Ֆարմացևտ պրակտիկ 6-7.2008 (13)
Վիտամիններ
Վիտամին են անվանում կենսաբանորեն ակտիվ այն միացությունները, որոնք ճարպերի, ածխաջրերի, սպիտակուցների և հանքային նյութերի համակցությամբ անփոխարինելի դեր են կատարում կենդանի օրգանիզմի նյութափոխանակության համար։
Վիտամինները ոչ մեծ քանակությամբ օրգանիզմ են ներթափանցում սննդի միջոցով և յուրացվում թթվային միացությունների միջոցով (ամիդային, եթերային, նուկլեինային և այլն)։ Այդ թթվային միացությունները, միանալով սպիտակուցներին, արտադրում են ֆերմենտներ (բիոկատալիզատորներ), որոնք խթանում են տարաբնույթ նյութերի սինթեզումն օրգանիզմում։ Վիտամիններն ակտիվորեն ներազդում են բոլոր օրգանների վրա, մասնակցում նյութափոխանակության և նյարդառեֆլեկտոր համակարգի կարգավորմանը։ Մեծ է նաև վիտամինների դերը տարբեր հիվանդությունների բուժման գործում։ Մեր օրերում հայտնի են մոտ 100 ֆերմենտներ, որոնց մոլեկուլների մեջ կան նաև վիտամիններ։ Վիտամինները հիմնականում տոքսիկ չեն, սակայն դրանցից մի քանիսը (օրինակ, վիտամիններ A-ն և D-ն), այնուամենայնիվ, դեղաչափերի չարաշահման պարագայում օրգանիզմում որոշակի խանգարումներ կարող են առաջացնել։ Այս խանգարումներն անվանում են հիպերվիտամինոզ։
Վիտամինների դասակարգումը
Վիտամինների ազդեցության ոլորտը բացահայտվել է մինչ դրանց կառուցվածքի հայտնաբերումը և հիմք է հանդիսացել վերջիններիս դասակարգման համար։ Ի սկզբանե շրջանառության մեջ է դրվել վիտամինների այբբենական դասակարգումը, և չնայած այն հանգամանքին, որ վերջինս չի արտացոլում վիտամինների ո՛չ կենսաբանական, ո՛չ էլ ֆիզիկական հատկությունները` այն մինչ օրս ամենալայն կիրառություն ունեցող դասակարգումն է։ Մեր օրերում գիտնականները բացահայտել են մի քանի տասնյակի հասնող վիտամիններ, որոնց ուսումնասիրությունն առավել մատչելի դարձնելու նպատակով վիտամինները դասակարգում են ըստ իրենց ֆիզիկական հատկությունների. ա) ճարպալույծ վիտամիններ, բ) ջրալույծ վիտամիններ։
Ճարպալույծ վիտամիններն են`
-
վիտամին A-ն
-
վիտամին D-ն
-
վիտամին E-ն
-
վիտամին K-ն
Ջրալույծ վիտամիններն են`
- B խմբի վիտամինները, որոնք մոտ երկու տասնյակի են հասնում։ B խմբի վիտամիններից յուրաքանչյուրն ունի իր քիմիական ու կենսաբանական առանձնահատկությունները և օրգանիզմի վրա կենտրոնական նյարդային համակարգի միջոցով ներազդելու մեխանիզմները։
-
Վիտամին C-ն
-
Վիտամին PP-ն
Վիտամինների ազդեցությունը
Սննդի մեջ վիտամինների պակասն օրգանիզմում տարբեր խանգարումների տեղիք կարող է տալ, որոնք արտահայտվում են ընդհանուր կամ ոչ հատկանշական ախտանիշներով, օրինակ. ախորժակի բացակայությամբ, մազաթափությամբ, աճի դադարով, քաշի կտրուկ նվազումով և այլն։ Այս ընդհանուր ախտանիշներին այնուհետև հաջորդում են այնպիսիք, որոնք հատուկ են հենց այս կամ այն վիտամինի պակասին։ Դրանք հատկանշական ախտանիշներն են։ Այն հիվանդությունները, որոնք զարգանում են վիտամինների քաղցի կամ պակասի պայմաններում, կոչվում են ավիտամինոզներ (աճի դանդաղում, ռախիտ, պելլագրա և այլն)։ Վիտամինային անբավարարության, իսկ այնուհետև ավիտամինոզի պատճառ կարող են լինել, օրինակ, սննդի ոչ լիարժեք վիտամինային հագեցվածությունը, աղեստամոքսային համակարգի կողմից վիտամինների և ճարպերի ոչ լիարժեք յուրացումը, մեզի միջոցով դրանց մեծ քանակությամբ արտանետումը (լյարդի և երիկամների հիվանդությունների ժամանակ միզամուղ դեղամիջոցների երկարատև օգտագործման պարագայում), վիտամինների մեծ պահանջարկը (օրինակ. պալարախտի ժամանակ վիտամին C-ի գերածախսը)։
A, B12, D, E, PP հիպովիտամինոզներն օրգանիզմում կարող են զարգանալ լյարդի տարաբնույթ հիվանդությունների և մարսողական համակարգի խանգարման ժամանակ սննդի մեջ ճարպերի, ինչպես նաև ձկան ոչ անհրաժեշտ քանակությամբ օգտագործման պարագայում։ B1, B2, B6, C, K հիպովիտամինոզները կարող են սկսվել դիսբակտերիոզի պայմաններում սննդում ոչ լիարժեք քանակությամբ կանաչեղեն, բանջարեղեն, միրգ, հաց օգտագործելու դեպքում։ Տարբեր հիպովիտամինոզների զարգացման համար ազդակներ կարող են դառնալ զանազան ինֆեկցիոն հիվանդությունները, առատ միզարտադրությունն ու փորլուծությունը։
,,,,,,
17.05.2011
CHEM ASI
12.03.2011
Կարդացեք նաև
Հայաստանի Հանրապետությունը Գերագույն խորհրդի 1993 թ. մայիսի 24-ի Հ.Ն-0836-I որոշմամբ միացել է ՄԱԿ-ի երեք համաձայնագրերին։ Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների և հոգեմետ...
2008 թ. ապրիլի 24-25-ին մայրաքաղաքի «Մոսկվայի տանը» Հայկական բժշկական ասոցիացիան (ՀԲԱ) և նրա կազմում գործող Հայաստանի երիտասարդ նյարդաբանների լիգան (ՀԵՆԼ), Շարժողական խանգարումների...
2008 թ. հունիսի 5-ին «Մարիոթթ Արմենիա» հյուրանոցի «Թագուհի Էռատո» շքասրահում Հայկական բժշկական ասոցիացիայի կողմից նախաձեռնվեց կլոր սեղան «Առողջապահության համակարգի բարեշրջումների...
Բժշկի հիմնական պարտավորությունները
Բժիշկը պարտավոր է...
Հոգեկան և վարքային խանգարումների դասակարգման մեջ առանձնացնում են «Հասուն անձի վարքի խանգարումներ» խորագիրը, որի մեջ ներառում են կայունության հակում ունեցող վարքի տիպային կլինիկական...
Մեր ընթերցողի ուշադրությանն ենք ուզում ներկայացնել մի կառույց, որը կարողացել է միավորել տարբեր բնագավառներում աշխատանքային գործունեություն ծավալած կազմակերպություններին...
Մեր հյուրն է ՀՀ Կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ, պրոֆեսոր Սամվել Հարությունյանը,
որի հետ զրուցեցինք մեր երկրում գիտության զարգացման հեռանկարների...
Մեր հյուրն է «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի գինեկոլոգիական բաժանմունքի ավագ օրդինատոր, բ.գ.դ. Հրանտ Սապոնջյանը, ով տարիներ շարունակ իր հիմնական աշխատանքին զուգահեռ զբաղվում է նաև նկարչությամբ...
Թերևս գետնանցում բառը այս կառույցների համար ամենևին արդիական էլ չէ, քանի որ նրանք շատ վաղուց կորցրել են իրենց իսկական նշանակությունը...
Մեր հանրապետությունում կրծագեղձի քաղցկեղը ուռուցքային հիվանդացության մեջ կանանց մոտ գրավում է առաջին տեղը և մահացությամբ գերազանցում միջին եվրոպական տվյալներին, որը կարելի է բացատրել...
Մարդիկ դեռ հնուց ուսումնասիրում էին թունավոր օձերին։ Գալենի վկայությունների համաձայն` մ.թ.ա. I դարի կեսերին մահացած պոնտական թագավոր Միհրդատ IV-ը շատ էր հետաքրքվում օձի թույնով...
Մսից և կենդանական ծագման այլ սննդատեսակներից հրաժարվողների թիվն աշխարհում օրըստօրե աճում է, ինչը սննդաբանների և լայն հասարակության շրջանում իրարամերժ քննարկումների...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն