Երեխա Պեմֆիգուս
Պեմֆիգուս (pemphigus neonatorum): Նույնպես մաշկի մակերեսային բորբոքում է, որը բնորոշվում է բշտիկների առաջացումով։ Բշտիկները զարգանում են մաշկի կարմրավուն ֆոնի վրա և արագորեն հասնում բավականին մեծ չափերի՝ շճաթարախային պարունակությամբ։ Բշտիկները շատ նուրբ թաղանթ ունեն, որի պատռվելուց հետո բացվում է կարմիր մակերես։ Բշտիկի պարունակությունը շատ հարուստ է մանրէներով, որոնք վարակում և ախտահարում են մաշկի հարևան առողջ հատվածները։
Բշտիկները երևան են գալիս ալիքաձև։ Ամենից հաճախ դրանք տեղակայվում են անութային փոսերում, փորի վրա, աճուկային ծալքերում, վզին, բայց կարող են տարածվել և ամբողջ մարմնի վրա (չեն ախտահարվում միայն ափերը և ներբանները)։
Հիվանդությունը վարակիչ է։ Վարակի աղբյուր են ինչպես ինքը՝ երեխան, այնպես էլ խնամող անձնակազմը և ընտանիքի անդամները։ Հաճախ հիվանդությունն ունենում է բարորակ ընթացք, բայց չարորակ ձևերի դեպքում՝ կապված մանրէների բարձր վիրուլենտության հետ, երեխայի իմունակենսաբանական հատկությունների խիստ անկման ֆոնի վրա, հիվանդությունը կարող է ընթանալ շատ ծանր և առաջացնել սեպտիկ վիճակ։
Բուժումը։ Պեմֆիգուսով հիվանդ երեխաներին չի կարելի լողացնել, որովհետև դա կարող է նպաստել վարակի տարածմանը։ Անհրաժեշտ է ստերիլ ասեղով կամ ունելիով պատռել յուրաքանչյուր բշտիկը (չսպասել, որ դրանք ինքնուրույն պայթեն) և քսել արծաթի նիտրատի 1-2%-անոց լուծույթ, 10-15%-անոց կոլարգոլի լուծույթ, յոդի 5%-անոց թուրմ, որից հետո ցանել ախտահանող փոշիներ։
Նոր բշտերի առաջացումը կանխարգելելու նպատակով խորհուրդ է տրվում մաշկի առողջ հատվածները մշւսկել 2%-անոց սպիտակ սնդիկի, էրիթրոմիցինի, տետրացիկլինի քսուքներով։ Մաշկային ծալքերը, որոնք առանձնապես ենթակա են ախտահարման, նպատակահարմար է օրը 1-2 անգամ քսել 1%-անոց սալիցիլային կամ 2-3% -անոց բորասպիրտով, ապա ցանել ախտահանող փոշի։
Պիոդերմիայի այս ձևի, ինչպես նաև. մյուս բոլոր ձևերի բուժման ժամանակ մեծ նշանակություն ունի ճիշտ խնամքը, վարակազերծման կանոնների պահպանումը (օգտագործել միայն ախտահանված տակաշորեր), ճիշտ սնուցումը։ Հիվանդության ձգձգվող ընթացքի դեպքում անհրաժեշտ է նշանակել խթանող բուժում և հակաբիոտիկներ։ Նորածնային շրջանում ավելի նպատակահարմար է հակաբիոտիկները շուտ նշանակել, նախքան երեխայի ջերմության բարձրացումը և ընդհանուր թունավորման երևույթների առաջացումը։
Կլինիկական մանկաբուժություն
Վ.Ա. Աստվածատրյան
Տեղեկատվություն. med-practic.com
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն