«ԲԵՌԼԻՆ-ԽԵՄԻ». ՄՇԱԿՈՒՄ, ԱՐՏԱԴՐՈՒՄ ԵՎ ՎԱՃԱՌՈՒՄ Է ԴԵՂԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐ
ԲԵՌԼԻՆ-ԽԵՄԻ ընկերությունը հարուստ ավանդույթների տեր ընկերություն է և անցել է դինամիկ զարգացման ուղի: Բեռլին-Ադլերսհոֆում է սկիզբ առնում մեր պատմությունը 1890 թվականին: Մեր աշխատակիցներից ոմանք հանդիսանում են այն ընտանիքների հինգերորդ սերնդի ներկայացուցիչները, որոնք ներգրավվել են այժմ արդեն «ԲԵՌԼԻՆ-ԽԵՄԻ ԲԸ» անվամբ ընկերությունում դեղերի ստեղծման, արտադրման ու վաճառքի գործում:
Մենք ունենք առանձնահատուկ կապեր Բեռլինում տեղակայված մեր գլխավոր գրասենյակի հետ, որին հավատարիմ ենք մեր գործունեությամբ: Միևնույն ժամանակ, մեր ընկերությունը կոսմոպոլիտ է. Մեր մասնաճյուղերն ակտիվ գործունեություն են ծավալում ավելի քան 30 եվրոպական ու ասիական երկրներում: Մենք, ընդհանուր առմամբ, ունենք ավելի քան 70 ազգություններ ներկայացնող աշխատակիցներ, և այս բազմազանությունն է մեզ դարձնում առավել զորեղ:
ԳԻՏԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՄՇԱԿՈՒՄՆԵՐ, ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ ԶԱՐԿ ՏՎՈՂ ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԲԵՌԼԻՆ-ԽԵՄԻ-ն, որպես Գիտահետազոտական դեղագործական ընկերությունների գերմանական ասոցիացիայի անդամ, նորարարության ջատագով է: Գիտական հետազոտությունների նպատակն է. մշակել նոր դեղամիջոցներ` հիվանդ մարդկանց օգնելու, և նրանց կյանքի որակը բարձրացնելու համար: ԲԵՌԼԻՆ-ԽԵՄԻ ընկերության հետազոտությունների և մշակումների բաժինը ՄԵՆԱՐԻՆԻ միջազգային գիտահետազոտական խմբի մաս է կազմում: Այստեղ զարգացող հատկանշական ուղղություններից է նոր ակտիվ նյութերի քիմիական և անալիտիկ մշակումները, դեղագործական հիմունքներով դեղաչափի մշակումը և կլինիկական հետազոտությունները: Մեր հետազոտական գործունեությունն ուղղված է նորարարական դեղամիջոցների մշակմանը հետևյալ բնագավառներում.
Բորբոքային հիվանդություններ և ցավ
Ուռուցքաբանություն
Սիրտ-անոթային հիվանդություններ
Վիրուսային հիվանդություններ
ԴԵՂԱՆՅՈՒԹԵՐԻ ՄՇԱԿՈՒՄ, ԴԵՂԻ ՍՏԵՂԾՈՒՄ ԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՀԱՎԵԼԱՆՅՈՒԹԵՐԻ ՀԱՄԱԿՑՄԱՄԲ
ԳԱԼԵՆԻԿ (անգլ. galenics) բառը ծագել է հունահռոմեացի բժիշկ Կլաուդիուս Գալենուսի անունից: Բժիշկ Մարկուս Աուրելիուսը մշակել է համակարգված, արդյունավետ դեղաչափեր` դրանով իսկ հիմք դնելով ժամանակակից բժշկության հիմնարար սկզբունքներին: ԲԵՌԼԻՆ-ԽԵՄԻ ընկերության ԳԱԼԵՆԻԿ բաժնի աշխատակիցները (անգլ.` Pharmaceutical Development Department - Դեղանյութերի մշակման բաժին) կատարում են բոլոր այն հետազոտությունները, որոնք առնչվում են պատրաստի դեղամիջոցների համար ակտիվ նյութերի հետագա մշակման գործընթացի հետ: Մասնավորապես, մշակվում են հետևյալ դեղանյութերի պատրաստման տեխնոլոգիաներ...
ԲԵՌԼԻՆ-ԽԵՄԻ ընկերությունը երաշխավորում է ՄԵՆԱՐԻՆԻ ԳՐՈՒՊԻ պահանջներին ու չափանիշներին համապատասխանող բարձրորակ դեղերի արտադրություն գերժամանակակից և անվտանգ տեխնոլոգիաներով:
ԲԵՌԼԻՆ-ԽԵՄԻ ընկերությունն ունի դեղերի արտադրության հարուստ ավանդույթներ և արտադրական գերազանց փորձառություն ունեցող աշխատանքային թիմ:
Բեռլինի Ադլերսհոֆ և Բրիթց գործարաններում մենք արտադրում ենք կարծր դեղաձևեր (հաբեր, թաղանթապատ հաբեր, դեղապատիճներ), հեղուկներ (լուծույթներ և կաթիլներ), մոմիկներ, ինչպես նաև ներարկման հեղուկներ...
Մեր կայքէջը նախատեսված է մեր ընկերության, ապրանքների և այլ ծառայությունների մասին տեղեկատվություն տրամադրելու համար: Կայքում տեղադրված տեղեկատվությունը մանրակրկիտ կերպով ուսումնասիրվել և վերանայվել է և մշտապես թարմացվում է: Չնայած մենք շահագրգիռ ենք ապահովելու կայքէջի ճշգրիտ, ամբողջական ու լիարժեք բովանդակություն, սակայն, ցավոք, չենք կարող ուղղակի կամ անուղղակի կերպով պատասխանատվություն կրել դրա համար: Համացանցի այս էջը տալիս է լոկ տեղեկատվություն և բացարձակապես, որևէ կերպ չեն կարող փոխարինել բժշկական, առևտրային կամ որևէ այլ խորհրդատվություն: Այդ պատճառով կայքէջի և դրանում պարունակվող տեղեկատվության ուղղակի կամ անուղղակի օգտագործումից բխող վնասի ընդունումը կամ փոխհատուցումը բացառվում է:
Եթե մեր կայքէջը պարունակի երրորդ կողմերի տեղեկատվություն կամ հղում կատարի դրան, ապա այդ տեղեկատվությունը չպետք է ընկալվի որպես մեր կողմից ներկայացվող խորհուրդներ: Մենք չենք կարող կրել որևէ պատասխանատվություն այդ տեղեկատվության համար, քանի որ չենք ստուգում դրա ճշտությունը կամ օրինականությունը:
Բովանդակությունը, տվյալները, նկարները և այլն, պաշտպանված են հեղինակային իրավունքով կամ արդյունաբերական սեփականության այլ իրավունքով: Ավելին, հարկ է նշել, որ բոլոր ապրանքների անունները և այլ, համապատասխանաբար նշված անուններ պաշտպանված են ապրանքանիշների մասին օրենքով: Դրանց ցանկացած օգտագործում, այդ թվում՝ բազմացումը, տարածումը և վերամշակումը թույլատրելի է միայն օրենքով սահմանված դեպքերում և միայն իրավասու անձի համաձայնությամբ:
Մենք իրավունք ենք վերապահում ցանկացած պահի փոփոխել կայքէջի տեղեկատվությունը: