Ֆարմացևտ պրակտիկ 3-4.2009 (15)
Իսահակ Գրիգորի Իսահակյան (1904-1985). վնասվածքաբան-օրթոպեդ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Իր ժամանակների վառ անհատականություն Իսահակ Գրիգորի Իսահակյանի ավանդը մեծ էր բժշկության բնագավառում։ Նա մեծ աշխատանք է տարել հանրապետությունում վնասվածքաբանության և ոսկրաբուժության զարգացման գործում, պատրաստել տասնյակ մասնագետներ։
10 տարի ղեկավարել է Հայաստանի վնասվածքաբանների և օրթոպեդների գիտական ընկերությունը, 15 տարի անընդմեջ եղել է Վիրաբույժների ընկերության վարչության, Վնասվածքաբանների և օրթոպեդների համամիութենական գիտական ընկերության վարչության, ինչպես նաև «Օրթոպեդիա, վնասվածքաբանություն և պրոթեզավորում» ամսագրի խմբագրական խորհրդի անդամ։ Գիտնականը հեղինակ է 3 մենագրությունների, 78 գիտական աշխատությունների («Մանկական վնասվածքները և դրանց նախականխումը», «Տրավմատոլոգիայի և օրթոպեդիայի համառոտ ձեռնարկ» և այլն)։ Նա երկու տասնյակ ատենախոսական թեզերի գիտական ղեկավար է եղել, մասնակցել է օրթոպեդիայի վերաբերյալ միջազգային կոնգրեսների (ԱՄՆ, Հունգարիա), արժանացել «Կարմիր աստղ», «Պատվո նշան» շքանշանների և մի շարք մեդալների, այդ թվում նաև` Ն.Ի.Պիրոգովի անվան մեդալի։
Ի.Գ. Իսահակյանը ծնվել է 1904 թ. սեպտեմբերի 21-ին Հայաստանի գեղատեսիլ լեռնաշխարհում` Զանգեզուրում։ Դեռ պատանի հասակում հոր հետ տեղափոխվում է Բաքու, որտեղ ստանում է սկզբնական կրթություն ու 1923 թ. ընդունվում տեղի համալսարանի բժշկական ֆակուլտետը, ապա կրթությունը շարունակում Մոսկվայի համալսարանում, որի բժշկական ֆակուլտետն ավարտում է 1928 թ. և առաջարկ ստանում մնալ պրոֆեսոր Ա.Վ.Մարտինովի կլինիկայում։ Սակայն հայրենիքի նկատմամբ ունեցած սերը նրան ստիպում է վերադառնալ Հայաստան։ Զանգեզուրում 3 տարի աշխատում է որպես գյուղական բժշկական տեղամասի վարիչ։
1931թ. տեղափոխվում է Երևան և նշանակվում Բժշկական ինստիտուտի օպերատիվ վիրաբուժության ու տեղագրական անատոմիայի ամբիոնի ասիստենտ, որը ղեկավարում էր Ք.Ա.Պետրոսյանը։
1938 թ. զորակոչվում է բանակ ու ծառայում բժշկական ծառայության տարբեր ստորաբաժանումներում։
Հայրենական պատերազմի տարիներին աշխատում է որպես էվակոհոսպիտ ալի վիրաբուժական ծառայության պետ։ Պատերազմից հետո Ի.Իսահակյանը, հաշմանդամների բուժման նպատակով, պրոֆեսոր Ք.Պետրոսյանի ղեկավարությամբ, հիմնադրում է հանրապետության վնասվածքաբանության և ոսկրաբուժության գիտահետազոտական ինստիտուտը, որտեղ սկզբնական շրջանում աշխատում է որպես բաժնի վարիչ, իսկ հետո, մինչև 1970 թ.-ը, ինստիտուտի տնօրեն։ Հենց այստեղ էլ դրսևորվում է նրա տաղանդը` որպես հետազոտողի, վիրաբույժի, գիտնականի և կազմակերպչի։ Այդ նույն ժամանակաշրջանում նա միաժամանակ հանրապետության Առողջապահության նախարարության գլխավոր օրթոպեդ-վնասվածքաբանն էր։ Նրա ջանքերի շնորհիվ Երևանում հիմնադրվեցին վնասվածքաբանական կետեր, իսկ շրջաններում` ստացիոնար բաժանմունքներ։
Ի մի բերելով պատերազմի տարիների իր հարուստ փորձի տվյալները, Իսահակյանը 1946 թ. պաշտպանեց «Ձեռքի և մատների հրազենային վնասվածքների բուժումը» թեմայով թեկնածուական ատենախոսությունը։
Հետագայում, շարունակելով իր գիտահետազոտական աշխատանքները, նա ուշադրությունը կենտրոնացնում է սրունքի ծայրատման հարցերի վրա, մշակում սրունքի ծայրատման և կրկնակի ծայրատման յուրատեսակ ու ուշագրավ եղանակ, որի շնորհիվ կանխվում է մաշկային սպիի սերտաճումն ստորադիր հյուսվածքների հետ, դրանով ապահովվում ծայրատի սպիի շարժունակությունը` միաժամանակ ստեղծելով ֆունկցիայի ու հենման տեսակետից պիտանի ծայրատ։ Գիտնականն առաջարկել է նյարդի մշակման նոր եղանակ։ Ամփոփելով իր կատարած աշխատանքները, 1952 թ. պաշտպանում է «Սրունքի ֆունկցիոնալ-պլաստիկ ծայրատում և կրկնածայրատում» թեմայով դոկտորական ատենախոսությունը։
Ի.Իսահակյանը Երևանի բժշկական ինստիտուտի վնասվածքաբանության, ոսկրաբուժության և ռազմադաշտային վիրաբուժության ամբիոնի պրոֆեսոր էր։ Նա հաճախ պարապմունքներն անցկացնում էր իր կաբինետում։ Այդ տարեց, ալեհեր մարդը շարունակում էր մնալ հոգով երիտասարդ ու եռանդուն։ Նա կարճ ժամանակահատվածում ձգտում էր ապագա բժիշկներին փոխանցել իր երկար տարիների ընթացքում կուտակած պրոֆեսիոնալ գիտելիքների վիթխարի պաշարը։
Իսահակյանը չափազանց աշխույժ և կատակասեր մարդ էր։ Շատ էր սիրում կյանքը, մարդկանց, մարդիկ էլ` նրան։ Աջակցում էր բոլորին, ով ուներ իր օգնության կարիքը։ Մի անգամ նրան զանգեց ինչ-որ մեկը և ներկայացավ իր կոչումներով, նա լսեց, վերջում
հարցրեց. «Դուք ավարտեցիք թվել ձեր կոչումները` ցտեսություն» և անջատեց հեռախոսը։ Նորից զանգեցին, պատասխանեց.»Ինձ բոլորովին հետաքրքիր չեն ձեր կոչումները, ասացեք ինչ է ձեզ պետք»։
Ականավոր գիտնականն անսահման սիրում էր իր ծննդավայրը` Շենաթաղը։ Մտերիմներին գրված նամակներն ստորագրում էր «Իսահակ Զանգ» (Զանգեզուր)։ Ի նշան երախտագիտության, հայրենակիցները հպարտ լեռների գրկում` Զանգեզուրում նրան հողամաս են տրամադրում, որտեղ և նա կառուցում է իր առանձնատունը։
Իսահակ Իսահակյանն իր մահկանացուն կնքեց 1985 թ. մարտի 11-ին Երևանում։ Եվ նրանք, ովքեր պատիվ են ունեցել շփվելու մեծ բժշկի հետ, զգացել են նրա բարությունը, հոգատարությունը։ Բժշկության բնագավառում թողած նրա ահռելի ժառանգությունը մեծ դեր է ունեցել իր ժամանակին և դեռ կծառայի ապագայում` երկար տասնամյակներ։
Կարդացեք նաև
Բնության մեջ գոյություն ունեցող բոլոր գույները բաժանվում են երկու խմբի` աքրոմատիկ (սպիտակ, սև, մոխրագույն) և քրոմատիկ (դրանք մենք տեսնում ենք սպեկտրում )...
Տիբեթի կլիման այնքան չոր է, որ կարագն ու հում միսը այնտեղ կարելի է պահել համարյա մեկ տարի։ Սակայն տեղի կլիմայի արտասովոր հատկանիշը դա չէ...
Պատմությունը: Բացահայտվել են այդ հիվանդությունների բազմաթիվ պատճառային և ռիսկի գործոններ, սակայն մինչև օրս հայտնի չեն ախտաբանական այն օղակները, որոնք իրենց դրսևորումներն են ստանում...
Դեռևս 1943թ. Հայաստանի բժշկապատմագիտության հիմնադիր, ակադեմիկոս Լևոն Հովհաննիսյանը ՀԽՍՀ գիտությունների ակադեմիայում հիմնադրել էր Բժշկության պատմության թանգարան, որտեղ ցուցադրվում էին...
Մարդ, ահա' թե ինչն է ինձ հետաքրքրում:
Մարդկային դեմքը բնության բարձրագույն ստեղծագործությունն է,
և այն ինձ համար անսպառ աղբյուր է:
Ամադեո Մոդիլյանի...
Բժշկությունը կոչված է մարդկանց բուժելու և հիվանդներին հույս պարգևելու։ Բժշկության պատմության մեջ մարդկանց փրկելու և տառապյալներին օգնելու մասին շատ հիշատակումներ կան...
Աշխատավայրում գործընկերների բարձր աշխատավարձի մասին տեղեկանալը միշտ էլ շարժառիթ է դառնում սեփական աշխատավարձի չափի վերաբերյալ պահանջ ներկայացնելու վերադասին...
Ստորագրեք որևէ թղթի վրա։ Դրա չափը կարտահայտի ձեր հոգեկան վիճակը։ Այսպիսի եզրակացության են հանգել ամերիկյան համալսաններից մեկի հոգեբանության բաժանմունքի մասնագետները...
Առաջին անգամ ատամի մածուկ օգտագործել են հին եգիպտացիները։ 5000 տարի առաջ անհայտ գրագիրը պապիրուսի վրա գրել է դրա բաղադրատոմսը։ «Հարկավոր է վերցնել ագաթե սանդ և դրա մեջ լցնել...
Տնային դեղատուփում յոդի 5% սպիրտային լուծույթով սրվակի առկայությունը դժվար թե որևէ մեկին զարմացնի։ Այդուհանդերձ, երկրաբանական գիտության տեսակետից նման սրվակ ունեցողը մեծ հարստության...
Գիտե՞ք, որ կալցիումն անհրաժեշտ է ոչ միայն օստեոպորոզի կանխարգելման համար, այլ նաև օգնում է իջեցնելու զարկերակային գերճնշումը, կանխում սրտանոթային հիվանդությունների, ինչպես նաև ուղիղ...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն