Ֆարմացևտ պրակտիկ 10.2007 (7)
Վնասվածքաբանությունը Հայաստանում
Հարցազրույց 'Էրեբունի'' բժշկական կենտրոնի գիտության գծով փոխտնօրեն, վնասվածքաբանության և օրթոպեդիայի կլինիկայի ղեկավար, ԵՊԲՀ վնասվածքաբանության և օրթոպեդիայի ամբիոնի վարիչ, բ.գ.թ., Արմեն Չարչյանի հետ
- Համաձա՞յն եք արդյոք այն տարածված տեսակետին, թե Հայաստանում վնասվածքաբանությունը որակապես աճ ապրեց մեր երկրի համար ողբերգական ժամանակահատվածներում` երկրաշարժից հետո և պատերազմի տարիներին։
- Վնասվածքաբանությունը, ինչպես և ամբողջվիրաբուժությունը, որքան էլ որ սահմռկեցուցիչ հնչի, զարգանում է հիմնականում պատերազմների ու տարերային մեծ աղետների ժամանակ։ Մինչև երկրաշարժը, ինչ խոսք, Հայաստանում եղել է վնասվածքաբանություն, եղել է գիտահետազոտական ինստիտուտ, որը հիմնադրվել է 1946 թ.` որպես վիրավորների բուժման և ռեաբիլիտացիայի հոսպիտալ։ Սա փաստորեն երկրորդ համաշխարհային պատերազմի արձագանքն էր։ Ինստիտւտի հիմնադիրը Բեռլինում կրթություն ստացած Քրիստափոր Պետրոսյանն էր։ Վնասվածքաբանությունը հետագա տարիներին իսկապես որոշակի զարգացում է ապրել։ Հետադարձ հայացք գցելով` կարելի է արձանագրել, որ այն տարիներին այնուամենայնիվ չկային համապատասխան սարքավորումներ, և հնարավոր չէր կատարել այնպիսի վիրահատություններ, որոնք այսօր սովորական են թվում։ Սակայն մի՛ մոռացեք, որ նշված տարեթվերից 20 տարի է անցել, և եկեք փորձե՛ք, օրինակ, համեմատել 20 տարի առաջ արտադրված ավտոմեքենան ժամանակակից ավտոմեքենայի հետ։ Ուզում եմ ասել` ամեն ինչ, այդ թվում և վնասվածքաբանությունը, զարգանում ու, բնականաբար, փոփոխվում է։ Իհարկե, նախկինում մեզ խանգարում էր խորհրդային պետության փակ համակարգը, որի պատճառով մենք պարզապես տեղյակ չէինք աշխարհի լավագույն բժշկական դպրոցների ձեռքբերումներին ու չգիտեինք, թե ինչով են զբաղված մեր արտասահմանյան գործընկերները։ Բայց խոստովանենք նաև, որ, ի հակակշիռ այս փաստի, կար մի հզոր ու զարգացած ռուսական դպրոց, որն ուներ իր մեծ առավելությունները։ Իմ սերունդը, այդ թվում և ես, պարադոքսալ կերպով ինչ-որ տեղ «շահեցինք». որպես վիրաբույժ կայանալու պահին, երբ 27-28 տարեկան էի, ցավալի իրադարձություն տեղի ունեցավ` երկրաշարժը, որը մեծ աղետներ բերեց, դրանով իսկ մեծապես նպաստեց վնասվածքաբանության զարգացմանը։ Հայաստանում սրան անմիջականորեն (մեկ-երկու տարվա տարբերությամբ) հաջորդեց պատերազմը, որն է'լ ավելի մեծ ազդեցություն ունեցավ մեր ոլորտի զարգացման վրա։ Բացվեցին դռները, ու մենք հսկայական ինֆորմացիա սկսեցինք ստանալ այլ երկրների փորձի ու մեթոդաբանության մասին։ Արդյունքում` մեզանից ոմանք, լավ տիրապետելով ռուսական դպրոցին, միանգամից հաղորդակից դարձան նաև արևմտյան ձեռքբերումներին։ Ի դեպ, եթե երկրաշարժի արդյունքում ձեռք բերված գիտելիքներն ու փորձը համեմատաբար սահմանափակ էին, ապա պատերազմի տարիներին դրանք բավականին ընդլայնվեցին։ Ճիշտ է, երկրաշարժից հետո հսկայական քանակով հիվանդներ ընդունեցինք բուժման, մեկ ամիս բոլորս տուն չգնացինք, հետո աշխատեցինք շրջաններում, սակայն 6-8 ամիս անց հիմնական գործն արված էր։
...Իսկ պատերազմն ամեն օր էր։ Ամեն օր նոր հիվանդներ էինք ընդունում։ Շատ հոգնեցուցիչ էր և՛ ֆիզիկապես, և՛ հոգեբանորեն։ Անձամբ ես հնարավորություն ստացա նաև վերապատրաստվելու ու աշխատելու արտասահմանում։ Կարծում եմ, որ շատ քիչ բժիշկներ կան, որոնց մասնագիտական աճն ու կյանքն այսքան «նպաստավոր» են դասավորվել, ինչպես իմը։
Բնական է, որ շատ բան կախված էր հենց մեզնից։ Ու միշտ չէ, որ ճակատագիրն է մեր փոխարեն որոշումներ կայացնում։ Ինձ հետ զուգահեռաբար աշխատում էին մարդիկ, որոնք ամբողջությամբ չտրվեցին մասնագիտությանը, մանավանդ այն ծանր տարիներին։ Եվ հասկանալի է` նրանք չդարձան այն, ինչ կարող էին դառնալ։ Դա ամեն մեկիս ընտրությունն էր, և յուրաքանչյուրն անցավ իր ճանապարհը...
- Իսկ ի՞նչ կասեք նոր սերնդի վիրաբույժների կայացման մասին, որոնք, բարեբախտաբար, չեն տեսել երկրաշարժ և պատերազմ։
- Եթե կա մասնագիտական ճակատագիր, ապա կա նաև հոգու պարտք` ինձնից հետո եկող սերնդի հանդեպ։ Այն ամենը, ինչ ունեմ, պետք է փոխանցեմ նրանց։ Ամեն մարդ ունի իր սկզբունքը. իմը սա՛ է։ Ու ես ունեմ իմ հոգու պարտքը, որը ես բավականին լուրջ ու խորն եմ ընկալում։ Իմ մեծագույն նպատակը այս երկրում վնասվածքաբանության մասնագիտական դպրոց ստեղծելն է։
Հիմա գրագետ ու երիտասարդ մի հրաշալի թիմ ունեմ, որը կատարյալ տիրապետում է մասնագիտությանը և կարող է դառնալ մեր վնասվածքաբանության վաղվա օրն ու ապագան։
- Կա՞ արդյոք նմանատիպ դպրոցի ստեղծման որևէ մոդել, որով փորձում եք առաջնորդվել, թե՞ Ձեր սեփական պատկերացումներն եք ներդնում։
- Դա կյանքի թելադրանքն է. որևէ այդպիսի մոդել երբևէ չեմ տեսել։ Պարզապես կան հասարակ բաներ, որ գիտակցում եմ։ Գիտակցում եմ, որ մեկ մարդը, որքան էլ լավ մասնագետ լինի, չի կարող լիարժեք տիրապետել ողջ մասնագիտությանը։ Այսօր իմ ղեկավարած բաժնում ունեմ առնվազն երկու բժիշկ, որոնց անձամբ օգնել ու ֆինանսավորել եմ, որ հնարավորություն ունենան արտասահմանում վերապատրաստվելու։ Վերադառնալուց հետո որոշ վիրահատություններ կատարում են ինձնից լավ։
- Ինչպե՞ս եք այդ փաստին վերաբերվում։
- Հպարտությամբ։
Անկեղծորեն ես ինձ շատ ավելի լավ եմ զգում, երբ իմ սաները կարողանում են որոշ հարցերում գերազանցել ինձ։ Ես ամեն ինչ ունեմ։ Ունենալը քանակական հասկացություն չէ, այլ որակական։ Մարդ կարող է ունենալ հազար միավոր ու գոհ լինել, մեկ ուրիշը` ունենալ միլիոն և լինել դժբախտ։ Ես գոհ եմ, ես հասել եմ այն ամենին, ինչին ձգտել եմ...
Ես չեմ ուզում իմ երեխաներին տհաս մեծացնել, ամբողջ կյանքում գումարներ կուտակել ու վերջում տալ նրանց։ Ուզում եմ հնարավորություն տալ, որ սովորեն առաջատար ուսումնական հաստատություններում ու դառնան լավ մասնագետներ։ Նույն սկզբունքով էլ աշխատում եմ իմ երիտասարդ գործընկերների հետ։
- Խոսում եք դպրոցի մասին. կա՞ ինչ-որ կոնկրետ քայլերի հերթականություն՝ իրենց ժամանակացույցով, թե՞ դա պարզապես ամենօրյա աշխատանք է։
- Ութ տարի առաջ, երբ եկա այս կլինիկա, ամեն ինչ սկսեցի զրոյից։ Այն ամենը, ինչի մասին խոսում էի, ընդամենը ամենօրյա աշխատանք էր։ Սակայն յոթ ամիս առաջ, երբ նշանակվեցի ԵՊԲՀ վնասվածքաբանության և օրթոպեդիայի ամբիոնի վարիչ, իմ պատասխանատվությունը ավելի պաշտոնական բնույթ ստացավ։ Ու հիմա փորձում եմ անցնել հաջորդ մակարդակ` ավելի կարգավորված։ Փորձում եմ համագործակցության ու կոմունիկացիաների, համատեղ աշխատանքների ուղիներ գտնել, որը դեռևս չի հաջողվում։ Սակայն վստահ եմ, որ ժամանակի ընթացքում սա էլ կկանոնավորվի։
- Ձեր կարծիքով Հայաստանը վնասվածքաբանների կարիք շա՞տ ունի։
- Միանշանակ` այո՛, որովհետև մեզ անհրաժեշտ են ժամանակակից հաղորդակցական միջոցներին, լեզուներին, տեխնիկային տիրապետող և գուցե նոր մտածելակերպով օժտված ու իրենց վրա անընդհատ աշխատող երիտասարդ մասնագետներ, քանի որ XXI դարում ժամանակը կրկնակի արագ է ընթանում. այն, ինչ մեկ-երկու տարի առաջ նորություն էր, այսօր ժամանակի հրամայական է։ Ես ինքս երբեմն զգում եմ իմ հետևում երիտասարդների շունչը։ Ուրախ եմ, որ փորձում են ինձնից ավելի լավ մասնագետ դառնալ, ու վստահ եմ, որ ժամանակի ընթացքում կդառնան. պարտավո՛ր են դառնալ։ Հարաբերական առումով նրանք իսկապես առաջ են, քանի որ քսանհինգ տարեկանում անում են այն, ինչը այդ տարիքում չէի էլ տեսել, երեսունհինգում՝ այն, ինչի մասին կարող էի միայն երազել։ Բնականաբար, քառասունյոթում կանեն ավելին, քան հիմա ես եմ անում։
- Քանի՞ կլինիկական օրդինատոր կարող է սովորել Ձեր ամբիոնում։
- Վերջին տարիներին մոտ հինգ հոգի է ընտրում մեր մասնագիտությունը, որոնցից երկուսը ի վերջո դառնում են իսկական մասնագետ։ Այսինքն` մեր ամբիոնի ուժերով միջին հաշվով տարին երկու նոր մասնագետով է համալրվում վնասվածքաբանության և օրթոպեդիայի ոլորտը։
Ցավոք, մեր կլինիկան չունի բոլորին աշխատանքով ապահովելու հնարավորություն, բայց կան այլ հիվանդանոցներ, որտեղ նրանք կարող են աշխատել։ Բնական է, որ սկզբնական շրջանում որոշ վիրահատությունների համար ես նրանց պետք կլինեմ, չնայած բուն աշխատանքի հիմնական ծավալը նրանց համար մատչելի է։ Եվ անկեղծ ասեմ. ես հենց այդպես էլ պատկերացնում եմ իմ ապագան։ Կգա մի օր, ես ավելի քիչ կֆիքսվեմ մի կլինիկայի վրա, կունենանք մեր ցանցը, և ես մեծ պատրաստակամությամբ կհայտնվեմ այն կլինիկայում, որտեղ այդ պահին կզգան իմ կարիքը։ Հենց այսպիսի աշխատելաոճով կարելի է հասնել միջազգային մակարդակի։
- Մասնագիտական ի՞նչ երազանք ունեք չիրականացված։
- Ունեմ մի «համեստ» երազանք, որը կարող է այդպես էլ երազանք մնալ, բայց հիմա ավելի քչին համաձայն չեմ. երազում եմ երբևէ արժանանալ Նոբելյան մրցանակի։
- Գտնում եք, որ արժանի՞ եք, թե՞ դեռ պիտի նոր գործերով արժանանաք դրան։
- Կան ծրագրեր, որոնք իրագործելու դեպքում գուցե և արժանի լինեմ։
- Նոբելյան մրցանակը ունի մի բացասական կողմ. հիմնականում այն շնորհում են կատարված աշխատանքից շատ տարիներ, երբեմն նույնիսկ տասնամյակներ անց։
- Ես կսպասեմ. դրա համար արժե երկար ապրել...
Կարդացեք նաև
Հեռուստաբժշկությունը նոր տեխնոլոգիա չէ, այն ժամանակակից բժշկության մի ամբողջ բնագավառ է, որը ծնունդ է առել մարդկայինբանականության և գիտական մտքի, ինչպես նաև ինֆորմացիայի...
Հարգելի ընթերցող, նախորդ համարում տպագրված հոդվածում, որը նվիրված էր "Healthy Village" ծրագրին, մենք խոստացել էինք, որ հետամուտ ենք լինելու վերջինիս ընթացքին և արդյունքներին, քանի որ հաջողության դեպքում այն կարող է, որպես հաջողված փորձի...
Միակ իրական շքեղությունը մարդկանց հետ շփվելու շքեղությունն է:
Ուզում եմ ներկայացնել բժիշկ-լուսանկարիչ Հովհաննես Հովհաննիսյանին...
Ցիստիտ... Դժվար թե գտնվի այս տանջալից հիվանդությամբ գոնե մեկ անգամ չհիվանդացած կին. Կանանց 20%-ի մոտ այն լինում է տարին մեկ անգամ: Տղամարդկանց մոտ այս հիվանդությունը հանդիպում է 25 անգամ ավելի հազվադեպ, քան կանանց...
Գիտական տեսանկյունից, խոսելով մարդու ընկալունակության և հոտառության մասին, հասկանում ենք նրա կողմից ոչ-վերբալ ազդանշաններն ընկալելու կարողությունը և այդ ազդանշանները համարժեքորեն խոսքի հետ համադրելու ունակությունները
Վիտամին D անվանում են քիմիական կառուցվածքով նման և ֆոսֆորա-կալցիումական նյութափոխանակությունը կարգավորող մի քանի միացությունների խումբը ¥էրգոկալցիֆերոլ-D2, խոլեկալցիֆերոլ-D3...
Որպես կանոն, յուրաքանչյուր ծննդատանը ապագա մայրիկին զգուշացնում են, թե ինչ դեղամիջոցներով է անհրաժեշտ «զինվել»։ Այդ իսկ պատճառով կանայք դեղատուն են գալիս ամենաանհրաժեշտ միջոցների...
Կաղամբից կերակուր պատրաստելիս դժվար թե մարդու մտքով անցնի, որ այդ բանջարեղենը բացի համեղ և օգտակար լինելուց նաև բուժիչ հատկություններով է օժտված։ Հին հույները կաղամբին վերագրում էին այնպիսի։...
Մարմնի կազմվածքը` «եռանկյունի»
Մարմնի այսպիսի կազմվածք ունեն` Դեմի Մուրը, Գրետա Գարբոն, Մարլեն Դիտրիխը, Էդիտ Պիաֆը, Ժակլին Քեննեդի-Օնասսիսը...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն