Ախտանիշներ Սեռական առողջություն
Սեռական առողջությունը մարդու ընդհանուր առողջության մի մասն է, որից մեծապես կախված է կյանքի որակը։ Սեռապես առողջ անհատը ունակ է վարելու բովանդակալից և հարուստ կյանք, քանի որ բարձր է նրա շփվողականությունը, հուզական դրսևորման աստիճանը։
XIX դարում սեռական առողջության գլխավոր չափանիշ էր համարվում չափավորությունը։ Բժիշկները հավաստում էին, որ սեռական ձեռնպահությունը օգտակար է, քանի որ խնայում է ֆիզիկական և հոգևոր ուժերը։ Իրավիճակը փոխվեց 1920-ական թթ., երբ մի քանի անվանի բժիշկներ սկսեցին համոզիչ կերպով արծարծել սեռական ակտիվության դրական կողմերը, հաստատեցին սեռական բավարարվածության և հեշտանքի առողջարար ազդեցությունը։ 1975թ. Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետները առաջին անգամ սահմանեցին սեռական առողջությունը` իբրև սեքսուալության մարմնական, հուզական և սոցիալական ասպեկտների ամբողջություն, որը հարստացնում է անձը, նրա շփվողունակությունը, սիրելու կարողությունը։ Այլ կերպ ասած, սեռապես առողջ անհատն է միայն ի վիճակի ազատ, անկաշկանդ շփումների, առողջ միջանձնային հարաբերությունների հաստատման և խորը հուզական կապի` սիրելու կարողության։ Թեև այս սահմանումը ավելի շուտ սոցիալական վարքի ձևավորման է ուղղորդում, քան բացահայտում սեքսուալության բժշկական խորքիմաստները, այնուհանդերձ այն ունի մեծ նշանակություն` սեքսուալ ֆունկցիայի վերարտադրողական և հաճույքաբեր կողմերի տարանջատման տեսակետից։
2000 թ. Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետների կողմից տրվել է նոր սահմանում, համաձայն որի սեռական առողջությունն ավելին է, քան սեռական խանգարման բացակայությունը և իրենից ներկայացնում է անձի սեքսուալության մարմնական, հոգեկան և սոցիալական բարօրության ամբողջություն։
Սեռապես առողջ անհատն ունի դրական վերաբերմունք դեպի սեքսուալությունը, ունակ է ստանալու սեռական հաճույք և վարում է անվտանգ սեռական կյանք` զերծ բռնությունից, հարկադրանքից։
Այսօր Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հաստատվել է, որ յուրաքանչյուր անձ ունի սեռական իրավունքներ, որոնց ճանաչումը, ընդունումը և պաշտպանությունը պարտադիր պայման է նրա սեռական առողջության պահպանման հարցում։
Մարմնական զգայություններից հաճույք ստանալու և այդ հաճույքը սիրելի անձնավորության հետ կիսելու կարողությունը առաջացնում է լիարժեքության զգացում, բարձրացնում ինքնահարգանքը և նվազագույնի հասցնում կյանքի էքզիստենցիալ մաս կազմող միայնակության և սեփական անձի անպիտանելիության զգացումները։
Խորը միջանձնային հարաբերությունները սեքսոլոգիայում անվանում են ինտիմություն, որը ենթադրում է ինչպես հաճույքի, այնպես էլ ցավի կիսում մտերիմ անձնավորության հետ։ «Ինտիմ» բառը ծագում է լատիներեն intimare արմատից, որը նշանակում է իմանալ, ճանաչել։ Սեռական մերձեցումը կարևոր ուղիներից մեկն է, որի միջոցով հնարավոր է իմանալ, ճանաչել մարդուն։Սակայն սեքսուալությունը միայն մի մասն է ինտիմության. բացի դրանից ինտիմության մաս են կազմում նվիրումը, վստահությունը, հուզական ինքնադրսևորումը, հետաքրքրությունների և արժեքների համատեղելիությունը, կոնֆլիկտների կառուցողական լուծման կարողությունը, ինքնուրույնության և անկախության պահպանումը զույգի շրջանակում։ Այսպիսով, հնարավոր է ինտիմ հարաբերություններ ունենալ մեկի հետ առանց սեռական կապի, և հակառակը՝ սեռական մերձեցումներ ունենալ` առանց իսկական ինտիմության։ Ինտիմության բոլոր բաղադրիչների միասնությունն է, որ հնարավորություն է ստեղծում անհատական և փոխադարձ հաճույքի և աճի։
Հեղինակ. Արամ Հակոբյան, Նարինե Ներսիսյան
Աղբյուր. Կլինիկական սեքսոլոգիա
Տեղեկատվություն. sexology.am
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն