Ավանդական բժշկություն Մեղրածուծ սովորական - Шандра обыкновенная - Marrubium vulgare L.
Մեղրածուծ սովորական - Шандра обыкновенная - Marrubium vulgare L.
Հայկական տարանունները – խորտակ, հոտիսո, մեղրածծուկ, մեղրախոտ, շանխոտ, ֆարասիոն
Դեղաբույսի նկարագրությունը: Խուլեղինջազգիների կամ շրթնազգիների ընտանիքին պատկանող, 30-70 սմ բարձրության, ուղղականգուն, սնամեջ ցողունով խոտաբույս է: Ամբողջ բույսը սպիտակավուն է, թավոտ: Ունի ձվաձև-կլորավուն տերևներ, երկսեռ, մանր, սպիտակ, 4 սերմիկներից բաղկացած պտուղներ: Բույսը բնորոշ է դառը համով, հաճելի բուրավետ հոտով: Ծաղկում է ամբողջ ամռանը, պտղակալում` օգոստոս-հոկտեմբեր ամիսներին: Բազմանում է ինչպես սերմերով, այնպես էլ վեգետատիվ ճանապարհով: Բավականաչափ ջերմասեր է, վատ է տանում ցուրտը: Մեր հարապետությունում որպես մոլախոտ մեղրածուծը հանդիպում է ամենուր, սկսած ցածրադիր գոտուց մինչև մարգագետնատափաստանային գոտին ներառյալ: Աճում է ճամփեզրերին, տնամերձ հողամասերում, աղբուտներում, չոր լեռնալանջերին, ցանկապատերի մոտ, ցանքերում և այլուր: Այդ ցեղի նկարագրված 40 տեսակներից մեր հարապետությունում հանդիպում են 7–ը, որոնց մեծ մասը` գլխավորապես սովորական մեղրածուծը, ունեն բուժական նշանակություն:
Քիմիական նշանակությունը: Պարունակում է բյուրեղային և ամորֆ, դառը նյութեր, որոնցից են մառուբինը, մառուբիինը և այլն, մինչև 0,06% եթերայուղ, 7% դաբաղանյութեր, ալկալոիդներ, մառուբինաթթու, խեժ և այլն:
Բուժական նշանակությունը: Բուժման նպատակով օգտագործում են բույսի վերգետնյա մասը, որը հավաքում են ծաղկման ընթացքում, հեռացնում կոշտ մասերը և չորացնում բացօթյա` միջանցուկ քամու տակ: Պատրաստի հումքը կարելի է պահել թղթով փաթաթված վիճակում, 2 տարի ժամկետով: Դեղաբույսն ունի կիրառական բավականաչափ հին պատմություն: Ավիցեննան դեղաբույսի սերմերի դոնդողով` կաթի հետ խառնված, բուժել է ակնագնդի և միջին ականջի, բերանի լորձաթաղանթի և նշիկների բորբոքումները: Նույն սերմերն, առանց խառնուրդի, տվել է ներքին ընդունման ձևով` ստամոքսի սուր բորբոքումների և թարախակալումների (Ֆլեգմոնա) ժամանակ, իսկ խմորի հետ շաղախված վիճակում դրել է թարախապալարների վրա` պրոցեսի հասունացումը արագացնելու նպատակով: Դեղաբույսը` խառնելով այլ միջոցների հետ, Ավիցեննան, թրջոցների ձևով, այն օգտագործել է քթի խոռոչի վերքերի, թրջոցալաթի ձևով` ասթմայի և այլ ծագման շնչարգելությունների ժամանակ:
Ամիդովլաթը, նշում է, որ դեղաբույսը («ֆարասիոն» անվան տակ), օգնում է սպազմին, ատամի և ականջի բորբոքումներին, ասթմային, կրծքի և թոքերի հիվանդություններին, ճողվածքին, դեղնուկին, շան կծածին, դուրս է բերում թանձր խուխը, բացում լյարդի և փայծաղի խցանումները, դաշտանը, գցում տափակ ճիճուն, առաջացնում վիժում, մեղրով աչքին դնելուց սրացնում է տեսողությունը, բուժում դժվար ամոքվող խոցերն ու էկզեման: Հազի դեպքում տվել է բույսի արմատի և վերգետնյա մասի եփուկը, իսկ ասթմայի ժամանակ` մեղրով շաղախված արմատափոշին: Նա դեղաբույսն օգտագործել է նաև տարբեր ծագման ջերմերի, սրտային որոշ հիվանդությունների և խոցակալված ուռուցքների դեպքում: Հ. Օղուլլուխյանը դեղաբույսը համարել է որպես դաշտանամուղ միջոց:
Բուլղարական ժողովրդական բժշկության մեջ դեղաբույսն օգտագործվում է լարինգիտի, բրոնխիտի, տրախեիտի, կապույտ հազի, պալարախտային հազի, միզուղների բորբոքումների, տարբեր ծագման լուծերի, ջերմերի և ցաների, գեղաձախտի, լիմֆադենիտների, թութքի, անկանոն դաշտանի, որովայնային օրգանների սպազմալիգաների ժամանակ և այլն: Եփուկը` լոգանքի ձևով, նշանակվում է երեխաների մաշկային ցանավորումների ժամանակ: Չեղական ժողովրդական բժշկության մեջ դեղաբույսը լայն ճանաչում ունի բրոնխիալ ասթմայի, շնչուղիների և ստամոքսաաղիքային տրակտի կատառալ բորբոքումների ու խոլեցիստիտների բուժման ընթացքում: Մեղրածուծն այստեղ համարում են նաև նյարդային համակարգը հանգստացող միջոց: Հնդկական բժշկության մեջ դեղաբույսը` որպես խուխամուղ միջոց, լայն ճանաչում ունի շնչական օրգանների հազով ուղեկցվող բազմաթիվ հիվանդությունների ժամանակ: Նույն նպատակով մեղրածուծն օգտագործվում է նաև հոմեոպաթիայում: Այլ ազգերի ժողովրդական բժշկության մեջ դեղաբույսն օգտագործվում է նաև որպես սրտանոթային համակարգի աշխատանքը կարգավորող և հակամալարիային միջոց:
Դեղաբույսն օֆիցինալ է Հունգարիայում և Գերմանիայում: Ռ.Կ. Ալիևի և Ն.Դ. Ալիևի տվյալներով, մեղրածուծի պատրաստուկներն իջեցնում են արյան ճնշումը, իսկ ըստ Ի. Կրեյնի և Ռ. Ժադինայի, դեղաբույսից ստացվող մառուբինաթթուն ուժեղացնում է լեղարտադրությունը (ցիտ. ըստ Ս.Յա. Զոլոտնիցկայայի): Գիտականորեն հիմնավորված է դեղաբույսի խուխամուղ, լեղամուղ և մածող հատկությունները:
Դ. Յորդանովի և համահեղինակների տվյալներով, մեղրածուծը դրականապես է անրադառնում սուր և քրոնիկական բրոնխիտների, կապույտ հազի, ծերունական և ինֆեկցիոն-ալերգիկ բնույթի բրոնխիալ ասթմայի դեպքերում: Հեղինակները բույսի պատրաստուկներն առաջարկում են լյարդի և լեղապարկի, ստամոքսաաղիքային տրակտի մի շարք հիվանդությունների, հատկապես դեղնուկով և անեմիայով տառապող կանանց դաշտանային խանգարումերի ժամանակ:
Ասթմոիդ երանգի սուր տրախեաբրոնխիտով հիվանդների մոտ մենք օգտագործել ենք մեղրածուծ` 1:2:2 հարաբերությամբ, համապատասխանաբար` եզան լեզվի և տատրակի տերևների հետ խառնված: Այս խառնուրդից 1 ճաշի գդալ 200մլ եռման ջրում 1 ժամ թրմելուց հետո տվել ենք ըմպելու հիվանդներին` օրվա մեջ 4 անգամ: Բուժման միջին կուրսը տևել է 8 օր: Բուժման շնորհիվ նկատվել է հիվանդների հազի փափկեցում, խուխարտադրության հեշտացում, ետկրծոսկրային շրջանի ցավերի և հևոցի դադարում: Վերացել են թոքերում նախկինում լսվող ասթմոիդ բնույթի խզոցները, խուխի մեջ անհետացել են էոզինոֆիլային բջիջները: Այս խառնուրդը` նշանակելով նաև բրոնխիալ ասթմայով տառապող հիվանդներին, նկատվել է շնչահեղձման նոպաների սակավացում, շնչառության լավացում, խուխի ազատ արտազատություն: Այն դրականապես է անդրադարձել նաև քրոնիկական բրոնխիտով և թոքերի էմֆիզեմայով տառապող հիվանդների սուբյեկտիվ և օբյեկիվ ցուցանիշների վրա:
Կիրառման եղանակաները: Ջրաթուրմ պատրաստելու համար 2 թեյի գդալ մանրացրած հումքը 30 րոպե թրմում են 1 բաժակ եռման ջրում, ապա ըմպում 3 անգամ` մեկ օրվա ընթացքում: Նույն ձևով պատրաստում են սառը ջրաթուրմ, բայց հումքը թրմելու համար ջրում թողնում են 3-4 ժամ: Միքստուրա պատրաստելու համար 100 գ հումքը 750 մլ ջրում եռացնում են այնքան, մինչև 0,5 լ մնալը, հետո քամում ու ավելացնում 500գ շաքարավազ; Այն ըմպում են 1-ական ճաշի գդալ` օրական 3 անգամ: Լավ մանրացրած հումքը, փոշու ձևով, ընդունում են 2-ական գրամ` օրական 2 անգամ: Շնչուղիների հիվանդությունների ժամանակ վերցնում են 20–ական գրամ մեղրածուծ, եզան լեզու, գնարբուկի ծաղիկներ և բերենիկե: Այս խառնուրդից 1 ճաշի գդալ 2 ժամ 1 բաժակ սառը ջրում թրմելուց հետո` խառնուրդը եռացնում են մի քանի րոպե, ապա քամում, հովացնելուց հետո ըմպում 1 օրում` 3 անգամ: Սրտային թուլության և նևրոզների ժամանակ վերցնում են 15-ական գրամ մեղրածուծ և գայլուկի կոներ, 20 գ ալոճենու ծաղիկ, 30 գ սրտախոս: Այս խառնուրդից 2 թեյի գդալ 30 րոպե թրմում են 1 բաժակ եռման ջրում, ապա ըմպում կումերով` 1 օրվա ընթացքում: Անկանոն դաշտանի դեպքում վերցնում են 25-ական գրամ մեղրածուծ, սրոհունդ, ուրց և ոսկեհազարուկ: Այս խառնուրդից 1 ճաշի գդալ 20 րոպե եռացնում են 1 բաժակ ջրում, ապա ըմպում միանվագ` օրական 2 անգամ: Որպես լուծողական (հոգնայի ձևով) և թութքի հետ կապված երևույթները հագստացնող միջոց, վերցնում են 20-ական գրամ մեղրածուծ, կատվախոտի արմատ, երիցուկ, խատուտիկի արմատ և սեզախոտի կոճղարմատ: Այս խառնուրդից 2 ճաշի գդալ 6 ժամ թրմում են 500մլ ջրում, ապա եռացնում ու օգտագործում գոլ վիճակում:
Այլ օգտակար հատկանիշները: Մեղրածուծը արտադրում է առատ նեկտար: Նրանցից ստացվող մեղրն ունի բաց գույն, բացառիկ հաճելի բույր և համ: Բույսի ծաղիկներով համեմում են լիկյորը: Խառնելով երկաթային աղերի հետ` մեղրածուծից ստացվում է գեղեցիկ երանգի սև ներկ: Դեղաբույսն օժտված է միջատասպան հատկությամբ:
Հոդվածի հեղինակ` Ա. ԹՈՐՈՍՅԱՆ
«Հայաստանի դեղաբույսերը»
Տեղեկատվություն. med-practic.com
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն