Թվեր և փաստեր
Ինչո՞ւ չեն հայաստանյան կլինիկաները վերազինվում նոր տեխնիկայով
Հայաստանում ապրող առողջական խնդիրներ ունեցող բազմաթիվ մարդիկ բարձր մակարդակի հետազոտում եւ բուժում ստանալու համար ստիպված են լինում մեկնել Ռուսաստանի մայրաքաղաք, եվրոպական երկրներ կամ նույնիսկ հարեւան Վրաստան։ Պատճառներից մեկը այս երկրներում առկա ժամանակակից տեխնիկական միջոցներն են, որոնք ավելի ճշգրիտ են ախտորոշում կատարում։ Ո՞րն է պատճառը, որ Հայաստանում չի կատարվում բուժհաստատությունների տեխնիկական վերազինում, ինչո՞ւ չեն կլինիկաները ձեռքբերում հիվանդությունները ավելի ճիշտ ախտորոշող միջոցներ, ինչո՞ւ են Հայաստանից մեկնող հիվանդների մոտ հիվանդության բարդ փուլեր ախտորոշվում, այս եւ առողջության վերահսկման վերաբերյալ հարցերի շուրջ պատասխաններ ստանալու համար NEWS.am-ը զրուցել է «ԿՀՄԻ ԲԱԿ-Երեւան» տնօրեն Արսեն Թորոսյանի հետ։
1.5 Տեսլահզորությամբ մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆով հագեցած ՄՌՏ ախտորոշման կենտրոնը Հայաստանում գործում է արդեն մոտ մեկ տարի։ Որքա՞ն վերահետազոտվող պացիենտների մոտ է պաթոլոգիա հայտնաբերվել, որը նախկին հետազոտություններում ի հայտ չի եկել։
Հստակ թիվ նշելը դժվար է, բայց այդպիսի հետազոտվողներ շատ ենք ունեցել, երբ նրանց մոտ նախկինում կատարված հետազոտությունների արդյունքում կամ ոչ մի ախտաբանական փոփոխություն չի հայտնաբերվել կամ էլ հայտնաբերվել է, բայց ոչ ամբողջ ծավալով: Եղել են նաեւ հակառակ դեպքեր, երբ ցածր դաշտային (0.3 Տեսլա) ՄՌ տոմոգրաֆներով կատարված նախկին հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել են ախտաբանական փոփոխություններ, որոնք սակայն մեր կողմից հերքվել են: Այդպիսի տարբերությունների պատճառը այն է, որ ցածր դաշտային տոմոգրաֆներով ստացված ՄՌ պատկերներում միջհյուսվածքային կոնտրաստը (տարբերակումը) 3-5 անգամ ավելի ցածր է, քան բաձր դաշտային տոմոգրաֆներից ստացված պատկերներում եւ հետեւաբար այդպիսի պատկերները մեկնաբանելիս բժիշկ-ռադիոլոգը ավելի մեծ հավանականությամբ կարող է նորման պաթոլոգիայի տեղ ընկալել կամ հակառակը` պաթոլոգիան նորմայի:
Կարծիք կա, որ Հայաստանում բնակչության շրջանում կան տարածված հիվանդություններ, որոնք չեն բացահայտվում նախ, որովհետեւ մարդիկ դիմում են հետազոտության «վերջին պահին», եւ երկրորդ, քանի որ բժշկական սարքավորումները ժամանակակից չեն։ Արդյոք այս կարծիքի հետ կարելի՞ է համաձայնել։
Ինչ խոսք շատ պացիենտներ բժշկի են դիմում միայն այն դեպքում, երբ նրանց գանգատները արդեն անտանելի են դառնում եւ ոչ թե այն պահին, երբ գանգատները նոր են սկսում անհանգստացնել իրենց: Միանշանակ է, որ վաղ ախտորոշումը բարձրացնում է հիվանդությունների բուժման արդյունավետությունը եւ ավելի լավ կանխատեսումներ ապահովում մասնակի կամ լիակատար ապաքինման համար: Եվ հակառակը, հիվանդությունների ուշ ախտորոշումը շատ հաճախ անելանելի դրության մեջ է դնում թե՛ պացիենտին, թե՛ բուժող բժշկին: Ինչ վերաբերում է այն հարցին, որ հիվանդությունների ուշ բացահայտումը կապված է ոչ ժամանակակից սարքավորումների հետ, ապա դա այդքան էլ միանշանակ չէ, քանի որ գործիքային հետազոտությունները, ինչպիսին է նաեւ ՄՌՏ հետազոտությունը, հանդիսանում են ախտորոշման գործընթացի կարեւոր, բայց եւ ընդամենը մեկ օղակը:Հիվանդությունների ախտորոշումը իր մեջ ներառում է պացիենտի գանգատները, նրա ֆիզիկական քննությունը, լաբորատոր եւ գործիքային հետազոտությունները եւ վերջնականապես իրականացվում է բուժող բժշկի կողմից: Ինչ խոսք ժամանակակից բժշկական սարքավորումները մի քանի անգամ բարձրացնում են ճշգրիտ ախտորոշման հավանականությունը, բայց միեւնույնն է հիմնական խնդիրն այստեղ պացիենտների դիմելիությունն է բժիշկներին:
Հիվանդությունների հայտնաբերման դեպքում հաճախ են դեպքերը, երբ Հայաստանի բժիշկները խորհուրդ են տալիս դիմել արտասահմանյան կլինիկաներին, քանի որ Հայաստանում չկան համապատասխան սարքավորումներ։ Ի՞նչն է պատճառը, որ տեղական բուժհաստատությունները խուսափում են վերազինվել նոր տեխնիկայով։
Այո նման դեպքեր լինում են: Առողջապահությունը եւ բժշկությունը ամբողջ աշխարհում համարվում են տնտեսության ամենածախսատար եւ ամենաթանկարժեք ոլորտներից մեկը եւ ոչ բոլոր երկրներն են կարողանում իրենց թույլ տալ ունենալ այդ պահին հնարավոր ամենաժամանակակից տեխնիկան եւ նաեւ ամենաորակյալ բժշկական կադրերը: Նույնիսկ Եվրոպայում կան երկրներ, որոնք իրենց պացիենտներին ուղարկում են այլ երկրներ բուժվելու, քանի որ իրենց երկրում չկա օրինակ ռադիովիրաբուժության կենտրոն: Դժվարությունը կայանում է ոչ միայն ախտորոշիչ եւ բուժական բժշկական տեխնիկայի ձեռք բերման մեջ, այլեւ այն արդյունավետ շահագործելու եւ տեխնիկապես սպասարկելու մեջ: Այսինքն միշտ չէ, որ շատ թանկարժեք սարքեր ձեռք բերելը ճիշտ որոշում է եւ յուրաքնչյուր բուժհաստատություն ինքն է նման որոշում կայացնում` հաշվի առնելով իր ֆինանսական, կադրային եւ այլ հնարավորությունները:
1,5 Տեսլա մագնիսական դաշտի հզորությամբ սարքերի գինը շուկայում տատանվում է 200 հազարից մինչեւ 1 մլն դոլար։ Փաստ է, որ երեւանյան ցանկացած միջին կարգի կլինիկայի բակում կայանած հիվանդանոցի ղեկավար կազմի անձնական մեքենաների գինն անցնում է 200 հազար դոլարից։ Ստացվում է, որ գումար կա, բայց այն չի ծախսվում տեխնիկայի ձեռքբերման ուղղությամբ։ Ո՞րն է պատճառը, որ նոր տեխնիկայով Հայաստանում առաջինը վերազինվում է ռուսական ընկերության մասնաճյուղը։
Նախ կցանկանայի նշել, որ անթերի աշխատանքային վիճակում գտնվող 1,5 Տեսլամագնիսականդաշտի հզորությամբ տոմոգրաֆները շատ ավելի թանկ արժեն, քան Ձեր կողմից ներկայացված գները, ինչպես նաեւ շեշտել, որ սարքի գինը ընդամենը գործոններից մեկն է, բայց ոչ ամենավճռականը, որը կարող է ազդել նման կենտրոն բացելու որոշման վրա: «ԿՀՄԻ ԲԱԿ-Երեւան» ՄՌՏ ախտորոշման կենտրոնի կողմից 1,5 Տեսլահզորությամբ ՄՌՏ սարքով վերազինվելու որոշումը կայացվել է ընկերության գլխամասային գրասենյակի կողմից (Սանկտ-Պետերբուրգ, ՌԴ)` հաշվի առնելով Հայաստանում բարձրորակ ՄՌՏ հետազոտությունների անցկացման մեծ պահանջարկը: Մինչ այդ պացիենտների մեծ մասը որակյալ հետազոտությունների համար մեկնում էին Թբիլիսի, մի մասն էլ Մոսկվա եւ եվրոպական այլ քաղաքներ: Նման որոշման կայացման մեջ մեծ դեր ունի նաեւ մեր ընկերության 10-ամյա փորձը, որը նման 70 կենտրոններ ունի ՌԴ-ում եւ ԱՊՀ-ում եւ կարողանում է ինքնուրույն վերապատրաստել որակյալ բժիշկ-ռադիոլոգների եւ հոգալ նման շատ բարդ սարքերի շահագործման եւ տեխնիկական սպասարկման հարցերը` առանց հենվելու այլ ընկերությունների ծառայությունների վրա:
Ի՞նչ կարծիքի եք Հայաստանում բնակչության շրջանում հիվանդությունների ախտորոշման մասին։ Ընդհանուր առմամբ՝ ինչպիսի՞ պարբերականությամբ է պետք հետազոտություն անցկացնել, որպեսզի հիվանդության հայտնաբերումը ժամանակին լինի, ու ընդհանուր առմամբ հասկանալի լինի բնակչության առողջական վիճակն ու հիվանդությունների միտումները:
Հայաստանում հիվանդությունները մեծամասամբ ախտորոշվում են ոչ վաղ փուլում, իսկ հաճախ էլ արդեն ուշացած փուլերում եւ դա միշտ չէ, որ կապված է ֆինանսական դժվարությունների հետ: Դրա պատճառը ավելի շատ մշակութային է: Հայաստանի ազգաբնակչության մի ստվար զանգվածի համար առողջությունը չի համարվում բարձրագույն արժեք եւ հետեւաբար պատշաճ ուշադրության չի արժանանում: Մարդիկ չեն վարանում ամեն ինչի վրա ժամանակ եւ գումար ծախսել, բացի առողջությունից: Մի պարզ օրինակ բերեմ. եթե ինչ որ մեկի տանը շարքից դուրս գա նրա հեռուստացույցը, նա անպայման ժամանակ եւ գումար կգտնի այն վերանորոգելու կամ նորը գնելու համար: Բայց եթե ասենք նրա մոտ ի հայտ գա գլխացավ, ապա նա ո՛չ ժամանակ, ո՛չ էլ գումար կգտնի այցելելու բուժհաստատություն, որպեսզի պարզի իր գլխացավի պատճառը եւ բուժի այն: Նա կայցելի բժշկի միայն, երբ նրա գլխացավերը անտանելի դառնան եւ հետեւաբար մեծ հավանականությամբ նա այդ ժամանակ արդեն կունենա ավելի լուրջ եւ բարդացած առողջական խնդիր, քան այդ գլխացավի առաջացման սկզբում եւ որի բուժելն էլ կլինի շատ ավելի դժվար կամ միգուցե արդեն անհնար:
Ընդհանրապես բոլորին խորհուրդ է տրվում տարեկան առնվազն մեկ անգամ այցելել բժշկի եւ անցնել ընդհանուր ախտորոշիչ սկրինինգային հետազոտություններ: Որոշակի տարիքից հետո ցուցված են նաեւ կոնկրետ հետազոտություններ. օր.` կանանց մոտ կրծքագեղձի եւ արգանդի վզիկի հետազոտությունը, տղամարդկանց մոտ շագանակագեղձի հետազոտությունը եւ այլն: Իսկ տարատեսակ առողջական ռիսկի խմբերում գտնվող անձանց նաեւ ցուցված է ավելի հաճախ հետազոտվել այս կամ այն ախտահարումը վաղ հայտնաբերելու համար:
Կարդացեք նաև
Փետրվարի 14-ը ոչ պաշտոնական, բայց մասնագիտական շրջանակում լայնորեն նշվող ծրագրավորողի օրն է: 1946 թ. փետրվարի 14-ին գիտական աշխարհին և բոլոր հետաքրքրվածներին ցուցադրվեց առաջին՝ իսկապես աշխատող...
Աշխարհում մարդկանց թիվը 70 տարվա ընթացքում եռապատկվել է: Վիճակագրական տվյալների հիման վրա «Հերացի» վերլուծականն ուսումնասիրել է, թե մասնավորապես որ տարածաշրջաններում է...
Ապագա բժիշկներ, ձեզ համար առանձնացրել ենք 15 գեղարվեստական գիրք, որտեղ հիմնական թեման բժշկությունն է, բժշկի մասնագիտության առանձնահատկություններն ու դժվարությունները...
Անտարկտիդայի և Գրենլանդիայի սառցե ծածկույթը հալչում է աննախադեպ արագ
2019 թվականի ապրիլին իրականացված հետազոտությունը ցույց տվեց, որ Գրենլանդիայի սառցե ծածկույթը տարեկան...
Ամփոփելով նախորդ տարին՝ հարկ է անդրադառնալ 2020 թ. Միացյալ Նահանգների Սննդի և դեղերի վարչության (U.S. Food and Drug Administration) կարևոր և շրջադարձային զարգացումներին, որոնց նպատակն էր ամրապնդել...
Մի շարք բժշկական հայտնագործություններ այնպես են տպավորել համաշխարհային գիտական հանրությանը, որ շնոբելյան մրցանակի են արժանացել։ Այդ մրցանակը հիմնադրվել է 1991 թվականին և շնորհվում է...
- Ի՞նչ է ներառում էնդոսկոպիկ ծառայությունը:
- «Նաիրի» բժշկական կենտրոնում գործում է էնդոսկոպիկ ախտորոշման և բուժման ծառայություն, որը ներառում է...
Երաժշտությունը ո՛չ միայն արվեստ է, այլ նաև յուրահատուկ թերապիա: Ու եթե այդ թերապիայի կարիքն ունեցող մարդիկ ինչ-ինչ պատճառներով ինչ-որ ժամանակահատվածում համերգասրահներ այցելելու հնարավորություն չունեն, ապա Do Re Meet բարեգործական ծրագիրը...
Զարգացած երկրներում յուրաքանչյուր չորրորդ բնակիչ ունի քաղցկեղով հիվանդանալու ռիսկ, իսկ հինգերորդը՝ դրանից մահանալու: Զարգացող երկրներում միշտ քիչ են եղել քաղցկեղով հիվանդները...
Այսօրվա Հայաստանի Հանրապետության տարածքում բնակչության թիվը 1831 թվականին կազմել է 161.747 հոգի, որից հայերը՝ 110.671, մուսուլմանները՝ 50.274, այլք՝ 802: Ըստ էության, Հայաստանում մարդահամար, աշխարհագիր...
Աշխարհի 191 երկրներում վերջին 25 տարիներին կյանքի ակնկալվող տեւողությունն ավելացել է շուրջ 10 տարով՝ տղամարդկանց պարագայում կազմելով 69, կանանց պարագայում՝ 74.8 տարի: Վերջին 15 տարիներին մարդիկ սկսել են...
Հայտնի է, որ որոշ կենդանիներ ավելի խելացի են մյուսներից, նրանք կարողանում են ընկերանալ, սովորել իրենց սխալներից և, նույնիսկ, մարդկանց հետ փոխհարաբերություններ հաստատել...
Տեխնոլոգիական առաջընթացը շարունակում է իր հաղթարշավն ամբողջ աշխարհում` բազում առավելություններ տալով մարդկանց: Սակայն, միևնույն ժամանակ, այն լուրջ սպառնալիք է մարդկության գոյության համար...
Ամեն տարի Mercer խոշորագույն HR խորհրդատվական ընկերությունը ներկայացնում է «Կյանքի որակի ինդեքս» զեկույցը: Ինչպես հայտնում է Business Insider-ը` ընկերությունը ուսումնասիրել է 450 քաղաքների կենսակերպը` հաշվի...
Աշխարհի խոշորագույն Facebook սոցկայքի համահիմնադիր և գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը, ով օրերս հայր է դարձել, շարունակում է հազարավոր շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ ստանալ...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն