Ֆարմացևտ պրակտիկ 3.2007 (3)
Համբույրը զույգերի համատեղելիության ստուգման մի յուրօրինակ թեստ
Սոցիոլոգների կարծիքով միջին տարիքի եվրոպացին ամեն օր միջին հաշվով համբուրվում է 7 անգամ, երիտասարդները` 12 անգամ, իսկ 50-ն անց մարդիկ` մոտավորապես 2 անգամ: Հարկ է նշել, որ հարցման ենթարկված տարբեր տարիքի տղամարկանց և կանանց մոտ 12%-ը ընդհանրապես չեն կարողացել մտաբերել, թե երբ են վերջին անգամ համբուրվել: Հ
ամբուրվելը յուրաքանչյուրիս կյանքում այնքան ինքնաբուխ և բնական երևույթ է դարձել, որ շատ հաճախ մենք դրան առանձնակի նշանակություն չենք տալիս: Բայց իզուր, քանի որ վերջինս ոչ միայն ռոմանտիկ տրամադրություն է ստեղծում, այլև բարերար ազդեցություն է թողնում սրտանոթային համակարգի վրա, կրճատում է սթրեսը, այրում կալորիաները, խթանում իմունային համակարգը: Համբույրի մոգական ուժը թույլ է տալիս ձեռբազատվել նույնիսկ զկրտոցից:
Համբուրվելու արվեստը գալիս է դարերի խորքից: Այն ռոմանտիկ և հանելուկային երևույթ է: Առանձնահատուկ կախարդանք ունեն ամենաանմեղ, համարյա մայրական սուրբ քնքշանքները երեխայի հանդեպ, որոնք և' ցավն են մեղմում, և' վերքերն են ամոքում: Լինում են նաև նենգ համբույրներ, ինչպիսին, օրինակ, Հուդայինն էր` դավադրությամբ դրոշմված Քրիստոսի ճակատին: Գոյություն ունեն նաև այսպես կոչված հեռահար նպատակներ հետապնդող համբույրներ, կրոնական և ծիսական համբույրներ, ինչպես նաև ողջույնի, քաղաքական, ընկերական և էրոտիկ համբույրներ...
Ուզում եք` հավատացեք, ...
Հակառակ տարածված այն կարծիքի, թե համբուրվելը միայն բանական մարդուն է հատուկ` ամերիկացի մարդաբանները պնդում են, որ մինչև մարդ արարածի հայտնվելը շիմպանզեներն ու օրանգուտանգները վաղուց արդեն «տրվում էին» այդ զբաղմունքին: Այդ հաճելի «նախապատմական ժառանգությունը» յուրացվել և իր ուրույն տեղն է գտել աշխարհի ժողովուրդների 90%-ի մոտ: Մնացած 10%-ը կազմում են Աֆրիկայի հարավում բնակվող տոնգա ցեղի ներկայացուցիչները, որոնց կարծիքով համբուրվելը պարզապես նողկալի երևույթ է, և վերջիններիս հյուսիսային եղբայրակիցները, որոնք էլ իրենց հերթին համբուրվելը կատարյալ անվայելուչ արարք են համարում: Նույնիսկ քթերն իրար քսելու համբավ ունեցող էսկիմոսները չեն բացառում «շուրթերի միաձուլումը». պարզապես նրանց համբույրը խիստ յուրօրինակ բնույթ է կրում, ինչն էլ կողմնակի դիտորդի աչքերում նույնացվում է «քթերով համբուրվելու» հետ:
Անտիկ տարեգիրների վկայությամբ Հին Հռոմում մարդիկ համբուրում էին գրեթե յուրաքանչյուր հանդիպածին (բացառություն էին կազմում միայն ստրուկները): Դրան հակառակ` միջնադարյան իտալացին ստիպված էր կնության առնել այն աղջկան, որին համբուրել էր մարդաշատ վայրում: Իսկ Ասիայում, օրինակ, համբուրվելը մինչ օրս խիստ անձնական երևույթ է համարվում, և զանգվածային լրատվամիջոցները (ԶԼՄ-ները) մեկը մյուսին հաջորդող արշավներ են կազմակերպում` պարսավելով հասարակական վայրերում համբուրվող երիտասարդներին: Առավել պահպանողական համարվող ճապոնական դաստիարակության կանոնները պահանջում են ընկերներին, կողակիցներին և սիրեցյալներին հասարակական վայրերում ողջունել` լոկ բարեկրթորեն գլուխ տալով: Նույնիսկ երկարատև բացակայությունից հետո տուն վերադարձող զինվորի մայրն ու կինն իրենց կարոտն արտահայտում են միմիայն քնքշալից ժպիտով:
Հին ավանդապատման համաձայն` համբույրը հնարավորություն է տալիս «ներթափանցել» դիմացինի հոգու խորքը: Միգուցե հենց դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ եգիպտական թագուհի Կլեոպատրան, որը հայտնի է ոչ միայն իր քաղաքական խարդավանքներով, այլև բազմաթիվ հաղթական ավարտ ունեցած սիրավեպերով, երբեք չի համբուրվել (եթե, իհարկե, հավատանք պատմագրական տեղեկություններին):
Ուզում եք` ոչ...
Ի դեպ, համբույրը զույգերի համատեղելիության ստուգման մի յուրօրինակ թեստ է համարվում: Բոլորովին վերջերս Թայլանդում տեղի ունեցող ամենաերկարատև համբույրի մրցույթում բավականին հետաքրքրաշարժ մի դեպք պատահեց: Նախկինում իրար անծանոթ մի աղջիկ ու մի պատանի, որոնք «տարերայնորեն» որոշել էին մասնակցել այդ արտառոց մարաթոնին, մի քանի ժամ տևող համբույրից հետո ամուսնության որոշում կայացրին:
Այնուամենայնիվ, ոմանք գիտակցաբար թույլ չեն տալիս ո'չ իրենց հոգիները «ներթափանցել», ոչ էլ նման յուրօրինակ «թեստավորում» են ուզում անցնել: Ավելի քան հարյուր տարի առաջ մարդկության գեղեցիկ սեռի ներկայացուցիչների էմանսիպացված մասի մոտ համբույրի հանդեպ կատաղի ատելության մի իսկական ալիք բարձրացավ: Իսկ գիտե՞ ք, թե որն էր դրա պատճառը. «ազատագրված կանայք» գտնում էին, որ այդ «բացարձակապես անօգուտ զբաղմունքը» հակահիգիենիկ և նույնիսկ վտանգավոր է: Իլֆի և Պետրովի` բոլորիս հայտնի անմահ ստեղծագործության մեջ կա մի դրվագ, որտեղ Քաղաքացիական ակտերի գրանցման գրասենյակի (ԶԱԳՍ-ի) պատին փակցված է մի հայտարարություն, որում ասվում է. «Համբույրը ինֆեկցիաների փոխանցողն է»: Իսկ արդյո՞ք դա համապատասխանում է իրականությանը:
Համբույրի «նվիրական գործին» անխուսափելիորեն մասնակից բերանի խոռոչի լորձաթաղանթը իրականում ցանկացած ինֆեկցիայի համար բաց դարպաս է հանդիսանում: Ու, չնայած այն հանգամանքին, որ մեր օրգանիզմը մեր մասին հոգ է տանում` շատ միկրոօրգանիզմների դեմ բավականին ագրեսիվ նյութեր արտադրելով, այնուամենայնիվ, համբույրն իր «փոխանցողի» գործն անում է: Շուրթերի գեթ մեկ զգայական հպման արդյունքում համբուրվողները մոտ 250 տարբեր բնույթի բակտերիաներ են «փոխանակում»: Սրան հակառակ` որոշ ստոմատոլոգներ համոզված են, որ համբույրը հանդիսանում է ամենաբնական մաքրիչ միջոցը, որով կարելի է կանխել կարիեսի և պարադոնտոզի առաջացումը: Մինչդեռ ստոմատոլոգների մեկ այլ խումբ էլ պնդում է, որ համբույրը կարող է հանգեցնել ատամների քայքայմանը:
«Հոգու ներթափանցման» միջոցով կարելի է վարակվել գրիպով, ինֆեկցիոն մոնոնուկլեոզով, տոնզիլիտով, դիֆտերիայով, կապույտ հազով, կարմրուկով, քութեշով, ստոմատիտով, հերպեսով:… Տեսականորեն համբույրը կարող է նպաստել նույնիսկ ՁԻԱՀ-ով, պալարախտով և կենցաղային սիֆիլիսով վարակվելուն. էլ չենք խոսում օդա-կաթիլային ճանապարհով փոխանցվող հիվանդությունների մասին: Բերանի խոռոչի լորձաթաղանթում հայտնաբերվել են տարրեր, որոնք կարող են խթանել գաստրիտների, ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոցային հիվանդությունների առաջացումը, ինչպես նաև Helikobacter pylori բակտերիայի զարգացումը: Ուրեմն կարելի է ենթադրել, որ համբույրը կարող է նաև նման հիվանդությունների տարածման պատճառ դառնալ:
Հեքիաթը կյանք չէ, բայց իրականությունից է ծնվում:
Համբույրի հրաշագործ ուժին երբևէ չեն կասկածել միայն հեքիաթային հերոսները: Հենց համբույրն էր, որ Կային փրկեց կախարդանքից, Սպիտակաձյունիկին արթնացրեց մահաբեր քնից, գորտին արքայադստեր վերածեց, իսկ հրեշին` գեղեցիկ արքայազնի: Ակնհայտ է նաև մի փաստ, որ հեքիաթներում երբեք «չար նպատակներով» չեն համբուրել («Վամպիրների համբույրները» հաշվի չենք առնում, քանզի դրանք ո'չ հեքիաթային պատմություններ են):
Դե ինչ, արժե՞ արդյոք երկմտել կամ կասկածանքով վերաբերվել «երկու հոգիներն իրար կապող այդ գեղեցիկ կամրջին» կամ էլ սիրեցյալին համբուրելուց առաջ ուշի-ուշով թերթել նրա բժշկական անկետան: Ընտրությունը ձերն է, սակայն ակնհայտ հիվանդ մարդու հետ շփվելիս ավելի լավ է քիթը և բերանը ծածկել բամբակ-թանզիվային դիմակով կամ օգտվել հաղորդակցման ձեռքի տակ եղած միջոցներով (հեռախոս, ինտերնետ, sms հաղորդագրություններ և այլն): Կարծում ենք` կհամաձայնեք, որ ամենաանվտանգ համբույրն այն համբույրն է, որը տեղի չի ունենում: Իսկ եթե այնուամենայնիվ ձեր շուրթերը միաձուլվել են ձեր սիրեցյալի շուրթերին, պետք չէ խուճապի մատնվել և մտածել այն հազարավոր միկրոբների մասին, որոնք հավանաբար «վխտում» են նրա բերանի խոռոչում: Ավելի լավ չէ՞ տրվել զգայական հաճույքի բերկրանքին` չմտածելով հնարավոր հետևանքների մասիÝ:
Narine
26.11.2012
Կարդացեք նաև
Վերջին տարիներին Հայաստանի շուկայում ակտիվորեն առաջ են մղվում բազմազան ու բազմաթիվ կենսաբանական ակտիվ բաղադրատարրեր պարունակող արտադրանք` հայտնի ''կենսակտիվ հավելումներ'' անվանմամբ...
Արտասահմանյան մամուլում նկարագրվում է 5 օրվա ընթացքում ծխելուց հրաժարվելու միջոց, որն ամերիկյան մասնագետների կողմից առաջարկվել է աստղագնացների խումբ ընդունված օդաչուներին: Ահա այդ մեթոդը...
Մեր հյուրն է բժիշկ-դեղաբան, "Մարդու առողջությունը" հիմնադրամի հիմնադիր, "Բժիշկ Պետրոսյանի դեղատոմսը" հեռուստատեսային հաղորդաշարի հեղինակ և վարող Դավիթ Պետրոսյանը, որն ինքն է վերջին տարիներին ամեն շաբաթ հյուրընկալում բժշկական աշխարհի...
Հիմնաադրրել է 1997 թ. որպես մասնագիտական հասարակական կազմակերպություն: Միավորում է հոգեբույժներին, հոգեբաններին և մանկական հոգեկան առողջության ոլորտի մասնագետներին...
Ի՞նչ ապագա ունի նորավարտ բժիշկը Երևանում, և որո՞նք են այս բնագավառի կադրային քաղաքականության հեռանկարները։ Այս հարցերը պարզելու նպատակով ներկայացնում ենք մեր թղթակցի հարցազրույցը...
Երիտասարդ արվեստագետ Սուրեն Համբարձումյանը մեզ է տրամադրել իր ստեղծագործական զինանոցից գործեր, որոնք համահունչ լինելով մեր կողմից որդեգրած մոտեցումներին, աչքի են ընկնում իրենց գեղագիտական մոտեցումներով...
Խոսելով գլխացավի տարածվածության խնդրի մասին, հարկ է նշել, որ վիճակագրական տվյալների համաձայն՝ յուրաքանչյուր 1000 մարդուց առնվազն 50-200-ը կանոնավոր կերպով գանգատվում են գլխացավից...
Պանտոտենաթթուն բարերար ազդեցություն է թողնում օրգանիզմի ընդհանուր նյութափոխանակության և մարսողական համակարգի վրա: Այն լիպիդների և ամինաթթուների նյութափոխանակության մեջ...
Ձմռան ցրտից հետո մաշկը նուրբ խնամքի կարիք ունի։ Ահա թե ինչու, ինչպես ձմռանը, այնպես էլ գարնանը, խորհուրդ չի տրվում լվացվել ծորակից հոսող սառը ջրով...
Սակավարյունության դեպքում նշանակվող սնունդ։ Արյան մեջ երկաթի պարունակության պակասի պատճառով առաջացած սակավարյունության դեպքում երեխայի սնունդը պետք է հագեցնել այնպիսի մթերքով...
Հարբուխն ու կոկորդում քերվածության զգացողությունը մեզանից յուրաքանչյուրին տարին առնվազն մի քանի անգամ անհանգստացնում են: Երեխաները միջին հաշվով տարեկան 8 անգամ հիվանդանում են սուր շնչառական...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն