Ավանդական բժշկություն Կռատուկ - Лопух - Arctium L.
Կռատուկ - Лопух - Arctium L.
Հայկական տարանունները – խաբշուկ, խոզունկ, կոծոծ, կռատունկ, կռոթնի, կռոթուկ, շափալոզ, փթրախ
Դեղաբույսի նկարագրությունը: Աստղածաղկավորների կամ բարդածաղկավորների ընտանիքին պատկանող, մինչև 1,5 մ բարձրության երկամյա խոտաբույս է: Ունի ծիրանակարիմիր, գնդաձև զամբյուղներով երկսեռ ծաղիկներ: Արմատն առանցքային է, հաստ ու հյութալի, ցողունը ճյուղավոր է, տերևները` խոշոր, հերթադիր, սրտաձև, ամբողջաեզր: Պտուղը քիստավոր սերմիկ է: Բույսը կյանքի առաջին տարում տալիս է միայն խոշոր, արմատամերձ, երկար կոթունավոր, լայն տերևներ, իսկ երկրորդ տարում ծաղկում է: Սերմերի հասունացումից հետո բույսը չորանում է:
Մեր հանրապետությունում աճում է միայն 2տեսակ` մեծ և թավոտ տեսակները, որոնք հավասարաչափ կիրառվում են բուժական նպատակով: Կռատուկը հանրածանոթ բույս է, տարածված տնամերձ հողամասերում, աղբուտներում, մարգագետիններում, ճամփեզրերին, արոտավայում և այլուր: «Արկտիում» անունը ծագել է հունական արկտիոն (արկտոս) բառից, որը նշանակում է արջ` կապված բույսի տերևների մեծության հետ:
Քիմիական բաղադրությունը: Արմատում հայտնաբերված է 12,3% պրոտեին (այդ թվում`արգինին և ադենին), 60-70% ինուլին, եթերայուղ, դաբաղիչ և դառը նյութեր, գլիկոզիդ արկտին, ֆիտոստերին, C վիտամին, պալմիտինաթթու, ստեարինաթթու, տերևներում` լորձ, եթերայուղ, C վիտամին, կարոտին, դաբաղանյութեր, սերմերում` 20% ճարպայուղ, գլիկոզիդ արկտիին:
Բուժական նշանակությունը: Բուժման նպատակով օգտագործում են բույսի արմատը, սերմերը և տերևները: Արմատը մթերում են աշնանը կամ վաղ գարնանը` մինչև տերևակալելը, իսկ տերևները` ամբողջ վեգետացիայի շրջանում: Արմատը հանելուց հետո մաքրում են հողից, լվանում սառը ջրով, դանակով քերում արտաքին գորշ ծածկույթը, ապա կտրտում երկայնակի ու չորացնում վառարանում կամ հատուկ չորանոցում: Տերևները հիմնականում օգտագործում են թարմ վիճակում: Դեղաբույսը ժողովրդական բժշկության մեջ ունի կիրառման հին պատմություն: Այսպես, Չինաստանում այն օգտագործվել է պոդագրայի, ուռուցքների, այտուցների, արյունազեղումների, սիֆլիսի, թունավոր միջատների և օձերի կծելու դեպքում:
Բույսի բոլոր մասերը թարմ վիճակում` արտաքին ձևով, օգտագործվել են էկզեմայի, ֆուրունկուլյոզի, մաշկային պալարախտի, սեռական օրգաների լորձաթաղանթների բորբոքումների ժամանակ:
Նշվում է, որ բեղաբույսն ունի նաև «արյունը մաքրող» հատկություն:
Ուկրաինական ժողովրդական բժշկության մեջ արմատի եփուկը` ներքին ընդունման և կոմպրեսների ձևով, օգտագործվում է մաշկային ցանավորումների, ֆուրունկուլյոզի, գեղձախտի, որպես «արյունը մաքրող» միջոց` ռախիտի, որպես միզամուղ` ախտահարումների, ինչպես և կանացի մի շարք հիվանդությունների, քրոնիկական փորկապության, շաքարախտի, պոդագրայի, քսուքի ձևով` երկար ժամանակ չբուժվող վերքերի, լվացման ձևով` գլխի մազաթափության ժամանակ: Հայկական ժողովրդական բժշկության մեջ` Հ.Հ. Սեպետճյանի մեջբերումներով, բույսի արմատը թարմ վիճակում տրվել է արյունախխող հիվանդներին, արմատի մոխիրը ցանում են վերքերի վրա: Արմատը` դանակով կտրելով, քսում են մաշկի ճաքվածքներին և մկնատամով ախտահարված մասերին: Բոված վիճակում այն օգտագործվել է նաև որպես սուրճ, իր գեղեցիկ գույնով և համով գերազանցելով նույնիսկ եղերդակին: Լեհաստանում և Գերմանիայում թարմ արմատը և նրա մզվածքը լայն ճանաչում ունեն որպես միզամուղ, քրտնամուղ, մազերն ամրապնդող և մաշկային որոշ հիվանդություններ բուժող միջոց: Ավստրիայում բույսի երկամյա արմատը համարվում է որպես թեթև լուծողական և լեղամուղ միջոց: Ռուսական ժողովրդական բժշկության մեջ դեղաբույսն օգտագործվում է երիկամաքարային հիվանդության, շաքարախտի, պոդագրայի, ռևմատիզմի, ջրգողության, թութքի, ռախիտի, գեղձախտի, ֆուրունկուլյոզի, քրոնիկական էկզեմայի, փորկապության, հոդային ընդարմության, սնդիկային աղերով թունավորման և թունավոր միջատների կծելու դեպքում: Թարմ տերևը` տրորված վիճակում, դնում են հնացած վերքերի և ուռուցքների վրա: Բուլղարական ժողովրդական բժշկության մեջ արմատը համարվում է դիուրետիկ և նյութափոխությունը կարգավորող միջոց: Այն կիրառվում է գաստրիտների, խոցային և միզաքարային հիվանդությունների, իսկ կոմպրեսների ձևով` քորով ուղեկցվող դերմատիտների ժամանակ: Ֆրանսիայում դեղաբույսի արմատը համարվում է հակապոդագրային լավ միջոց և տարբեր ձևերով լայնորեն կիրառվում է այս հիվանդության ժամանակ: Արմատի եփուկը, շատ տեղերում, հանրահայտ է նաև որպես բերանի խոռոչի ողողման միջոց` բերանի լորձաթաղանթի բորբոքուների դեպքում: Գլխի մազաթափության ժամանակ գլուխը լվանում են արմատի եփուկով կամ քսում սերմերից ստացվող յուղը: Արմատի եփուկը Ա.Պ. Պոպովը օգտագործում է տաք փաթաթումների ձևով էկզեմայի և ռևմատիզմի ժամանակ:
Գիտականորեն հիմնավորված է կռատուկի արմատի հիպոգլիկեմիկ, ինչպես նաև էլեկտրոֆորետիկ եղանակով ստացված նրա ալկալոիդային երկրորդ ֆրակցիայի և սեսկվիտերպենային լակտոնների ուռուցքների աճը կասեցնող հատկությունները: Արմատի կիրառումը ուժեղացնում է գլիկոգենի կուտակումը լյարդում, որով էլ այն լայնորեն ցուցված է շաքարախտի (Ս.Ա. Տոմիլին), ինչպես և որկորի և արգանդի ուռուցքների ժամանակ (Ն.Ա. Պլոտնիկով, Ե.Կ. Լևչենկո): Պետք է հաշվի առնել այն համգամանքը, որ եթե բույսի մեջ գերակշռում է դաբաղանյութի քանակը, այն կարող է առաջ բերել փորկապություն: Տերևները պարունակում են լեղամուղ նյութեր, որոնք դրականորեն են ազդում լեղարտադրության վրա, միաժամանակ դրանք ունեն հակամիկրոբային ակտիվություն: Թարմ արմատը` մշակված նշի կամ ձիթապտղի յուղով, կռատուկի յուղ անվան տակ, օգտագործվում է մազարմատներն ամրացնելու նպատակով, հատկապես սկսվող մազաթափության ժամանակ: Բույսի թարմ արմատն` աղացած վիճակում, շփոթի ձևով, 100-150 գ օրվա դոզայով, օգտագործել ենք սրտային քրոնիկական անբավարարության 2-3-րդ աստիճաններով տառապող այն հիվանդների մոտ, որոնք ունեցել են արտահայտված այտուցներ և այս կամ այն չափի կայունություն միզամուղ դեղամիջոցների նկատմամբ: Արմատի շփոթը հաճախ խառնվել է մեղրի հետ: Նշենք, որ բուժման 2-3-րդ օրերից զգալի չափերով ավելացել է հիվանդների օրվա մեզի քանակը, իսկ հետագայում նկատվել է քաշի արտահայտված կորուստ` կապված կանգային հեղուկի դուրս գալու հետ: Այս ֆոնի վրա որոշ հիվանդների մոտ վերականգնվել է միզամուղ դեղամիջեցների ակտիվ ներգործնեությունը, փոքրացել են որովայնի չափերը , կրճատվել լյարդը: Արմատի շփոթը դրականորեն է անրադարձել նաև հիվանդների մարսողական տրակտի գործնեության և ընդհանուր նյութափոխանակության վրա, որոնք հիմնավորվել են գործիքալաբորատոր մի շարք ցուցանիշներով:
Կիրառման եղանակները: Արմատից ջրաթուրմ պատրաստելու համար 1 թեյի գդալ հումքը 30 րոպե թրմում են 1 բաժակ եռման ջրում, ապա ընդունում 1-ական ճաշի գդալ, օրական 4 անգամ` ուտելուց առաջ, կամ` 1-2 թեյի գդալ արմատափոշին 1 ժամ թրմում են 2 բաժակ եռման ջրում, ապա ըմպում ½ բաժակ` օրական 3-4 անգամ, կամ` 3 գ արմատը 5 ժամ թրմում են 150 մլ սառը ջրում, ապա ըմպում միանվագ: Արմատից եփուկ պատրաստելու համար 15 գ չոր հումքը 20 րոպե եռացնում են 200 մլ ջրում, հովացնում, քամում, ապա ըմպում 1-ական ճաշի գդալ` օրական 3-4 անգամ, կամ` 50-60 գ հումքը 30 րոպե եփում են 1 լ ջրում, ապա ընդունում վերոհիշյալ եղանակով, կամ` 1 ճաշի գդալ հումքը 30 րոպե եռացնում են 2 բաժակ ջրի մեջ, հովացնում, քամում, ապա օգտագործում արտաքին` կոմպրեսի ձևով:
Սերմերից եփուկ պատրաստելու համար 20 գ հումքը 20 րոպե եռացնում են 200 մլ ջրում, ապա ըմպում միանվագ` որպես լուծողական: Արմատից քսուք պատրաստելու համար 15 գ հումքը 200 մլ ջրում եփում են մինչև ծավալով կիսվելը, հետո տաք վիճակում ավելացնում են 100 գ խոզի ճարպ, դնում ջեռոցը մի քանի ժամ, այնուհետև օգտագործում արտաքին` գլխի մազաթափության ժամանակ, կամ` 4 ճաշի գդալ արմատը 4 բաժակ ջրում եփում են մինչև հեղուկի թանձրանալը, որից վերցնում են1 մաս, խառնում 4 մաս կովի կարագի հետ և ստացված քսուքն օգտագործում այրվածքների ժամանակ, կամ` երկար ժամանակ չբուժվող վերքերի բուժման համար քսուք պատրաստելու նպատակով 75 գ թարմ, մանրացրած արմատը տաք տեղում թրմում են 1 օր 200մլ արևածաղիկի յուղի մեջ, հետո մարմանդ կրակի վրա եփում 15 րոպե ու քամում: Ռևմատիզմի և էկզեմայի ժամանկ 4-5 ճաշի գդալ արմատը 30 րոպե եռացնում են 1 դույլ ջրում, ապա սավանը թրջում տաք եփուկով ու կատարում տաք-տաք փաթաթումներ: Արմատից պատրաստում են նաև ոգեթուրմ, որի համար հումքը 1/5 հարաբերությամբ խառնում 70° սպիրտի հետ, թրմում 2-3 օր, ապա ըմպում 10-15-ական կաթիլ` օրական 3 անգամ: Դեղաբույսը հաճախ օգտագործվում է խառնուրդների ձևով: Այսպես, շաքարախտի բուժման նպատակով հավասարաչափ իրար են խառնում կռատուկի արմատները, կանաչ լոբին և հավամրգու տերևները: Այս խառնուրդից 1 ճաշի գդալ 30 րոպե թրմում են 1 բաժակ եռման ջրում, ապա ընդունում 1-ական ճաշի գդալ` օրական 3 անգամ: Նման ձևով օգտագործվում է իրար հավասարաչափ խառնված կռատուկի և կղմուխի արմատների խառնուրդը` ռևմատիզմի ժամանակ: Պոդագրայի դեպքում վերցնում են 25 գ կռատուկի արմատ, 20 գ սիզախոտի արմատ, 20 գ կատվալեզու, 30 գ եռագույն մանուշակ, 20 գ բերենիկե, խառնում իրար և խառնուրդից 40 գ 15 րոպե եփում 1լ ջրում, ապա ըմպում ուտելուց առաջ` օրական 3 բաժակ: Մազաթափության ժամանակ շաբաթը 2 անգամ գլուխը լվանալ 20գ վաղենակի ծաղիկների, 40 գ կռատուկի արմատի և 15 գ գայլուկի կոների խառնուրդի 1 լ ջրում պատրաստված եփուկով: Նույն նպատակով օգտագործվում է կռատուկի արմատի և ուռենու կեղևի հավասարաչափ խառնուրդը, որից եփուկ պատրաստելու համար 4 ճաշի գդալ հումքը 20 րոպե եռացնում են 1 լ ջրում կամ հավասարաչափ իրար խասնում կռատուկի և խնկեղեգի արմատները. դրանից վերցնում 6 ճաշի գդալ և պատրաստում եփուկ 1 լ ջրում: Մաշկային ախտահարումների ժամանակ օգտագործվում է հավասարաչափ վերցված հետևյալ խառնուրդը. կռատուկի և կղմուխի արմատները, ընկույզի տերևները և սրոհունդ, դրանից վերցնում են 1 ճաշի գդալ, 10 րոպե եռացնում 1 բաժակ ջրում, հովացնում, քամում և ըմպում 1-ական բաժակ` օրական 3 անգամ:
Այլ օգտակար հատկանիշներ: Կռատուկը վաղուց հայտնի է որպես արժեքավոր կերաբույս: Ճապոնիայում մշակվում է որպես բանջարանոցային բույս: Արմատը կարելի է ուտել հում կամ եփած վիճակում: Վաղ գարնանը արմատից, որոշ դեպքերում նաև մատղաշ տերևներից, պատրաստում են սալաթ, ինչպես նաև սուրճ: Դեղաբույսը մեղրատու է, նրանից ստացվող մեղրն ունի ձիթապտղի գույն, հաճելի համ: Արմատն օգտագործվում է կոսմետիկայում, իսկ սերմերից ստացվող յուղը` օճառի և օլիֆի արտադրության մեջ: Ցողունից պատրաստում են կոշտ գործվածք և փաթաթաթուղթ: Բույսը գործվածքեղենը ներկում է կանաչ գույնի:
Հոդվածի հեղինակ` Ա. ԹՈՐՈՍՅԱՆ
«Հայաստանի դեղաբույսերը»
Տեղեկատվություն. med-practic.com
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն