Ախտանիշներ Հեշտանք
Անհրաժեշտ է տարբերել հեշտանքի փուլ և հեշտանք հասկացությունները։ Հեշտանքը հեշտանքի փուլի ավարտին ի հայտ եկող հաճույքի զգացողությունն է։ Տղամարդկանց մոտ հեշտանքն ուղեկցվում է սերմնաժայթքումով։ Հեշտանքի փուլը, ինչպես և սեռական գրգռման փուլը, գենիտալ ռեակցիա է, որը կառավարվում է ողնուղեղային կենտրոններով։ Այն չի ընդգրկում անոթային փոփոխություններ, այլ զուտ մկանային ռեֆլեքս է, որին մասնակցում են որոշակի գենիտալ մկաններ։
Հեշտանքի փուլը տարբեր կերպ է ընթանում կանանց և տղամարդկանց մոտ։ Տղամարդու հեշտանքի փուլը կազմված է երկու, իրարից անկախ, բայց փոխկապված ենթափուլերից՝ էմիսիա և էյակուլյացիա։ Էմիսիան սերմնահեղուկի մղումն է դեպի միզուկի շագանակագեղձային հատված։ Այս փուլը հաճույքաբեր չէ, այլ ընկալվում է իբրև մի զգացողություն, որ Մաստերսի և Ջոնսոնի կողմից կոչվել է «սերմնաժայթքման անխուսափելիության զգացողություն»։ Տղամարդը զգում է, որ սերմնաժայթքման պահը վրա է հասել և այլևս ի զորու չէ կառավարելու այն։ 2-4 վայրկյան հետո հաջորդում է երկրորդ՝ էյակուլյացիայի կամ սերմնաժայթքման ենթափուլը, որի ժամանակ տեղի է ունենում սերմնահեղուկի արտաբերում` միզուկի արտաքին բացվածքով։
նկ. 15 Տղամարդու հեշտանք
Կարճ ժամանակի ընթացքում իրար հաջորդող սերմնաժայթքումների ժամանակ, յուրաքանչյուր հաջորդ էյակուլյատում պակասում է սպերմատոզոիդների քանակը, երրորդ կամ չորրորդ էյակուլյացիայի ժամանակ նրանք իսպառ բացակայում են։ Սպերմատոզոիդների վերականգնումը սերմնահեղուկում տեղի է ունենում 2-3 օրից։
Կանանց հեշտանքի փուլը բաղկացած է միայն մեկ մասից` հենց հեշտանքից, որը ըստ էության համապատասխանում է տղամարդու սերմնաժայթքման ենթափուլին։ Սակայն, ի տարբերություն տղամարդկանց, հեշտանքի փուլում կանանց մոտ որևէ հեղուկ չի արտաբերվում։
նկ. 16 Կնոջ հեշտանք
Հեշտանքի առաջին ենթափուլը տղամարդկանց մոտ կառավարվում է սիմպաթիկ նյարդային համակարգով։ Աֆերենտ նյարդային գրգիռները nn. Pudendi-ի միջոցով հասնում են ողնուղեղի սակրալ հատված։ Էֆերենտ նյարդային գրգիռները դուրս են գալիս T11–L2 սեգմենտներով։ Պոստգանգլիոնար սիմպաթիկ նյարդաթելերը տարածվում են սերմնատար ծորանների, սերմնաբշտերի, միզուկի ներքին սֆինկտերի մակերեսներով։ Էմիսիայի ժամանակ հիշյալ անատոմիական կառույցների կծկման շնորհիվ դրանցում կուտակված հեղուկները լցվում են միզուկի հետին հատված՝ հայտնվելով փակ տարածքում, քանի որ մի կողմից ամուր փակվում է միզուկի ներքին սֆինկտերը, մյուս կողմից՝ փակ է արտաքին սֆինկտերը։ Այսպիսով հետին միզուկում ստեղծվում է բարձր ճնշում, որը թողարկում է երկրորդ՝ սերմնաժայթքման ենթափուլը։
Սերմնաժայթքման փուլում կծկվում են շագանակագեղձի և միզուկի մկանները՝ m. constrictor urethrae, ինչպես նաև կմախքային մկանները, այդ թվում` mm. bulbo et mm. ischio-cavernosi, կոնքի հատակի մկանները։ Առաջին երկուսի կծկումներն ապահովվում են S2-S4 սեգմենտներից դուրս եկող պարասիմպաթիկ նյարդային գրգիռներով, իսկ կմախքային մկանների կծկումը՝ սոմատիկ նյարդերով։ Միզուկի արտաքին սֆինկտերը թուլանում է, և մեծ ճնշման տակ սերմնահեղուկը ռիթմիկ կծկումներով արտամղվում է դեպի դուրս։
Հեշտանքի կարգավորմանը, բացի ողնուղեղային կենտրոններից, մասնակցում են նաև ենթակեղևային կառույցները, առաջին հերթին` լիմբիկ, հիպոթալամիկ և կեղևային համակարգերը։ Դրանով է պայմանավորված հոգեհուզական վիճակի ազդեցությունը հեշտանքի վրա, որը հատկապես ցայտուն է կանանց մոտ։
Հեշտանքի ժամանակ և՛ տղամարդու, և՛ կնոջ գենիտալիաների մկանային կծկումները տեղի են ունենում յուրաքանչյուր 0,8 վայրկյանը մեկ։ Սովորաբար գրանցվում են 3-10 այդպիսի կծկումներ, որոնց ուժգնությունը գնալով պակասում է։ Հաճույքի ինտենսիվությունը հեշտանքի ժամանակ կախված է այս կծկումների ուժգնությունից և քանակից։ Օրգաստիկ լիցքաթափման տևողությունը կանանց մոտ ավելի երկար է (20-30 վրկ), քան տղամարդկանց մոտ։ Որոշ կանայք ունակ են բազմակի հեշտանքներ ապրելու առանց ռեֆրակտեր շրջանի (մուլտիօրգաստիկ կանայք)։ Այսպիսի կանայք սովորաբար քիչ են, ըստ մի հետազոտության տվյալների` հարցված կանանց միայն 5%-ը։
Նրանք սեռական բավարարման են հասնում միայն հեշտանքի բազմակի ապրումներից հետո։
Տղամարդկանց մոտ հեշտանքի ուժգնությունը կախված է մի շարք գործոններից։ Այսպես` մեծ քանակով էյակուլյատի դուրս մղումն ուղեկցվում է ուժեղ օրգաստիկ զգացումով։ Սեռական թմբիկի, հետին միզուկի և շագանակագեղձի բորբոքային ախտահարումների ժամանակ օրգաստիկ զգացողության ուժգնությունը թուլանում է։
Կանանց հեշտանքի ուժգնությունը կարող է տատանվել` կախված տարիքից, սեռական փորձառությունից, դաշտանային ցիկլի փուլից, կիրառվող հակաբեղմնավորիչ մեթոդից։
Հեղինակ. Արամ Հակոբյան, Նարինե Ներսիսյան
Աղբյուր. Կլինիկական սեքսոլոգիա
Տեղեկատվություն. sexology.am
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն