդի պակասն է, որի պատճառով խանգարվում է վահանագեղձային հորմոնների սինթեզը, որը և բերում է գեղձի մեծացման և գերաճի։ Խպիպի զարգացման սկզբնական շրջանում վահանագեղձի հիպերպլազիան լինում է կոմպենսատոր, առանց ֆունկցիայի խանգարման։ Սակայն յոդի երկարատև անբավարարության պայմաններում զարգանում է գեղձի հիպոթիրեոիդային վիճակ։ Վահանագեղձի գերաճը կարող էլինել տարածուն, հանգուցավոր և խառը։
Կլինիկան։ Տարբերում են վահանագեղձի մեծացման հինգ աստիճան։ Խպիպ են անվանում, երբ հաստացած պարանոցի վրա պարզ երևում է մեծացած վահանագեղձը։
Նախնական շրջանում հիվանդները սովորաբար գանգատներ չունեն։ Սակայն գեղձի մեծացումից հետո հիվանդները գանգատվում են պարանոցի շրջանում ճնշման զգացումից և կլման դժվարացումից։ Եթե խպիպը ճնշում է շնչափողը, որկորը կամ նյարդաանոթային խուրձը, երևան են գալիս սրտխփոց, հազ, շնչարգելության նոպաներ, կլման խանգարում և ձայնի խռպոտում։ Հատկապես խպիպի ետկրծոսկրային տեղակայման դեպքում կարող է զարգանալ «խպիպային սիրտ» և աջ սրտի մեծացման պատկեր։ Սովորաբար էնդեմիկ խպիպի դեպքում վահանագեղձի ֆունկցիան նորմալ է։ Ոչ հազվադեպ նկատվում է նրա ֆունկցիայի անկում, որը կլինիկորեն նման է հիպոթիրեոզին։ Եթե խպիպը զարգանում է ներարգանդային կյանքում կամ կյանքի առաջին տարիներին, ապա երեխաների մոտ զարգանում է կրետինիզմ, որը բնորոշվում է իմբեցիլությամբ և հոգեկան ոլորտի թերզարգացմամբ։
Էնդեմիկ խպիպի ախտորոշումն առանձին դժվարություն չի ներկայացնում։ Անհրաժեշտ է տարբերակել հիպոթիրեոզից, տարածուն թունավոր խպիպից, թիրեոիդիտներից, պատանեկան խպիպից և վահանագեղձի քաղցկեղից։
Տեղաճարակային խպիպի ախտորոշմանն օգնում են հիվանդի գանգատները և արյան մեջ թիրեոիդային հորմոնների նորմալ մակարդակը։
Կանխարգելումը։ Էնդեմիկ խպիպի շրջաններում կատարում են կերակրի աղի յոդացում (1 տ կերակրի աղին խառնելով 25 գրամ կալիումի յոդիդ)։ Երեխաներին, հղիներին և կերակրող մայրերին լրացուցիչ նշանակում են անտիստրումին (շաբաթը մեկ անգամ), մինչև 3 տարեկանը տալիս են 1/4 հաբ, իսկ 3-7 և ավելի բարձր տարիքի երեխաներին՝ 1 դեղահաբ։
Բուժումը։ Բուժման ընթացքում հարկավոր է ուշադրություն դարձնել հիվանդի սնուցման վրա, որպեսզի այն պարունակի բավարար քանակությամբ սպիտակուցներ և վիտամիններ։ Ապարդյուն դեղորայքային բուժման դեպքում դիմում են վիրաբուժական միջամտության։
Կլինիկական մանկաբուժություն
Վ.Ա. Աստվածատրյան
Տեղեկատվություն. med-practic.com
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն