ՎՆԱՍՎԱԾՔԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕՐԹՈՊԵԴԻԱՅԻ |
ԳԵԴԵՈՆ ՌԻԽՏԵՐ |
|
ԿԱՅՔԻ ՀՈՎԱՆԱՎՈՐ |
|
||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Վնասվածքաբանության, օրթոպեդիայի և վերականգնողական կենտրոնը հիմնադրվել է 1946-ին պրոֆեսոր Քրիստափոր Պետրոսյանի կողմից` որպես օրթոպեդիկ հաստատություն:
Հաստատության գլխավոր նպատակը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին անդամալույծ դարձած մարդկանց բժշկական օգնություն ցուցաբերելն էր: Հետագայում` 1959-ին, Հայաստանի Վնասվածքաբանության և օրթոպեդիայի կենտրոնը վերանվանվեց Երևանի Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտահետազոտական ինստիտուտ (ՎՕԳՀԻ):
1988-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի ժամանակ Երևանի ՎՕԳՀԻ բժշկական անձնակազմը ցուցաբերել է մասնագիտական հմտություն և իր պարտականությունները կատարել բարձր մակարդակով: Ավելի քան 1500 տուժածներ բուժվել են Երևանի ՎՕԳՀԻ-ում:
Փորձառու բժիշկների, նորագույն սարքավորումների շնորհիվ 1989-ին Պաշտպանության նախարարի թիվ 447 հրամանով Երևանի ՎՕԳՀԻ -ը դարձավ տեղային պատերազմներից տուժածներին բժշկական օգնություն ցուցաբերող կետրոն:
Մեր հաստատության բժիշկներից շատերն իրենց արժեքավոր ներդրումների համար պարգևատրվել են կառավարության կողմից:
Այս տարիների ընթացքում մշակվել են հրազենային վերքերի բուժման նոր կոնցեպցիաներ, շրջանառվող նամակներ` մարտական գործողությունների և սահմանամերձ գոտիներում բժշկական օգնություն ցույց տալու համար, անցկացվել են գիտա-գործնական սեմինարներ` մարտի դաշտում վիրաբուժության և, մասնավորապես, վնասվածքաբանական օգնության կազմակերպման տակտիկայի և տեղային մարտերի պայմաններում տուժածներին բուժելու համար:
Հետագայում, վնասվածքաբան-բժիշկների անմիջական ղեկավարությամբ, ՀՀ Պաշտպանության նախարարության Կենտրոնական զինվորական հոսպիտալում բացվեց վնասվածքաբանության բաժանմունք և կազմակերպվեց ՀՀ Բանակի վնասվածքաբանության ծառայություն, որոնք սերտորեն համագործակցում են ՀՀ Կենտրոնական զինվորական հոսպիտալի հետ ո′չ միայն գործնական, այլ նաև գիտական աշխատանքներում:
Երևանի ՎՕԳՀԻ 1995-ին վերանվանվեց ՀՀ ԱՆ Վնասվածքաբանության, օրթոպեդիայի և վերականգնողական կենտրոն և ՀՀ վնասվածքաբանության ու օրթոպեդիայի գիտահետազոտական, գիտամեթոդական, ուսումնական և պրակտիկայի կենտրոն է, իսկ 2003-ին, ՀՀ Կառավարության որոշմամբ, միացվեց Այրվածքների և Ճառագայթաբանության գիտահետազոտական կենտրոնին:
Արդի փուլում ՎՕԳԿ գիտական ու կլինիկական հնարավորությունները ներառում են հենաշարժական համակարգի վնասվածքների, հիվանդությունների և զարգացման արատների ժամանակակից բուժման բոլոր եղանակները:
Կենտրոնը լայն կապերի մեջ է օտարերկրյա մասնագետների և տարբեր բուժկենտրոնների հետ (Ռուսաստանի Դաշնություն, Ուկրաինա, Վրաստան, Ֆրանսիա, Գերմանիա, Ավստրիա և այլն): Կազմակերպվում են երկկողմանի գիտական գործուղումներ, սեմինարներ, փորձի փոխանակում և այլն: Գիտական աշխատանքները հրատարակվում են ինչպես հայրենական, այնպես էլ միջազգային պարբերականներում` հոդվածներ, մեթոդական և ուումնական ձեռնարկներ, ժողովածուներ և այլն: Վերջին երկու տարվա ընթացքում հրապարակվել է շուրջ 52 գիտական աշխատանք: Կենտրոնի աշխատակիցները հեղինակ են բազմաթիվ նորարարական առաջարկությունների և հեղինակային արտոնագրերի:
Կենտրոնը խոշոր ուսումնական բազա է ՀՀ ԱԱԻ և ԵրՊԲՀ համար: Ուսանողները, կլինիկական օրդինատորները, ասպիրանտները և կուրսանտները ակտիվորեն մասնակցում են հիվանդների հետազոտման և բուժման գործընթացին: Կենտրոնի բազայի վրա կատարելագործվում են բժիշկներ` վնասվածքաբաններ Երևան քաղաքից և ՀՀ մարզերից: Կենտրոնը կոորդինացնում է հանրապետությունում ողջ վնասվածքաբանական օգնությունը: Մշակվում են մեթոդական հանձնարարականներ, տարբեր արձանագրություններ և այլն, անցկացվում են արտագնա սեմինարներ, որոնց շրջանականերում լուսաբանվում են վնասվածքաբանության և օրթոպեդիայի արդիական խնդիրները:
|