ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
Արագածի շրջանը հիմնադրվել է 1972թ.: 1976թ. շահագործման է հանձնվել Արագածի շրջանային կենտրոնական հիվանդանոցն՝ իր կառուցվածքում ունենալով պոլիկլինիկա, թերապևտիկ, մանկական, մանկաբարձական, գինեկոլոգիական, վիրաբուժական, ինֆեկցիոն, շտապ բուժօգնության բաժանմունքներ՝ թվով 65 մահճակալներով, երկու գյուղական բժշկական ամբուլատորիաներ և տասնութ բուժմանկաբարձական կետեր:
1996թ. Արագածի ՇԿՀ-ն տարանջատվեց «Ծաղկահովիտի հիվանդանոց» և «Ծաղկահովիտի պոլիկլինիկա» պետական ձեռնարկությունների:
1998թ. «Ծաղկահովիտի հիվանդանոց» ՊՁ և «Ծաղկահովիտի պոլիկլինիկա» ՊՁ վերակազմավորվեցին «Ծաղկահովիտի հիվանդանոց» և «Ծաղկահովիտի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունների:
2007թ. օգոստոսի 6-ին «Ծաղկահովիտի հիվանդանոց» ՓԲԸ-ն և «Ծաղկահովիտի պոլիկլինիկա» ՓԲԸ-ն կրկին վերամիավորվեցին և կազմավորվեց «Ծաղկահովիտի առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը:
2007թ. հոկտեմբերին «Ծաղկահովիտի առողջության կենտրոն» ՓԲԸ-ն վերանվանվեց որպես «Ծաղկահովիտի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն:
Այս տարիների ընթացքում «Ծաղկահովիտի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը մեծ հաջողությունների է հասել ազգաբնակչության բժշկական սպասարկման ոլորտում:
|