Ախտանիշներ Սեքսուալ մոտիվացիաների տղամարդու 4 տիպերը
Վասիլչենկոն առանձնացնում է տղամարդու սեքսուալ մոտիվացիայի 4 հիմնական տիպ՝
1. Հոմեոստաբիլիզացնող տիպ. բնորոշվում է նրանով, որ յուրաքանչյուր հերթական մերձեցումից և դրան հաջորդող համեմատական հանգիստ վիճակից հետո տղամարդը ապրում է աստիճանաբար աճող սեռական լարվածության զգացողություն, որը խախտում է նրա նյարդային հավասարակշռությունը։ Ինչպես քաղցի զգացողությունն է կրում բացասական հուզական երանգավորում, այնպես էլ սեռական ձեռնպահությունը ուղեկցվում է ֆիզիոլոգիական դիսկոմֆորտի զգացողությամբ։ Ըստ այդմ սեռական կյանքի ռիթմը կազմակերպվում է այնպես, որպեսզի հնարավորինս պահպանվի ֆիզիոլոգիական կոմֆորտը։
Վարքի այս տեսակը ամենից հաճախ հանդիպում է ստեղծագործական հակվածությամբ մարդկանց մոտ, որոնց արժեքային համակարգում սեռական կյանքը ենթակա տեղ է գրավում։ Ստեղծագործական աշխատանքից ստացած բուռն ուրախությունը կարող է մթագնվել, եթե այդ պահին առաջանա քաղցի զգացողություն կամ սեռական ցանկություն, որոնք շեղիչ և հետևաբար ոչ ցանկալի գործոններ են նրա համար, թեև դրանց բավարարումը միանգամայն լի է հաճույքի զգացողությամբ։
2. Խաղային տիպ. բնորոշվում է սեռական վարքում ռոմանտիկ և սեքսուալ բաղադրիչների ներդաշնակ համադրությամբ։ Այսպիսի տղամարդիկ զերծ են կնոջը աստվածացնելու կամ հակառակը՝ նրան միայն որպես սեռական կիրքը բավարարող օբյեկտ դիտելու ծայրահեղություններից։ Այս տիպի սեքսուալ մոտիվացիա ունեցող տղամարդիկ դիտարկում են սեռական կապը իբրև եզակի հնարավորություն, որտեղ նրանք կարող են համատեղ դրսևորել իրենց հոգեհուզական և մարմնական ապրումները՝ իրականացնելով իրենց սեքսուալ երևակայությունները, հնարքները։ Ամեն անգամ նրանք նորովի են ապրում սեռական հաճույքը, իբրև նախադեպը չունեցող և անկրկնելի իրողություն։
3. Կաղապարային տիպ. բնորոշվում է նրանով, որ տղամարդը սեռական հարաբերությունը իրականացնում է իբրև որոշակի պարտականություն՝ խուսափելու համար հնարավոր կշտամբանքներից կամ ասեկոսեներից։ Այսպիսի տղամարդիկ ունեն սեռական վարքի որոշակի կարծրատիպ, որով առաջնորդվում են իրենց ողջ սեռական կյանքի ընթացքում։
4. Գենիտալ տիպ. այս տիպի տղամարդիկ աչքի չեն ընկնում բարձր ինտելեկտով, շատ հաճախ նույնիսկ չեն տարբերում էրեկցիան սեռական ցանկությունից։ Նրանց համար էրեկցիայի առաջացումը սեռական հարաբերություն ունենալու ազդանշան է։ Այսպիսով, նրանց սեռական կյանքի ռիթմը կարգավորվում է սոսկ գենիտալ շրջանի զգացողություններով` առանց էթիկական և էսթետիկական «ավելորդությունների»։ Եթե նախորդ դեպքերում սեռական վարքը կախված է անձի դիրքորոշումներից, ապա այստեղ այն պայմանավորված է արտաքին ազդեցություններով, ուստի շատ հեշտ է նմանատիպ անձանց ներգրավել սեռական կապի մեջ։
Տե'ս նաև Սեռական ցանկություն
Հեղինակ` Արամ Հակոբյան, Նարինե Ներսիսյան
Աղբյուր` Կլինիկական սեքսոլոգիա
Տեղեկատվություն` sexology.am
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն