|
ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱՄԱՅՐ
ծննդատուն
|
|
|
|
Հասցե |
Հայաստան, ք. Երևան, Զորավար Անդրանիկի թաղամաս, Բ-4 ենթաթաղամաս |
Ընդունարան |
+374 10 46 41 15 |
Կանանց կոնսուլտացիա |
+374 10 74-24-61 |
Մանկաբարձության բաժանմունք |
+374 10 74-24-70 |
Գինեկոլոգիական բաժանմունք |
+374 10 74-33-80 |
|
|
|
|
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ ծննդատունը գործում է 1992թ. նոյեմբերի 15-ից, կառուցվել է «Բարի կամքի լրագրողներն ապագա Հայաստանին» միջազգային բարեգործական հիմնադրամի միջոցներով` ստեղծված Սպիտակի երկրաշարժի տարիներին: Ծննդատանը գործում են հետևյալ բաժանմունքները. կանանց կոնսուլտացիա, ծննդաբերական, նորածինների, հղիության պաթոլոգիայի, կոնսերվատիվ և օպերատիվ վիրահատական գինեկոլոգիայի:
|
|
ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱՄԱՅՐ ԾՆՆԴԱՏՈՒՆ
|
|
Ծննդատունը հագեցված է ժամանակակից սարքավորումներով: Կլինիկայում ցույց է տրվում բարձրորակ բժշկական օգնություն՝ հղիության օգնություն, ծննդօգնություն, կանացի անպտղության բուժում, կանացի սեռական օրգանների բորբոքային հիվանդությունների բուժում, սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների բուժում, հորմոնալ խախտումների կարգավորում վերարտադրման և դաշտանադադարի տարիքում, հղիության արհեստական դադարեցում, մանկաբարձական և գինոկոլոգիական բոլոր վիրահատությունները, բուժման էնդոսկոպիկ մեթոդներ, լապարոսկոպիա և հիստերոսկոպիա: Վերջին տարիներին Երևանի քաղաքապետի օգնությամբ ծննդատանը կազմակերպվել են բարեգործական ակցիաներ՝ նվիրված կանանց գարնանային տոներին, որոնք թույլ տվեցին սոցիալապես անապահով բազմաթիվ կանանց ստանալ վերոհիշյալ բուժօգնությունները, վիրաբուժական բարձրորակ օգնություն: |
|
ԲԱԺԱՆՄՈՒՆՔՆԵՐԸ |
|
Նորածնային բաժանմունք |
|
|
Նորածնային բաժանմունքում գործում են նաև վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի ծառայություններ: |
Կանանց կոնսուլտացիա
|
|
Կանացի կոնսուլտացիան ապահովում է մոր և մանկան առողջության պահպանումը հղիության ողջ ընթացքում՝ սկսած առաջին շաբաթներից մինչև ծննդաբերություն: |
Մանկաբարձական բաժանմունք
|
|
Մանկաբարձական բաժանմունքում իրականացվում է անհրաժեշտ կլինիկա-լաբորատոր հետազոտության և բուժման կոմպլեքս նորմալ հղիության ընթացքի շեղման դեպքում, ծննդաբերությանուն, օպերատիվ ծննդաբերություն ցավազրկման ժամանակակից մեթոդների կիրառմամբ: Բաժանմունքում գործում են անհատական ծննդաբերական սրահներ և հետծննդաբերական սենյակներ, որոնք ապահովում են մոր և մանկան համատեղ կենալը նորածնի կյանքի առաջին իսկ րոպեներից: |
ԾՆՆԴԱՏՈՒՆ
ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱՄԱՅՐ
|
|
|
Կազմակերպության ստորաբաժանումները