Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Թվեր և փաստեր

Երկրագնդի 7 միլիարդերորդ բնակիչը կծնվի հոկտեմբերին. ՄԱԿ

Երկրագնդի 7 միլիարդերորդ բնակիչը կծնվի հոկտեմբերին. ՄԱԿ

Երկրագնդի բնակչության թիվն արդեն այս տարվա հոկտեմբերին կարող է 7 միլիարդի հասնել, իսկ 2100 թվականին այդ ցուցանիշը կգերազանցի 10 միլիարդը։ Այս մասին հաղորդում է ռուսական «Ռիա նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական հարցերի վարչության  բնակչության ազգաբնակության բաժանմունքի վերջին կանխատեսումները։

Բաժանմունքի պատրաստած զեկույցում նշվում է, որ մարդկության պատմության ընթացքում, հիմնականում, բնակչութան թիվը բավական դանդաղ է աճել. աշխարհի բնակչությունը մեկ միլիարդի է հասել միայն 1804թ., այնուհետև ընդամենը 125 տարի  է պահանջվել, որպեսզի բնակչության թիվը կրկնապատկվի, իսկ դրանից հետո բնակչության թվի աճն ընթացել երկրաչափական պրոգրեսիայով։ Արդյունքում երկու հարյուրամյակի ընթացքում՝ 1800-ից 2011թթ. բնակչության թիվը 7 անգամ աճեց։ Իսկ 1960-ական թթ. սկսած՝ մարդկանց թիվն աճել է երկու անգամ։

ՄԱԿ-ի տվյալներով՝  2011թ. աշխարհում մոտ 135 մլն մարդ կծնվի, ևս 57 միլիոնը կմահանա։ Ընդհանուր աճը, այդպիսով,  78 մլն կկազմի։ Ընդ որում, նշվում է, որ երկրագնդի բնակչության հիմնական աճը տեղի է ունենում զարգացող երկրների հաշվին. աշխարհի ամենամեծ թվով բնակչություն ունեցող երկրների տասնյակում միայն երեք զարգացած երկիր է ընդգրկված՝ ԱՄՆ–ն, Ռուսաստանը և Ճապոնիան։

Աշխարհում բնակչության  ամենամեծ թիվ ունեցող երկիրը Չինասատնն է (1,35 մլրդ մարդ), երկրորդ տեղում Հնդկաստանն է (1,24 մլրդ մարդ)։ Մասնագետները նշում են, որ բնակչության՝ եկրկրաչափական պրոգրեսիայով աճի պատճառը այսպես կոչված դեմոգրաֆիական անցումն է՝ գործընթաց, որի ժամանակ ծնելիության և մահացության բարձր մակարդակ ունեցող հասարակությունը տնտեսական զարգացմանը զուգընթաց վերածվում է ծնելիության և մահացության ցածր մակարդակ ունեցող հասարակության։

Նրանք նշում են, որ երբ այս կամ այն հասարակությանը հասանելի է դառնում ժամանակակից բժշկությունը, ապա այդտեղ նվազում է մահացության աստիճանը, սակայն ծնելիության աստիճանը բավական երկար ժամանակ շարունակում է բարձր մնալ, ինչն էլ բնակչության թվի կտրուկ աճի է հանգեցնում։ Ծնելիությունը սկսում է դանդաղորեն նվազել՝ հակաբեղմնավորիչ միջոցների տարածմանը զուգընթաց։

Զարգացած երկրներն արդեն այդ փուլն անցել են և այժմ այդ երկներից շատերում բնակչության թվի կրճատման գործընթաց է տեղի ունենում։ Այսպես, Ճապոնիայում, 60 տարեկանից բարձր անձինք բնակչության 30 տոկոսից ավելին են կազմում, իսկ մինչև 2050թ. այդ թիվը կհասնի 42 տոկոսի։

Մասնագետները նշում են, որ բնակչության թվի աճը սպառնալիքներից բացի նաև տնտեսության զարգացման հնարավորություններ է ստեղծում։

ՄԱԿ-ի տվյալներով՝  մինչև 2050թ. երկրագնդի բնակչության թիվը կհասնի 8,1-ից 9,3 միլիարդի,  իսկ 2100-ին արդեն 10,1-ից 10,6 միլիարդի։

ՄԱԿ-ի տվյալներով՝ հաջորդ 40 տարվա ընթացքում  ևս Չինաստանը և Հնդկաստանը կմնան ամենամեծ թվով բնակչություն ունեցող երկրները, բայց կփոխվեն տեղերով՝ Հնդկաստանը առաջ կանցնի Չինաստանից. մինչև 2050 թ. Հնդկաստանի բնակչության թիվը կհասնի 1,69 միլիրարդի, իսկ Չինաստանի բնակչության թիվը՝ 1,3 միլիարդի, Ռուսաստան ու Ճապոնիան կլքեն տասնյակը։

Կանխատեսումների համաձայն՝  մինչև 2050թ. առավել քիչ զարգացած շրջաններում կապրի երկրագնդի բնակչության 86 տոկոսը (1950 թ. տվյալներով՝ այդ թիվը 68 տոկոս է կազմել, 2011թ.՝ 82 տոկոս)։

Ընդհանուր առմամբ՝ երկրի բնակչության աճի տեմպերը հաջորդ 40 տարվա ընթացքում կդանդաղեն երկրագնդի բոլոր հատվածներում։

Բացի այդ՝ զգալիորեն կնվազի ինչպես ծնելիության, այնպես էլ մահացության մակարդակը, ինչի հետևանքով կփոխվի երկրագնդի բնակչության տարիքային կառուցվածքը. 2050թ. կյանքի միջին տևողությունը աշխարհում 76 տարի կկազմի (այժմ 69– է)։ Ընդ որում՝ կյանքի տևողության առումով առաջատարները կլինեն Հյուսիսային Ամերիկան և Օվկիանիան (83 տարեկան)։ Իսկ ծեր մարդկանց թիվը (60 տարեկան և ավելի) մինչև 2050թ. երկու անգամ կաճի (11-ից 22%)։

Սկզբնաղբյուր. Tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Փետրվարի 14-ը` Համակարգչային աշխատողի օր
Փետրվարի 14-ը` Համակարգչային աշխատողի օր

Փետրվարի 14-ը ոչ պաշտոնական, բայց մասնագիտական շրջանակում լայնորեն նշվող ծրագրավորողի օրն է: 1946 թ. փետրվարի 14-ին գիտական աշխարհին և բոլոր հետաքրքրվածներին ցուցադրվեց առաջին՝ իսկապես աշխատող...

Հիշարժան տարեթվեր Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
ԵՊԲՀ. Ինչպե՞ս է աճել աշխարհի բնակչությունը 1950 թվականից ի վեր
ԵՊԲՀ. Ինչպե՞ս է աճել աշխարհի բնակչությունը 1950 թվականից ի վեր

Աշխարհում մարդկանց թիվը 70 տարվա ընթացքում եռապատկվել է: Վիճակագրական տվյալների հիման վրա «Հերացի» վերլուծականն ուսումնասիրել է, թե մասնավորապես որ տարածաշրջաններում է...

15 գեղարվեստական գիրք բժշկության մասին
15 գեղարվեստական գիրք բժշկության մասին

Ապագա բժիշկներ, ձեզ համար առանձնացրել ենք 15 գեղարվեստական գիրք, որտեղ հիմնական թեման բժշկությունն է, բժշկի մասնագիտության առանձնահատկություններն ու դժվարությունները...

2020-ի գիտական հայտնագործությունները. Սալուտեմ ամսագիր №2
2020-ի գիտական հայտնագործությունները. Սալուտեմ ամսագիր  №2

Անտարկտիդայի և Գրենլանդիայի սառցե ծածկույթը հալչում է աննախադեպ արագ


2019 թվականի ապրիլին իրականացված հետազոտությունը ցույց տվեց, որ Գրենլանդիայի սառցե ծածկույթը տարեկան...

Հրատապ թեմա Աշխարհում Սալուտեմ 2.2021
2020-ը նոր սարքերի, նորարարությունների ռեկորդային տարի` չնայած ԿՈՎԻԴ–19-ի մարտահրավերներին. «Սալուտեմ» ամսագիր
2020-ը նոր սարքերի, նորարարությունների ռեկորդային տարի` չնայած ԿՈՎԻԴ–19-ի մարտահրավերներին. «Սալուտեմ» ամսագիր

Ամփոփելով նախորդ տարին՝ հարկ է անդրադառնալ 2020 թ. Միացյալ Նահանգների Սննդի և դեղերի վարչության (U.S. Food and Drug Administration) կարևոր և շրջադարձային զարգացումներին, որոնց նպատակն էր ամրապնդել...

Հրատապ թեմա Աշխարհում Սալուտեմ 1.2021
Յոթ զավեշտալի բժշկական հայտնագործություն․ Շնոբելյան մրցանակի հերոսները. oncology.am
Յոթ զավեշտալի բժշկական հայտնագործություն․ Շնոբելյան մրցանակի հերոսները. oncology.am

Մի շարք բժշկական հայտնագործություններ այնպես են տպավորել համաշխարհային գիտական հանրությանը, որ շնոբելյան մրցանակի են արժանացել։ Այդ մրցանակը հիմնադրվել է 1991 թվականին և շնորհվում է...

Էնդոսկոպիկ ծառայությունը` «Նաիրի» բժշկական կենտրոնում. հարցազրույց Թևոս Սարգսյանի հետ. nairimed.com
Էնդոսկոպիկ ծառայությունը` «Նաիրի» բժշկական կենտրոնում. հարցազրույց Թևոս Սարգսյանի հետ. nairimed.com

- Ի՞նչ է ներառում էնդոսկոպիկ ծառայությունը:

- «Նաիրի» բժշկական կենտրոնում գործում է էնդոսկոպիկ ախտորոշման և բուժման ծառայություն, որը ներառում է...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր
Երաժշտությունը ո՛չ միայն արվեստ է, այլ նաև յուրահատուկ թերապիա․ բարեգործական համերգ ՈՒԱԿ-ի պացիենտների համար. oncology.am
Երաժշտությունը ո՛չ միայն արվեստ է, այլ նաև յուրահատուկ թերապիա․ բարեգործական համերգ ՈՒԱԿ-ի պացիենտների համար. oncology.am

Երաժշտությունը ո՛չ միայն արվեստ է, այլ նաև յուրահատուկ թերապիա: Ու եթե այդ թերապիայի կարիքն ունեցող մարդիկ ինչ-ինչ պատճառներով ինչ-որ ժամանակահատվածում համերգասրահներ այցելելու հնարավորություն չունեն, ապա Do Re Meet բարեգործական ծրագիրը...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր
Քաղցկեղի «աշխարհագրությունը». oncology.am
Քաղցկեղի «աշխարհագրությունը». oncology.am

Զարգացած երկրներում յուրաքանչյուր չորրորդ բնակիչ ունի քաղցկեղով հիվանդանալու ռիսկ, իսկ հինգերորդը՝ դրանից մահանալու:  Զարգացող երկրներում  միշտ քիչ են եղել քաղցկեղով հիվանդները...

Ուռուցքաբանություն
Հայաստանի բնակչությունը 1831-ից 2017 թվականներին. aniarc.am
Հայաստանի բնակչությունը 1831-ից 2017 թվականներին. aniarc.am

Այսօրվա Հայաստանի Հանրապետության տարածքում բնակչության թիվը 1831 թվականին կազմել է 161.747 հոգի, որից հայերը՝ 110.671, մուսուլմանները՝ 50.274, այլք՝ 802: Ըստ էության, Հայաստանում մարդահամար, աշխարհագիր...

Առանց հիվանդությունների կյանքի միջին տեւողությունն ավելացել է 6 տարով. news.am
Առանց հիվանդությունների կյանքի միջին տեւողությունն ավելացել է 6 տարով. news.am

Աշխարհի 191 երկրներում վերջին 25 տարիներին կյանքի ակնկալվող տեւողությունն ավելացել է շուրջ 10 տարով՝ տղամարդկանց պարագայում կազմելով 69, կանանց պարագայում՝ 74.8 տարի: Վերջին 15 տարիներին մարդիկ սկսել են...

10 ամենախելացի կենդանիները. 1in.am
10 ամենախելացի կենդանիները. 1in.am

Հայտնի է, որ որոշ կենդանիներ ավելի խելացի են մյուսներից, նրանք կարողանում են ընկերանալ, սովորել իրենց սխալներից և, նույնիսկ, մարդկանց հետ փոխհարաբերություններ հաստատել...

Ի՞նչ ապագա է սպասվում մարդկությանն ամբողջովին ավտոմատացված աշխարհում. tert.am
Ի՞նչ ապագա է սպասվում մարդկությանն ամբողջովին ավտոմատացված աշխարհում. tert.am

Տեխնոլոգիական առաջընթացը շարունակում է իր հաղթարշավն ամբողջ աշխարհում` բազում առավելություններ տալով մարդկանց: Սակայն, միևնույն ժամանակ, այն լուրջ սպառնալիք է մարդկության գոյության համար...

Կյանքի վատագույն որակ ունեցող աշխարհի 29 քաղաքները. 1in.am
Կյանքի վատագույն որակ ունեցող աշխարհի 29 քաղաքները. 1in.am

Ամեն տարի Mercer խոշորագույն HR խորհրդատվական ընկերությունը ներկայացնում է «Կյանքի որակի ինդեքս» զեկույցը: Ինչպես հայտնում է Business Insider-ը` ընկերությունը ուսումնասիրել է 450 քաղաքների կենսակերպը` հաշվի...

Մենք երազում ենք փոխել աշխարհը հանուն քեզ. Ցուկերբերգի հուզիչ նամակը` նորածին դստերը. tert.am
Մենք երազում ենք փոխել աշխարհը հանուն քեզ. Ցուկերբերգի հուզիչ նամակը` նորածին դստերը. tert.am

Աշխարհի խոշորագույն Facebook սոցկայքի համահիմնադիր և գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը, ով օրերս հայր է դարձել, շարունակում է հազարավոր շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ ստանալ...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ