Ֆարմացևտ պրակտիկ 2.2007 (2)
Դեղերի գրանցումը որպես դեղաշրջանառության կարգավորման հիմք
Դեղն այն առանձնահատուկ արտադրանքն է, որն, ի տարբերություն սոցիալական նշանակության այլ ապրանքի, բոլոր երկրներում ենթարկվում է պարտադիր փորձաքննության ևգրանցման, քանի որ.
-
ցանկացած դեղ բուժիչ հատկությունների հետ մեկտեղ ցուցաբերում է բազմաբնույթ կողմնակի ազդեցություններ, որոնք պահանջում են մշտական հսկողություն,
-
անորակ, ոչ անվտանգ և անարդյունավետ դեղի կիրառումը կարող է մարդկության զանգվածային ողբերերգության պատճառ դառնալ, ինչպիսիք բազմիցս արձանագրվել են աշխարհի շատ երկրներում։ Միայն եվրոպական երկրներում թերի փորձարկված ''թալիդոմիդ'' դեղի կիրառման հետևանքով ծնվել են 15 000 արատավոր երեխաներ, որոնցից 5000-ն են ապրում աշխարհի տաnբեր անկելանոցներում (ԱՄՆ-ը զերծ մնաց դրանից՝ մերժելով դեղի գրանցումը),
-
դեղը պետք է ուղեկցվի հավաստի, ամբողջական և ապացույցների վրա հիմնված տեղեկատվությամբ,
-
դեղը, լինելով մեծ եկամուտների աղբյուր, միաժամանակ գայթակղիչ է անօրինական շրջանառության և կեղծման ճանապարհով շահույթներ ձեռք բերելու համար,
-
դեղը կարող է կիրառվել որպես կենսահաբեկչության (դեղահաբեկչության) միջոց։
Դեղի նշված առանձնահատկությունները պետություններին հարկադրել են ստեղծել դեղերի շրջանառության կարգավորման և դեղերի անվտանգության վերահսկման ազգային ծառայություններ, որոնց դերն ավելի է կարևորվում ժամանակակից գիտության, և մասնավորապես՝ դեղագենետիկայի զարգացման, դեղերի ոչ արդյունավետ և չարամիտ կիրառման հնարավորության պայմաններում։
Դեղերի գրանցումը դեղագործական ոլորտի պետական կարգավորման համակարգի կենտրոնական օղակն է։ Գրանցման նպատակով, ըստ հաստատված ցանկի, արտադրողի ներկայացրած փաստաթղթերը և դեղերի նմուշները ենթարկվում են փորձաքննության։ Գնահատվում են նախակլինիկական, կլինիկական, թունաբանական հետազոտությունների արդյունքները, տեխնոլոգիական գործընթացները և չափորոշիչ-վերլուծական փաստաթղթերը։ Միաժամանակ դեղի նմուշներն ուղարկվում են լաբորատոր փորձաքննության։ Անհրաժեշտության դեպքում իրականացվում է նաև արտադրության տեսչական ստուգում։ Դեղերի գրանցման հայտը մերժվում է, եթե չի հիմնավորվում դեղի անվտանգությունը, արդյունավետությունը և որակը։ Գրանցման փորձաքննության դրական եզրակացության հիման վրա տրվում է գրանցման հավաստագիր` 5 տարի ժամկետով։ Գրանցված դեղերի ակտիվ բաղադրատարրերի, արտադրության տեխնոլոգիայի, ցուցումների, դեղաձևերի, դեղաչափերի փոփոխությունների դեպքում պահանջվում է նոր գրանցում։
Բոլոր երկրներում դեղերի փորձաքննությունը, արժևորումը, պետական գրանցումը և հսկողությունը պարտադիր է, քանի որ`
-
յուրաքանչյուր երկրի կարգավորող մարմինը պատասխանատու է միայն իր երկրում կիրառվող դեղերի որակի և անվտանգության համար՝ չվերահսկելով արտահանվող արտադրանքի որակը,
-
որոշ դեպքերում դեղերն արտադրվում են միայն այլ երկրներում իրացնելու նպատակով՝ չգրանցելով արտադրողի երկրում,
-
դեղարտադրողները կիրառում են կրկնակի կամ եռակի ստանդարտներ արտադրող, զարգացած և զարգացող երկրների համար,
-
ոչնչացման ծախսերից խուսափելու համար դեղարտադրողները թույլ վերահսկողության սպասելիքներով փորձում են այլ երկրներում իրացնել իրենց երկրում կուտակված, իրացման դժվարություններ ունեցող, մեծ թվով կողմնակի ազդեցություններ դրսևորած և արդիականությունը կորցրած դեղերը,
-
դեղի համատարած կիրառման արդյունքում կարող են ի հայտ գալ մինչ այդ չհայտնաբերված կողմնակի ազդեցություններ (քաղցկեղածին, արատածին և այլ), որոնք մշտապես պետք է հետազոտվեն,
-
դեղերը, կախված գենոտիպից, կարող են դրսևորել տարբեր ազդեցություններ. օրինակ՝ սրտանոթային համակարգի որոշ դեղերի նկատմամբ ասիական ժողովրդի զգայնությունը չափազանց բարձր է,
-
դեղերը կարող են նաև օգտագործվել որպես ահաբեկչության միջոց (ԱՄՆ-ում 150 երեխաներ թունավորվեցին ցավազրկող, ջերմիջեցնող «թայլենոլ» դեղից՝ ցիանական կալիումով միտումնավոր մշակելու արդյունքում)
Այսպիսով. դեղերի գրանցումը ցանկացած երկրում անորակ, անարդյունավետ, վտանգավոր և կեղծված դեղերի շրջանառությունը կանխելուն ուղղված առաջին և հիմնավոր պատնեշն է, որակի ապահովման համակարգի հիմքը։ Համակարգի մնացած տարրերը՝ արտադրության և ներկրման հավաստագրումը, տեսչական մասնագիտական հսկողությունը, կողմնակի ազդեցությունների դիտարկումը և այլն, սերտորեն կապված են դեղերի գրանցման հետ։ Դեղի պետական գրանցման և արտադրողի հետ մշտական կապի արդյունքում ստեղծվում է տվյալների բանկ, որն օգտագործվում է դեղերի մասին օբյեկտիվ ու հավաստի տեղեկատվության ապահովման, գովազդի հսկողության, ինչպես նաև դեղի հետշուկայական հետազոտությունների համար։ Ներկրվող և շրջանառվող կասկածելի որակի դեղերի նմուշները համեմատվում են պետական գրանցման ժամանակ որպես էտալոն հաստատված նմուշների հետ, որը հնարավորություն է տալիս երկրի շուկան զերծ պահել անորակ և կեղծված դեղերի ներթափանցումից և շրջանառությունից։
Կարդացեք նաև
Երդվում եմ Ապոլլոն բժշկի, Ասկլեպիի, Հիգիեայի և Պանակեայի անուններով, բոլոր աստվածներով ու աստվածուհիներով, նրանց վկա վերցնելով, իմ ուժերին ու ըմբռնումերին համապատասխան ազնվորեն կատարել...
Մեր ժողովրդի համար խորհրդանշական ամսթվերից մեկը` սեպտեմբերի 21-ը, Հայկական բժշկական ասոցիացիայի (ՀԲԱ) համար դարձավ կրկնակի տոնական, քանզի 2006 թ. հենց սեպտեմբերի 21-ին հրավիրված...
Հայաստանի սրտաբանների ասոցիացիան (ՀՍԱ) հիմնադրվել է 1996 թ. և հանդիսանում է 1965 թ. գործող Հայաստանի սրտաբանների ընկերության իրավահաջորդը...
2007 թ. հունվարի 19-ին հանդիսավոր կերպով նշվեց Հայաստանի սրտաբանների ասոցիացիայի նախագահ, ՀՀ Սրտաբանության ԳՀԻ տնօրեն, ՀՀ գլխավոր սրտաբան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Կառլեն Գրիգորի Ադամյանի...
Հայաստանում գործող բժշկական հաստատությունների ու անվանի բժիշկների մասին առաջին հիշատակումները հանդիպում են դեռևս V դարի, ինչպես հայկական, այնպես էլ օտար աղբյուրներում...
Վերջին 15 տարիների ընթացքում Երևան քաղաքի բնակիչները շատերիս համար անհասկանալի պատճառներով վարժվեցին այսպես կոչված «փողոցային առևտրի» առկայությանը քաղաքի գրեթե բոլոր հատվածներում...
Երեխայի համար բժի՛շկ հրավիրեք, եթե դուք չեք կարողանում պարզել որոշ ախտանիշների պատճառը, հիվանդությունը չի ստանում այն ընթացքը, որը դուք ակնկալում եք, կամ կորցնում եք իրավիճակի...
Մեր օրերի մարդու համար այս «անմարդկային» մտավոր և հուզական լարվածության պայմաններում վիտամինները կենսականորեն անհրաժեշտ են։ Ի՞նչ են իրենցից ներկայացնում B խմբի վիտամինները...
Որքան էլ տարօրինակ թվա, ցուրտն ու քամին ավելի շատ են չորացնում մաշկը, քան ամենակիզիչ արևը։ Ահա թե ինչու ձմռանն առավել ուշադիր պետք է լինել մաշկի հանդեպ, քան ամռանը...
Մեզանից յուրաքանչյուրը կյանքում գոնե մեկ անգամ ինքն իրեն հարց է տալիս, թե ինչ է ուտում և որքան։ Դեղագործներն ու դեղաբաններն ամենաշատն են տեղեկացված ինքնազգացողության վրա առողջ սննդի...
Ընկնելով մասնագիտական վերելքի, նյութական բարեկեցության ետևից` կանայք հետաձգում են իրենց կյանքի ամենակարևոր իրադարձությունը` երեխայի ծնունդը։ Իբր, դեռ կհասցնեն...
Անհիշելի ժամանակներից մարդիկ գիտեին սխտորի մասին ու գնահատում էին։ Այս բուժիչ հատկություններով բույսը ամենուր աճեցրել և օգտագործել են կենցաղային տարբեր նպատակներով...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն