Ֆարմացևտ պրակտիկ 3.2007 (3)
Զրույցներ
Երիտասարդ արվեստագետ Սուրեն Համբարձումյանը մեզ է տրամադրել իր ստեղծագործական զինանոցից գործեր, որոնք համահունչ լինելով մեր կողմից որդեգրած մոտեցումներին, աչքի են ընկնում իրենց գեղագիտական մոտեցումներով։
Գեղանկարիչ, գրող Սուրեն Համբարձումյանը ուսանել է Երևանի գեղարվեստական մասնագիտական հաստատություններում, 2001թ. ՀՀ Նկարիչների միության և ՅՈՒՆԵՍԿՈ-ի անդամ է, ունեցել է բազում անհատական ցուցահանդեսներ ՀՀ-ում և արտերկրում։
Նրա նկարները գտնվում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գանձարանում, Հայաստանի Ազգային պատկերասրահում, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի և այլ երկրների մասնավոր հավաքածուներում։ Վերջերս հրատարակվել են նրա ստեղծագործությունների ալբոմը և էսսեների գիրքը։
Հուսով ենք Սուրեն Համբարձումյանի` ճիշտ ժամանակին ուղղված արձագանքը կընդունվի ընթերցողի կողմից և կգտնի իր համախոհներին։
ԶՐՈՒՅՑՆԵՐ "ԳԵՂԵՑԻԿԻ" ՄԱՍԻՆ
Նեղ փողոցի անկյուններից մեկում փռվել էր Աղբը։ Նա իր ողջ ծավալով գրավել էր մայթն ու, զննելով անցորդներին, որսում էր իրեն ուղղված չարամիտ հայացքները։ Աղբը լավ էր նկատում, թե ինչպես են մարդիկ զզվանքով նայում ու զանազան հայհոյանքներ հղում իրեն։
Գոռում էր Աղբը, ճչում էր, բայց` զուր։ Չար էին մարդիկ։ Նրանք չէին հասկանում, որ գեղեցկությունը գեղեցիկի մեջ չէ միայն, որ Աղբն էլ է գեղեցիկ, նա էլ է շնչում, զգում յուրաքանչյուր վայրկյանը, ապրում դարին համահունչ, օգնում բազմաթիվ մարդկանց, կենդանիների...
Գոռում էր Աղբը, ճչում` ցուցադրելով իր մարմնի բարեմասնությունները, գայթակղում անցորդներին, բայց` զուր...
Կույր էին անցորդները, չէին տեսնում ոչինչ։ Հառաչում էր Աղբը, և նրա հառաչանքը լսվում էր ամենուր, ու նրանից փախչում էին թե՛ ծեր, թե՛ մանուկ...
Մահանում էր Աղբը. ծերացել էր Նա...
Ես քեզ կասեմ, հարգարժան իմ ընթերցող, գեղեցիկ է ամեն ինչ` ցեխը, չորացած հողը, ճաքած պատը և նույնիսկ... Եվ նույնիսկ` աղբը։
Ոչ՞, համամիտ չես՞, ինչու՞...
Չէ՞ որ գեղեցիկ չէ միայն այն, ինչում մենք գեղեցկություն չենք տեսնում։
Հա՞, երևի դու ևս ցեխի կամ աղբի մեջ չտեսար գեղեցկություն...
- Ո՛չ, դու պարզապես չես սիրում ցեխը, որովհետև նայելով նրան` հիշում ես, թե ինչպես մի անգամ քո նոր կոշիկներով մտար այնտեղ, և կոշիկներդ պատվեցին ցեխով։ Բայց մեղավոր չէր ցեխը, մեղավոր էիր դու, քանզի դու էիր անուշադիր...
Դու չես սիրում չորացած հողը, քանզի նայելով նրան` դու սարսափ ես ապրում քո այն մտքից, որ այլևս անձրև չի տեղա, ու դու տապից կմահանաս։
Բայց մեղավոր է ոչ թե հողը, այլ քո ուղեղը, որ նման բաներ է մտածում...
Դու չես սիրում ճաքած պատը, քանզի նրան նայելիս` քեզ թվում է, թե ուր որ է կքանդվի, կամ ճեղքից դուրս կգան զանազան միջատներ, որոնցից դու զզվում ու վախենում ես։ Բայց մեղավոր չէ պատը, մեղավոր է քո անհեթեթ երևակայությունը...
Օ՜, դու չես սիրում նորին գերազանցություն Աղբը։ Ինչպիսի՜ զզվանք ես ապրում նրան նայելիս։ Հիշում ես փողոցները, ուր աղբամաններն արդեն չեն երևում աղբի հսկա սարերի տակ։ Դու հիշում ես նրա "բույրը", որ ուղեկցում է քեզ, և դու փակում ես քո արիստոկրատ քիթը, որ սովոր է միայն տապակաների հոտին, որ կդիմանա ցանկացած հոտի, բայց ոչ աղբի "բույրին"։
Ես քեզ կասեմ, հարգարժա`ն իմ ընթերցող, գեղեցիկ է ամեն ինչ` ցեխը, չորացած հողը, ճաքած պատը և նույնիսկ...
Եվ նույնիսկ աղբը... Ինչու՞ ես նյարդայնանում. չէ՞ որ մենք զրուցում ենք, մենք պարզապես փորձում ենք պարզել, թե ի՞նչ է գեղեցիկը...
Կարդացեք նաև
Վերջին տարիներին Հայաստանի շուկայում ակտիվորեն առաջ են մղվում բազմազան ու բազմաթիվ կենսաբանական ակտիվ բաղադրատարրեր պարունակող արտադրանք` հայտնի ''կենսակտիվ հավելումներ'' անվանմամբ...
Արտասահմանյան մամուլում նկարագրվում է 5 օրվա ընթացքում ծխելուց հրաժարվելու միջոց, որն ամերիկյան մասնագետների կողմից առաջարկվել է աստղագնացների խումբ ընդունված օդաչուներին: Ահա այդ մեթոդը...
Մեր հյուրն է բժիշկ-դեղաբան, "Մարդու առողջությունը" հիմնադրամի հիմնադիր, "Բժիշկ Պետրոսյանի դեղատոմսը" հեռուստատեսային հաղորդաշարի հեղինակ և վարող Դավիթ Պետրոսյանը, որն ինքն է վերջին տարիներին ամեն շաբաթ հյուրընկալում բժշկական աշխարհի...
Հիմնաադրրել է 1997 թ. որպես մասնագիտական հասարակական կազմակերպություն: Միավորում է հոգեբույժներին, հոգեբաններին և մանկական հոգեկան առողջության ոլորտի մասնագետներին...
Ի՞նչ ապագա ունի նորավարտ բժիշկը Երևանում, և որո՞նք են այս բնագավառի կադրային քաղաքականության հեռանկարները։ Այս հարցերը պարզելու նպատակով ներկայացնում ենք մեր թղթակցի հարցազրույցը...
Խոսելով գլխացավի տարածվածության խնդրի մասին, հարկ է նշել, որ վիճակագրական տվյալների համաձայն՝ յուրաքանչյուր 1000 մարդուց առնվազն 50-200-ը կանոնավոր կերպով գանգատվում են գլխացավից...
Պանտոտենաթթուն բարերար ազդեցություն է թողնում օրգանիզմի ընդհանուր նյութափոխանակության և մարսողական համակարգի վրա: Այն լիպիդների և ամինաթթուների նյութափոխանակության մեջ...
Սոցիոլոգների կարծիքով միջին տարիքի եվրոպացին ամեն օր միջին հաշվով համբուրվում է 7 անգամ, երիտասարդները` 12 անգամ, իսկ 50-ն անց մարդիկ` մոտավորապես 2 անգամ: Հարկ է նշել, որ հարցման ենթարկված...
Ձմռան ցրտից հետո մաշկը նուրբ խնամքի կարիք ունի։ Ահա թե ինչու, ինչպես ձմռանը, այնպես էլ գարնանը, խորհուրդ չի տրվում լվացվել ծորակից հոսող սառը ջրով...
Սակավարյունության դեպքում նշանակվող սնունդ։ Արյան մեջ երկաթի պարունակության պակասի պատճառով առաջացած սակավարյունության դեպքում երեխայի սնունդը պետք է հագեցնել այնպիսի մթերքով...
Հարբուխն ու կոկորդում քերվածության զգացողությունը մեզանից յուրաքանչյուրին տարին առնվազն մի քանի անգամ անհանգստացնում են: Երեխաները միջին հաշվով տարեկան 8 անգամ հիվանդանում են սուր շնչառական...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն