Ախտանիշներ Օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարումներ կամ կպչուն գործողություններ
Կպչուն գործողություններ կամ `«օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարումները» մտածողության բովանդակային խանգարումներից` սևեռուն կամ կպչուն մտքերի տարատեսակ է: Սրանք իրականացված կպչուն հակումներն են: Տարբերում ենք, ծիսակարգային կպչուն գործողություններն ու պարզ կպչուն գործողությունները, որոնք չեն զուգորդվում ֆոբիաներով։ Այս երկրորդ ձևի խանգարումներից են ցանկություններին հակառակ կատարվող շարժումները, որոնք դիմադրելու ճիգերին չեն ենթարկվում և անպայմանորեն կատարվում են։ Օրինակ՝ որոշ մարդիկ անընդհատ «խաղում են» մազերի հետ, ուրիշները` ճպճպացնում են աչքերը կամ յուրահատուկ ձևով այն կկոցում, կան մարդիկ, որ արտասովոր ձևով ձգում են վիզը, գլխով կամ մարմնի որևէ վերջույթով անսովոր շարժում կատարում։
Կպչուն գործողություններից են նաև խոսքն «աղտոտող» միջանկյալ բառեր կամ հնչյուններ օգտագործելը («ը-ը-ը», «ուրեմն», «ասենք» և այլն)։ Որպես կպչուն գործողություններ են դիտվում նաև պահարաններում կամ սեղանի վրա գտնվող առարկաների սիմետրիկ դասավորումը, «ավելորդ» առարկաների հավաքելը և այլն։ Հիվանդը, եթե չի իրականացնում այս և շատ այլ տիպի գործողությունները, նրա գիտակցության մեջ սկսում են իշխել այդ գործողությունները չկատարելու հետ կապված ապրումներն ու մտքերը։ Հիվանդը հանգստանում է միայն դրանք իրականանալուց հետո։
Մասնագիտական գրականությունում վերջին տարիներին այս բնույթի խանգարումները ստացել են «օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարումներ» անվանումը։
Հոգեբուժություն
Ս.Հ. Սուքիասյան, Ս.Պ. Մարգարյան
Տեղեկատվություն: med-practic.com
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն