Պետության կողմից երաշխավորված անվճար նյարդահոգեբուժական դիսպանսերային օգնության կազմակերպում
Նյարդահոգեբուժական դիսպանսերային բժշկական կազմակերպություններն արտահիվանդանոցային բժշկական օգնության շրջանակներում իրականացնում են.
|
|
իրենց սպասարկման տարածքում մշտապես բնակվող հոգեկան հիվանդների (երեխաների և մեծահասակների) հաշվառում համաձայն ՀՀ կառավարության 01.01.2010թ. թիվ 350-Ն «Արտահիվանդանոցային և հիվանդանոցային հոգեբուժական բժշկական օգնության տրամադրման կարգը հաստատվելու մասին» որոշման,
|
|
իրենց սպասարկման տարածքում մշտապես բնակվող հոգեկան հիվանդների (երեխաների և մեծահասակների) դիսպանսերային հսկողություն` համաձայն ՀՀ կառավարության 01.01.2010թ. թիվ 350-Ն «Արտահիվանդանոցային և հիվանդանոցային հոգեբուժական բժշկական օգնության տրամադրման կարգը հաստատվելու մասին» որոշման: Դիսպանսերային հսկողությունը անձի կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնությամբ կարող է իրականացնել նաև ՀՀ ԱՆ «Հոգեբուժական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն,
|
|
իրենց սպասարկման տարածքում մշտապես բնակվող հոգեկան հիվանդների (երեխաների և մեծահասակների) խորհրդատվական բժշկական օգնություն` համաձայն ՀՀ կառավարության 01.01.2010թ. թիվ 350-Ն «Արտահիվանդանոցային և հիվանդանոցային հոգեբուժական բժշկական օգնության տրամադրման կարգը հաստատվելու մասին» որոշման:
|
|
|
Տնօրեն
|
Սերգեյ Արայի Խաչատրյան
|
|
Հասցե
|
Հայաստան, Երևան, Նուբարաշեն համայնք, Նուբարաշեն փող., 1/3 շ.
|
|
Հեռախոս
|
+374 10 47 53 22
+374 96 30 01 31
|
|
Հոգեկան հիվանդների հիվանդանոցային բուժումը և խնամքը
ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ազգային կենտրոն (ՀԱՊԱԿ)
|
|
|
Բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության շրջանակներում հոգեկան հիվանդների հիվանդանոցային բուժումը և խնամքը ընդգրկում է.
|
|
հոգեկան հիվանդների սուր և անհետաձգելի վիճակների բուժօգնությունը, |
|
քրոնիկ հոգեկան հիվանդների խնամքը, |
|
քրոնիկ հոգեկան հիվանդների բուժումը սրացման շրջանում, |
|
դատահոգեբուժական ստացիոնար փորձաքննության իրականացումը, |
|
հոգեկան հիվանդների հարկադիր բուժումը, |
|
բժշկասոցիալական փորձաքննության կազմակերպումը, |
|
զորակոչիկների փորձաքննության իրականացումը, |
|
զորակոչիկների բուժում, |
|
հոգեկան հիվանդների ախտորոշման ճշտում:
|
|
|
Պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային օգնության շրջանակներում հոգեկան հիվանդների հիվանդանոցային օգնությունն իրականացվում է հոգեկան հիվանդների և անհետաձգելի վիճակների բուժօգնության գծով` ՀՀ առողջապահության նախարարության «Հոգեբուժական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում (մեծահասակներ և երեխաներ), «Գյումրիի հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ում, «Վանաձորի նյարդահոգեբուժական դիսպանսեր» ՓԲԸ-ում , «Կապանի նյարդահոգեբուժական դիսպանսեր» ՓԲԸ-ում, «Սևանի հանրապետական հոգեբուժական հիվանդանոց» ՓԲԸ-ում, «Արմենիա» բժշկական կենտրոնի փսիխոսոմատիկ բաժանմունքում:
|
|
Հոգեկան հիվանդները հոսպիտալացվում են մասնագիտացված դիսպանսերների, պոլիկլինիկաների հոգեբույժների ուղեգրով, զորակոչային տարիքի անձիք` զինկոմիսարիատների ուղեգրով կամ համաձայնությամբ, իսկ շտապ օգնության հոգեբուժական բրիգադների կամ հարազատների կողմից բերված անհետաձգելի դեպքերը` տվյալ հոգեբուժական հաստատոըթյան բժշկի ուղեգրով։
|
|
|
|
Քրոնիկ հոգեկան հիվանդների խնամքի, դատահոգեբուժական փորձաքննության և հոգեկան հիվանդների հարկադիր բուժման գծով` տվյալ հոգեբուժական օգնությունն իրականացնելու իրավունք ունեցող հոգեբուժական հաստատություններում.
|
|
հոգեկան հիվանդների խնամքն իրականացվում է ՀՀ առողջապահության նախարարության «Հոգեբուժական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում «Գյումրիի հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ում, «Վանաձորի նյարդահոգեբուժական դիսպանսեր», ՓԲԸ-ում , «Կապանի նյարդահոգեբուժական դիսպանսեր» ՓԲԸ-ում, և «Սևանի հանրապետական հոգեբուժական հիվանդանոց» ՓԲԸ-ում, Արմաշի առողջության կենտրոնում, Վարդենիսի տուն-ինտերնատում` համապատասխան մասնագետի եզրակացությամբ և ուղեգրով,
|
|
ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննությունները կազմակերպվում են ՀՀ առողջապահության նախարարության «Հոգեբուժական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում,
|
|
հոգեկան հիվանդների հարկադիր բուժումը կազմակերպվում է ՀՀ առողջապահության նախարարության «Հոգեբուժական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում, «Գյումրիի հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ում, «Վանաձորի նյարդահոգեբուժական դիսպանսեր», ՓԲԸ-ում , «Կապանի նյարդահոգեբուժական դիսպանսեր» ՓԲԸ-ում, և «Սևանի հանրապետական հոգեբուժական հիվանդանոց» ՓԲԸ-ում` դատարանի որոշման հիման վրա:
|
|