ԳՅՈՒՄՐԻ Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց |
ԳԵԴԵՈՆ ՌԻԽՏԵՐ ԲԲԸ, Հունգարիա, հայաստանյան ներկայացուցչություն |
||||||||||||
ԿԱՅՔԻ ՀՈՎԱՆԱՎՈՐ |
❢ Գարեգին Նժդեհ 5 ☏ 0312 3-62-52 @ [email protected], [email protected] ✉ fax: 0312 3-62-52 |
Հիվանդանոցի պատմությունը
«Գյումրու Մոր և Մանկան Ավստրիական Հիվանդանոց» ՓԲԸ-ն (նախկին Ավստրիական Մանկական Հիվանդանոց) հիմնադրվել է 1991թ. դեկտեմբերին: Հիվանդանոցի կառուցումը Ավստրիայի հանրապետության բարի կամեցողության դրսևորումն է Սպիտակյան երկրաշարժից տուժած հայ ժողովրդին, մասնավորապես` շիրակցիներին: Հիվանդանոցը սկսեց գործել 1992թ-ից և մինչև այժմ այն համարվում է հանրապետությունում խոշոր, իսկ Շիրակի մարզում միակ մանկական բազմապրոֆիլ հիվանդանոցը: Այստեղ իրականացվում է լայնածավալ բժշկական գործունեություն, տրամադրվում են բազմաթիվ ծառայություններ, այդ թվում մանկական տարբեր հիվանդությունների կանխարգելում, ախտորոշում և բուժում, շարունակական հսկողություն: Հիվանդանոցը յուրաքանչյուր տարի բժշկական օգնություն է տրամադրում մարզի հազարավոր երեխաների (նորածինների, մանուկների և դեռահասների):
Հիվանդանոցում աշխատում են Հայաստանում և արտասահմանում վերապատրաստված հմուտ և փորձառու մասնագետներ, որոնք որակյալ ծառայություններ են մատուցում երեխաների և նրանց ընտանիքների նկատմամբ տածած խորը գթասրտությամբ:
Այսօր հիվանդանոցում գործում են մանկաբուժական, ընդհանուր վիրաբուժական, մանկական և նորածնային ռեանիմացիայի, ֆիզիոթերապիայի, իսկ 2013թ-ից նաև մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքները, կանանց կոնսուլտացիայի ծառայությունը և մարզում միակ էնդոկրինոլոգիական ու շաքարային դիաբետով երեխաների շարունակական հսկողության և վարման դիսպանսեր կենտրոնը:
Առաջարկվող ծառայությունների շարքում են նաև մեծահասակների համար նախատեսված ծառայություններ` ընդհանուր և էնդոսկոպիկ վիրաբուժություն, լաբորատոր ախտորոշում:
Հիվանդանոցում առկա է նաև շտապ բուժօգնության հատուկ մեքենա` ռեանիմոբիլ հարմարեցված նորածնային արհեստական շնչառության սարքավորումներով:
Հիվանդանոցի ախտորոշիչ հնարավորություններն ընդգրկում են մանրէաբանական, իմունոլոգիական, կլինիկական, բիոքիմիական, բջջաբանական և հյուսվածքաախտաբանական լաբորատորիաները, ուլտրաձայնային, ռենտգեն հետազոտությունները: Այստեղ տրամադրվում են նաև նյարդաբանի, սրտաբանի, մաշկաբանի, ակնաբույժի և էնդոկրինոլոգի ծառայություններ:
2013թ-ին Ավստրիական մանկական հիվանդանոցում բացվեց նոր մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունք, իսկ վերջինս վերանվանվեց «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ-ի:
ՀՀ նախագահի և ավստրիացի բարերարների հովանավորությամբ բաժանմունքը վերանորոգվեց, կատարվեցին ներքին հարդարման աշխատանքներ, իսկ հիվանդասենյակները հագեցան նոր գույքով և անկողնային պարագաներով: Շատ կարճ ժամանակահատվածում մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքը դարձավ առաջատարը մարզում` հղիների հսկողության վարման, տարբեր գինեկոլոգիական հիվանդությունների ախտորոշման և բուժման, ինչպես նաև ծննդաբերական ծառայություններով:
Ստեղծման օրվանից մենք համագործակցում ենք Ավստրիայի մեր գործընկերների` Վիեննայի ԱՄՀ օժանդակող միության հետ: Բարեգործների աջակցության և գործընկերների հետ համագործակցության շնորհիվ հիվանդանոցն ապահովված է ժամանակակից սարքավորումներով: Մեր հմուտ և փորձառու մասնագետները հնարավորություն ունեն իրենց գիտելիքներն ընդլայնել Ավստրիայի առաջատար հիվանդանոցներում:
Վստահ եմ, որ կատարված աշխատանքները ծառայելու են մեր ազգաբնակչության, մասնավորապես` երեխաների, դեռահասների, կանանց ու հղիների առողջության ամրապնդման համար:
Բաժանմունքներ, ծառայություններ
ընդհանուր վիրաբուժական /վիրաբուժական, տրավմոտոլոգիա-օրթոպեդիա, ՔԿԱ, ակնաբուժական/,
ընդհանուր մանկաբուժական,
վերակենդանացման,
մանկաբարձագինեկոլոգիական,
ֆիզիոթերապիայի,
ախտորոշիչ և օժանդակ ծառայությունների բաժանմունքներ:
Ծննդատուն
վիրաբուժական բաժանմունք
Վիրաբուժական բաժանմունքում առկա է 30 մահճակալ, ուր կատարվում է ընդհանուր վիրաբուժական սպասարկում: Բաժանմունքում բացի երեխաներից նաև բուժում են ստանում 18-ից բարձր տարիք ունեցող հիվանդներ: Ծառայությունն իր մեջ ներառում է թորակոաբդոմինալ, ուրոլոգիական, օրթոպետ-տրավմատոլոգիական և քիթ-կոկորդ-ականջ հիվանդությունների ախտորոշում և բուժում: Բաժանմունքի կազմում աշխատում են 9 բժիշկ, 31 բուժքույր և 14 կրտսեր բուժանձնակազմ:
Սոնոգրաֆիկ ծառայություն
Ստացիոնար և ամբուլատոր հիվանդների համար կատարվում է հետևյալ հետազոտությունը` որովայնի խոռոչի օրգ. սոնոգրաֆիկ հետազոտություն, երեխաների ամորձիների սոնոգրաֆիա, նեյրոսոնոգրաֆիա մինչև 1 տարեկան երեխաների և գանգի տրեպանացիա կատարված հիվանդների, վահանագեղձ, դեմքի և պարանոցի փափուկ հյուսվածքների սոնոգրաֆիա, պլևրալ խոռոչի սոնոգրաֆիա: Ռեանիմացիայի բաժանմունք
Ծավալված է ընդհանուր պրոֆիլի 6 մահճակալով, գերակշռող մասը հիվանդների` նորածիններ են: Կահավորված է ժամանակակից սարքավորումներով. կարդիմանիտորներ, արհեստական շնչառության սարքեր, շուրջօրյա գործում է էքսպրես լաբորատորիան: Կադրերով ապահովված է /բժշկական և քույրական/, բոլոր բժիշկները վերապատրաստված ռեանիմատոլոգ-անեստեզիոլոգներ են Ինտենսիվ թերապիա
|
Մանկաբուժական բաժանմունք
Մանկական բաժանմունքում տեղադրված է 30 մահճակալ: Այստեղ բուժվում են մինչև 18 տարեկան երեխաներ /նորածիններ, ծծկեր, և ավագ հասակի/: Բաժանմունքում աշխատում են բարձր որակավորում ունեցող բժիշկներ. աշխատանքային մեծ փորձով: Բժիշկները վերապատրաստվել են թե՛ արտասահմանում /Ավստրիա/, թե՛ ԱՊՀ երկրներում /Մոսկվա/ և թե՛ Հայաստանում: Բաժանմունքը բազմապրոֆիլ է: Այստեղ բուժվում են շնչական, միզային, նյարդային, ստամոքս-աղիքային, արյան համակարգի, ալերգիկ հիվանդություններ ունեցող հիվանդները: Հիմնական ուշադրությունը դարձվում է բազմակողմանի հետազոտություններին և ճիշտ ախտորոշմանը, որը հնարավորություն է տալիս ավելի ճշգրիտ ախտորոշելու և բուժելու հիվանդներին, իսկ անհրաժեշտության դեպքում ընդգրկվում են այլ մասնագետներ:
2003 թ. մեզ դիմել և բուժվել է 1015 հիվանդ, 2004 թ.` 1054 հիվանդ: Բաժանմունքում աշխատում են 31 աշխատակից, որից 5-ը բժիշկներ են, 17-ը՝ բուժքույրեր.
|
Ռենտգեն ծառայություն
Բակտերիոլոգիական լաբորատորիա
Ավստրիական մանկական հիվանդանոցում մանրէաբանական լաբորատորիան սկսել է գործել 2005թ-ից: Մեկ տարվա ընթացքում կատարվել է թվով 2795 հետազոտություն: Լաբորատորիայում կատարվում են հետևյալ հետազոտությունները` ✔ արյան ստերիլություն, ✔ ցանքս մեզից, ✔ ցանքս կղանքից, ✔ կղանքի դիսբակտերիոզի վերաբերյալ, ✔ ցանքս ականջի արտադրությունից, ✔ ցանքս սեռական օրգանների արտադրությունից, ✔ քսուկ ինֆեկցված վերքից, ✔ քսուկ բկանցքից, ✔ ցանքս կրծքի կաթից: |
Կլինիկական բիոքիմիական լաբորատորիա
Ավստրիական մանկական հիվանդանոցում մանրէաբանական լաբորատորիան սկսել է գործել 2005թ-ից: Մեկ տարվա ընթացքում կատարվել է թվով 2795 հետազոտություն: Լաբորատորիայում կատարվում են հետևյալ հետազոտությունները` Ավստրիական մանկական հիվանդանոցի ախտորաշիչ ծառայությունում գործում է ախտորաշիչ լաբորատորիան, որը հագեցած է միջազգային չափանիշներին համապատասխան բժշկական արդիական սարքավորումներով: Լաբորատորիայում կատարվում են կլինիկական և կենսաքիմիական հետազոտություններ` թվաքանակը տարեկան մոտավորապես 18000: Լաբորատորիայում աշխատում են 5 բժիշկ-լաբորանտ և 6 քույր լաբորանտ: Լաբորատորիան ղեկավարում է բժիշկ-լաբորանտ Կարինե Հարությունյանը |
2013 ամբուլատոր ծառայության գնացուցակ
Գործընկերներ
«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպություն
«Արաբկիր» բժշկական համալիր
Էրեբունի ԲԿ
Հայկական ծրագիր պրոֆեսոր Գյունտեր Պետեր
«Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ» ՄԲԿ
Ավստրիա` «Ավստրիական մանկական հիվանդանոցին օժանդակող միություն» ՀԿ
Ավստրիա Շայբսի հիվանդանոց